Գլխավոր
Գլխավոր
RSS Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


Ֆինանսական համակարգը երկրի ներքին տնտեսության կարևորագույն հատվածներից մեկն է: Ֆինանսական համակարգի մեջ մտնող կազմակերպությունները ունեն մի սկզբունքային յուրահատկություն ունեն` դրանց գործունեության հիմնական ուղղությունը ֆինանսական ծառայություններ մատուցելն է:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը ներառում է`


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Բանկային համակարգըՎարկային կազմակերպություններըԱպահովագրական համակարգըԳրավատներԱրժեթղթերի շուկանՎճարահաշվարկային կազմակերպություններըԱրժութային շուկան
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Ֆինանսական համակարգում ամենագլխավոր կառույցը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Կենտրոնական բանկը յուրահատուկ և անկախ ֆինանսական հաստատություն է, որի հիմնական խնդիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումը: Իր հիմնական խնդիրը իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկը ունի այլ կարևոր խնդիրներ, որոնք են`

  • Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության կանոնակարգումը և վերահսկողությունը,
  • Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը,
  • Ֆինանսական համակարգի կայունության ապահովումը և ֆինանսական համակարգի զարգացումը,
  • Հայկական դրամի թողարկումը, կազմակերպումը և կարգավորումը:Կենտրոնական բանկին է վերապահված տնտեսությունում փող թողարկելու բացառիկ իրավունքը, որով էլ պայմանավորված են նրա գործառույթների յուրահատկությունները,
  • Գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումը և զարգացումը,
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումը և կարգավորում:

Բանկային համակարգ

Բանկեր

Բանկային համակարգում գործող ֆինանսական կազմակերպությունները հանդիսանում են բանկերը: Նրանք համարվում են Ֆինանսական համակարգում գործող ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունները, որը հիմնականում կապված է իրենց կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակի հետ:

Բանկերի հիմնական գործունեությունն է բանկային հաշիվների բացումը և վարումը, ավանդների ընդունումը, վճարային գործիքների (օր.` վճարային քարտ, չեկ) տրամադրումը և սպասարկումը, ինչպես նաև վարկերի տրամադրումը: Բանկերը կարող են նաև կատարել այլ ներդրումներ, իրականացնել
չեկերով և արտարժույթով գործառնություններ, մատուցել տարբեր տեսակի այլ ծառայություններ կառավարությանը, տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին և միմյանց:

Բանկերի, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը խստիվ կարգավորվում և վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից:

Ներկայումս Հայաստանում գործում են 22 բանկեր, որոնց ցանկը, հասցեները դուք կարող եք գտնել Օգտակար հղումներ բաժնում տեղակայված Ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկատվական կայքերում
 

Վարկային կազմակերպություններ


Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը հանդիսանում է վարկեր տրամադրելը: Ի տարբերություն բանկերի վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել այն ֆինանսական գործառույթները, որոնք կապված են ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ:

Ներկայումս Հայաստանում գործում են 26 վարկային կազմակերպություններ, որոնց ցանկը, հասցեները դուք կարող եք գտնել Օգտակար հղումներ բաժնում տեղակայված Ֆինանսական ոլորտի վերաբերյալ տեղեկատվական կայքերում

Ապահովագրական համակարգ

Հայաստանում ապահովագրական համակարգը բաղկացած է ապահովագրական ընկերություններից և ապահովագրական բրոքերներից:

Ապահովագրական ընկերություններ


Ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունը այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության ողջ գործընթացը:

Ապահովագրության գործընթացը հետևյալն է` մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից ապահովագրական ընկերությունը կատարվում է վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր:

Այսինքն, ապահովագրական ընկերությունը հավաքագրում է բոլորից փոքր գումարներ (ապահովագրավճարներ) և ուղղում դրանք նրանց, ովքեր դրա կարիքը ունեն և ովքեր կորուստ են կրել:

Ապահովագրական միջնորդներ

Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանց կոչումն է օժանդակել ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, որը  ներառում է.
  • նախապատրաստել և տրամադրել խորհրդատվություն ապահովադրին. ո՞ր ապահովագրատեսակն է ապահովադրին հարմար, ովքե՞ր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ի՞նչ սակագներով և այլն:
  • կազմակերպել ապահովադիրների` կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումը
  • օժանդակել ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:
Ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած հանդես է գալիս ապահովադրի կողմից տրված լիազորությունների շրջանակում նրա անունից և հանձնարարությամբ:

Ապահովագրական գործակալը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած
հանդես է գալիս նրա անունից եւ հանձնարարությամբ:

Գրավատները

Գրավատների գործունեությունը հետևյալն է`գրավատները ֆիզիկական անձանց տրամադրում են անձնական օգտագործման շարժական գույքի գրավով (օրինակ` ոսկյա զարդերով) ապահովված կարճաժամկետ վարկեր և իրականացնում են պահատվության գործունեություն:

Պահատվության գործունեության դեպքում դուք վստահում եք ձեր շարժական գույքը գրավատանը և գրավատունը առանց վարկ տրամադրելու ձեր պահանջով պահպանում է այն ապահով վայրում:


Արժեթղթերի շուկա

Արժեթղթերի շուկայում գործող ֆինանսական սուբյետկներն են
ներդրումային ընկերությունները, Կարգավորող շուկայի օպերատորը և կենտրոնական դեպոզիտարիան

Ներդրումային ընկերություններ


Ներդրումային ընկերություն է համարվում այն իրավաբանական անձը, որը մատուցում է ներդրումային ծառայություններ:

Ընդհանուր առմամբ ներդրումային ծառայությունները առընչվում են արժեթղթերի հետ: Ներդրումային ծառայություններ են համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից`
  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը,
  • իր կամ հաճախորդի անունից եւ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
  • իր հաշվին եւ իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերի փաթեթի կառավարումը,
  • արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ կարող է հանդիսանալ ներդրումային ընկերությունը, oտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, բանկը եւ վարկային կազմակերպությունը:

Կարգավորվող շուկայի օպերատոր

Կարգավորվող շուկայի օպերատոր է համարվում այն անձը, որը կազմակերպում է կարգավորվող շուկայի գործունեությունը: Կարգավորող շուկան մատչելի կազմակերպական, իրավական եւ տեխնիկական միջոցների համակարգ է, որը կանոնավոր կերպով կազմակերպում, տրամադրում և ապահովում է արժեթղթերի առքի եւ վաճառքի առաջարկների հանդիպման վայրը կամ միջոցը, ինչպես նաև տրամադրում է, ապահովում է կամ իրականացնում է արժեթղթերով առեւտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթները:

Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան եւ այլ կարգավորվող շուկաները: Հայաստանում գործող Ֆոնդային Բորսան է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, որտեղ կարող են գործարքներ իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ կամ շուկայի մասնակից հանդիսացող ընկերությունները:

Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` կոնտակտային տվյալներով, կարող եք ստանալ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կայքում: Արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին:

Կենտրոնական Դեպոզիտարիա

Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որն իրականացնում է հետևյալ գործառույթները`
  • իրականացնում է արժեթղթերի հաշիվների վարում
  • արժեթղթերի յուրաքանչյուր թողարկողի գծով վարում է արժեթղթերի սեփականատերերի ցուցակը
  • կատարում է քլիրինգ և վերջնահաշվարկ, այսինքն որոշում և հաշվանցում է արժեթղթերով կատարված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները, ինչպես նաև հաշիվներում կատարում է փոխանցումներ: 
Հայաստանում գործող Կենտրոնական Դեպոզիտարիան նույնպես հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան:

Վճարահաշվարկային կազմակերպություններ


Վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիիրնգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններ

Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ եւ (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

Քլիրինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաեւ վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մաuնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մաuը ներառող գործընթաց է:

Պրոցեսինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաեւ մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաuտագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է:

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններ

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում են վճարումների ընդունումը եւ կատարումը` առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

Վճարահաշվարկային համակարգի օպերատոր

Վճարահաշվարկային համակարգի oպերատորը վճարահաշվարկային համակարգի այն մաuնակիցն է, որը պատաuխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության համար, եւ որը համակարգի այլ մաuնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ եւ (կամ) վերջնահաշվարկ:

Արժութային շուկա

Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլեր-բրոքեր)

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում oրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետգնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որեւէ այլ պայմանով եւ (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը:

Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք


Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաuտանի Հանրապետության դրամով:

Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք

Արտարժույթի առուվաճառքի uակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC