Գլխավոր
Գլխավոր
RSS Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE

ՄԵՐ ՄԱՍԻՆ

-ՄԵՐ ՄԱՍԻՆ
    
     Սիրելի’ բարեկամ,

     Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հատուկ ֆինանսական ոլորտի ծառայություններ սպառողների համար ստեղծված կայք:

     Յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում տարբեր առիթներով առնչվում է ֆինանսների աշխարհի հետ: Այցելելով մեր կայք` Դուք հնարավորություն կունենաք ստանալ Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ այս ոլորտի վերաբերյալ:
 
     Մեր խնդիրն է` տեղեկացնել, բացատրել և ուսուցանել յուրաքանչյուր ցանկացողին առաջին հայացքից բարդ թվացող ֆինանսների աշխարհի մասին: Կայքը Ձեզ հնարավորություն կընձեռի ավելացնել գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, և այդ ամենի արդյունքում Դուք ունակ կլինեք կայացնել տեղեկացված որոշումներ, կիմանաք ուր դիմել օգնության համար, ինչպես պաշտպանել սեփական շահերը, ինչ քայլեր ձեռնարկել Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար:

     Հուսով եմ` փոխադարձ կապի միջոցով Դուք ևս Ձեր մեկնաբանություններով ու առաջարկություններով կօգնեք մեր ուշադրության կենտրոնում պահել Ձեզ հուզող հարցերը:

     Իմանալ ավելին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC