|
Ապահովագրություն - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸԻ՞ՆՉ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՉՊԵ՞Ս է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵ՞Ս է ՈՐՈՇՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ և ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ) ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱԴԻՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՄԻՆՉ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸԲոլորիս կյանքում տեղի են ունենում տհաճ և անսպասելի պատահարներ, որոնք մենք ի վիճակի չենք կանխատեսել և կանխարգելել, և որոնք մեզ կարող են մեծ վնասներ պատճառել:Այդպիսի պատահար կարող է հանդիսանալ օրինակ` բնակարանի կողոպուտը կամ հրդեհումը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենայի վնասվածքը կամ մեկ ուրիշին վնաս պատճառելիս վնասների փոխհատուցումը, անսպասելի վիրահատությունը կամ հիվանդությունը, գործունակության կորուստը կամ մահը և ընտանիքի անդամներին առանց եկամուտ թողնելը և այլն: Տվյալ իրավիճակներում բոլորիս մոտ հարց է առաջանում, թե որտեղից կարելի է հայթայթել միջոցներ պատահարի հետևանքները վերացնելու համար: Որոշ մարդիկ կարող են օգտագործել իրենց խնայողությունները, իսկ որոշները կդիմեն վարկ վերցնելու տարբերակին, սակայն դրանք կարող են թանկ լինել և “վնասել ընտանիքի բյուջեն”: Ուստի այստեղ օգնության է հասնում ապահովագրությունը: Ի՞նչ է ապահովագրությունը Ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր: Արդյունքում ստացվում է, որ պատահար ունեցած անձը ստանում է բավականին մեծ միջոցներ` պատահարից առաջացած ծախսերը հոգալու համար: Այն անձիք, որոնք չեն ունենում պատահարներ, ետ չեն ստանում իրենց վճարած փոքր գումարները, սակայն գիտեն, ապահովագրական ընկերությունը կվճարի իրենց պատահար կամ դեպք տեղի ունենալու դեպքում: Այսինքն նրանք գնում են վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ: Այսպիսով ապահովագրությունը վերածում է Ձեր խոշոր անկանխատեսելի (անորոշ) վնասները փոքր և կանխատեսելի (որոշակի) ծախսերի` բաշխելով Ձեր վնասները հասարակության անդամների և ժամանակի մեջ: Այն միջոց է, որն օգնում է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի արդյունքում կրած վնասները կամ կորուստը մյուսների հետ միասին: Իսկ ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունը այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության այս ողջ գործընթացը: Այսինք, նա հավաքագրում է բոլորից փոքր գումարներ (ապահովագրավճարներ) և ուղղում դրանք նրանց, ովքեր դրա կարիքը ունեն և ովքեր կորուստ են կրել: Պետք է հիշել նաև, որ ապահովագրությունը չի ծածկում Ձեր բարոյահոգեբանական վնասները և չի վերականգնում մինչև պատահարը տեղի ունենալը բարոյահոգեբանական իրավիճակը, սակայն փոխհատուցում է ֆինանսական վնասները: Ապահովագրությունը չի նվազեցնում պատահարը տեղի ունենալու հավանականությունը, սակայն թեթևացնում է պատահարը տեղի ունենալու արդյունքում հնարավոր ֆինանսական ծախսերի բեռը: Կարելի է ասել, որ ապահովագրությունը իրենից ներկայացնում է Ձեզ համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ ծախսերից ազատվելու միջոց` ապահովագրական ընկերության կողմից դրանց փոխհատուցման հաշվին: Իհարկե դուք կհարցնեք, միթե Ձեր խնայողությունները բավարար չեն «նեղ» օրերի համար, չէ՞ որ մեր պապերը դարեր շարունակ այդպես են վարվել: Խնայողությունը իհարկե նույնպես կարող է Ձեր “նեղ” օրվա օգնական լինել: Բայց ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ կան: Նախ հնարավոր է, որ Ձեր եկամուտները թույլ չտան այնքան խնայողություն անել, որ բոլոր անկանխատեսելի ծախսերը դուք կարողանաք կատարել: Բացի այդ, խնայողության դեպքում դուք պետք է կուտակեք այնքան գումար, որքան հնարավոր ծախսերն են: Մինչդեռ, ծախսերը, որ կարող եք կրել մեծությամբ անհամեմատ մեծ են, քան ապահովագրավճարները: Եթե, օրինակ, ավտովթարի դեպքում դուք կարող եք փողոցի անցորդին առողջական վնաս պատճառել 10 մլն դրամի չափով, ապա ապահովագրավճարը որ տարեկան պետք է վճարեք ընդամենը 10 մլն դրամի մոտ 1%-ը: Իսկ եթե Ձեր տունը հրդեհվի՞. արդյո՞ք հարմար է տան ողջ արժեքը կուտակել, թե՞ ընդամենը տան արժեքի 1%-ը վճարել: Այստեղից էլ երևում է, որ ապահովագրությունը առավել կարևոր է և երբեմն անփոխարինելի է հատկապես ցածր եկամուտ ունեցող անձանց համար: Որո՞նք են ապահովագրության հիմնական հասկացությունները Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: Ապահովագրված անձն այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է հանդիսանում ապահովագրության պայմանագրի առարկան: Շահառուն ապահովագրական պայմանագրով նախատեսված այն անձն է, որն իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցում, երբ տեղի է պայմանագրով նախատեսված դեպքը: Որպես կանոն ապահովագրված անձը կամ ապահովադիրն է հանդիսանում շահառու, և հազվագյուտ դեպքերում՝ երրորդ անձը: Ապահովագրության մեջ հնարավոր է ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի փոխհարաբերությունների հետևյալ ձևերը՝
Ապահովագրական պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է, որը սահմանում է ապահովագրողի և ապահովադրի միջև հարաբերությունները:Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում: Ապահովագրական վկայագիր (Պոլիս) փաստաթուղթ է, որը պարունակում է ապահովագրական պայմանագրի էական դրույթները: Վկայագիրը ընդհանուր առմամբ երկու իմաստ ունի:
Ապահովագրավճարը (ապահովագրական պրեմիա կամ ապահովագրական պարգև) ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: Ապահովագրական գումարն այն առավելագույն դրամական գումարն է, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատուցում տրամադրել ապահովագրական պատահարի արդյունքում պատճառված վնասի դիմաց: Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա դրամական արտահայտությամբ գումարն է կամ փոխհատուցումը: Ապահովագրական հատուցման չափը կախված է վնասի չափից: Ապահովագրական ռիսկն ապահովագրական դեպքի վրա հասնելու (կամ) դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է. Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է Ձեզ կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում: Ինչպե՞ս է գործում ապահովագրությունը Ընդհանուր առմամբ ապահովագրությունը գործում է հետևյալ կերպ`
Ներկայացնենք պատկերավոր ապահովագրության գործունեության երկու իրավիճակ. Օրինակ 1. Դուք միաժամանակ հանդիսանում եք և՜ ապահովադիրը, և՜ ապահովագրված անձը, և՜ շահառուն ![]() Օրինակ, ենթադրենք դուք ապահովագրել եք Ձեր մեքենան, կամ տունը, կամ մեկ այլ Ձեզ պատկանող գույք: Մեկ այլ օրինակ՝ դուք ապահովագրել եք Ձեր առողջությունը կամ Ձեր կյանքը դժբախտ դեպքերից: Տվյալ դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրական վճար : Ապահովագրական ընկերությունը Ձեր հետ` որպես ապահովագրված անձ, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում վճարում է Ձեզ` որպես շահառու, ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում: Օրինակ 2. դուք հանդիսանում եք ապահովադիրը, իսկ ապահովագրված անձը և շահառուն հանդիսանում են տարբեր անձիք ![]() Օրինակ, ենթադրենք Ձեր գործատուն ապահովագրել է ձեր առողջությունը:
Տվյալ դեպքում Ձեր գործատուն հանդես է գալիս որպես ապահովադիր՝ վճարելով ապահովագրավճար:Դուք հանդիսանում են ապահովագրված անձ: Ապահովագրական ընկերությունը պատահարի ի հայտ գալու դեպքում վճարում է Ձեզ ապահովագրական հատուցում, փոխհատուցելով բժշկական ծախսերը, պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում: Ինչպե՞ս է որոշվում ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը Ապահովագրված անձի հետ պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է ապահովադրին վճարել ապահովագրական հատուցում` ապահովագրական գումարի սահմաններում: Ապահովագրական գումարը այն առավելագույն գումարն է, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը կարող է կատարել հատուցում: Ընդհանուր առմամբ ապահովագրական հատուցումը չի կարող գերազանցել ապահովագրական գումարը: Ապահովագրական հատուցում <= Ապահովագրական գումար Օրինակ, եթե դուք ապահովագրել եք Ձեր ամբողջ բնակարանը, ապա բնակարանի մեկ սենյակի հրդեհման դեպքում փոխհատուցվում են միայն տվյալ սենյակի վերականգման ծախսերը: Միայն այն դեպքում, երբ ողջ բանակարանը հրդեհվի, ապահովագրական հատուցման մեծությունը կլինի հավասար ապահովագրական գումարին: Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափերից: Սակայն ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է ապահովագրության պայմանագրի դրույթներից: Ուստի ուշադիր եղեք ապահովագրության պայմանագրում ապահովագրական հատուցման մեծության որոշման դրույթների վերաբերյալ: Պրակտիկայում կիրառվում է ապահովագրության գումարի որոշման երկու մոտեցում`
Դուք ապահովագրել եք Ձեր ավտոմեքենան և ապահովագրված գումարը կազմում է 10 000 դրամ: Ենթադրենք Ձեզ հետ հուլիս ամսին տեղի է ունեցել պատահար և Ձեր ավտոմեքենան թեթևակի վնասվել է: Ապահովագրական ընկերությունը Ձեզ հատուցել է 1000 դրամ` վնասները վերացնելու նպատակով: Սեպտեմբեր ամսին Ձեր ավտոմեքենան կրկին վթարի է ենթարկվել և ամբողջովին ավիրվել է: Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա այս դեպքում ապահովագրական ընկերությունը Ձեզ կփոխհատուցի ոչ թե 10 000 դրամի չափով, այլ 9000 դրամի չափով (10 000 - 1000), քանի որ նախկինում ապահովագրական ընկերությունը կատարել էր հատուցում 1000 դրամի չափով: Տվյալ դեպքում ապահովագրական պայմանագիրը կավարտվի ժամկետից շուտ, քանի որ պահովագրական գումարը հավասարվում է 0-ի: Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա սեպտեմբեր ամսի պատահարի դիմաց դուք փոխհատուցում կստանաք ամբողջությամբ` 10 000 չափով, իսկ ապահովագրական պայմանագիրը կշարունակվի մինչ ապահովագրական պայմանագրի ժամկետի ավարտը, քանի որ ապահովագրական գումարը վերականգնվող է և մնում է անփոփոխ ամբողջ ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում: Որպես կանոն ապահովագրական գումարի որոշման վերականգնվող ձևը կիրառող ապահովագրական ընկերությունները սահմանում են առավել բարձր ապահովագրավճարներ, քան ապահովագրական գումարի որոշման նվազող ձևը կիրառող ապահովագրական ընկերությունները: Ապահովագրության մեջ տարածված պրակտիկա է «միջին արժեքի պայմանի» կիրառումը, համաձայն որի եթե ապահովագրված օբյեկտը ունի ավելի մեծ արժեք, քան նախօրոք որոշված ապահովագրական գումարը, ապա պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադիրը կստանա հատուցումը նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրված գումարի հարաբերությունն է ապահովագրված օբյեկտի արժեքին: Օրինակ` Դուք Ձեր ավտոմեքենայի արժեքը 20 000 դրամ է, սակայն դուք ապահովագրել եք այն 10 000 դրամ ապահովագրական գումարի չափով: Ենթադրենք Ձեզ ավտոմեքենան վթարի է ենթարկվել և վնասի մեծությունը կազմել է 2000 դրամ: Համաձայն միջին արժեքի կանոնի ապահովագրական հատուցման չափը կկազմի վնասի մեծության 50 տոկոսը, այն է 1000 դրամ, քանի որ ապահովագրական գումարը 2 անգամ պակաս է Ձեր ավտոմեքենայի արժեքից: «Միջին արժեքի պայմանին» հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն ժամանակ, երբ ապահովագրական գումարը հաշվարկվում է նվազող մեթոդով: Նվազող մեթոդի կիրառման դեպքում «միջին արժեքի պայմանի» ներքո ապահովագրական հատուցման նվազում է ավելի մեծ չափերով, քան այն դեպքում, երբ չի գործում «միջին արժեքի պայմանը: Ներքևի աղյուսակում ներկայացված է օրինակ, երբ ապահովագրական գումարը հաշվարկվում է նվազող մեթոդով միաժամանակ գործում է միջին արժեքի կանոնը: ![]() Որո՞նք են ապահովագրության տեսակները Ապահովագրության տեսակները բազմազան են, բազամազան են նաև իրադարձությունները, որոնցից դուք կարող եք ապահովագրվել: Այստեղ ներկայացնենք ապահովագրության այն տեսակները, որոնք ամենահաճախն են հանդիպում. Գույքի ապահովագրություն, երբ ապահովա-գրվում եք Ձեզ պատկանող որևէ գույքի կորստից կամ վնասումից.
Առողջության ապահովագրություն, համաձայն որի հատուցման ենթակա են առողջության վերականգման և բուժման ծախսերը: Դժբախտ դեպքերից ապահովագրություն. որը ներառում է դժբախտ պատահարի արդյունքում մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերի հատուցումը: կյանքի ապահովագրություն, երբ անձի հետ կապված իրադարձությունն է ապահովագրվում: Այն կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ «պաշտպանության» վկայագրեր և «խնայողության» վկայագրեր:
Որտե՞ղ է հնարավոր ձեռք բերել ապահովագրություն (ապահովագրության վկայագիր) Դուք կարող եք Ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.
ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած ապահովադրի անունից և հանձնարարությամբ է հանդես գալի նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում. Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիզորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում: Խաբեություններից խուսափելու համար պահանջեք միջնորդից նրա գրանցման վկայականը կամ այցելեք Կենտրոնական բանկի կայք՝ ճշտելու համար արդյոք իրոք տվյալ անձը ունի միջնորդության վկայական: Արդյո՞ք պարտադիր է ունենալ ապահովագրություն Ընդհանուր առմամբ ապահովագրությունը լինում է
Կամավոր ապահովագրությունը Ձեր կամավոր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է: Պարտադիր ապահովագրությունը Ձեր կամքից անկախ` oրենքով սահմանված պահանջն է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս պահին Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ չեն նախատեսվում պարտադիր ապահովագրության տեսակներ: Դեռևս դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ՝ ապահովագրել որևէ ռիսկ, թե ոչ: Սակայն մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է դառնալու ավտոտրասպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը: Օգտակար խորհուրդներ, երբ դուք ցանկանում եք ձեռք բերել ապահովագրությունՄինչ ապահովագրություն ձեռք բերելըՀստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել ապահովագրություն, օրինակ`
Հասկացեք շուկայում առկա ապահովագրության տեսակներից որն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին, Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն տարբերակը Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք ապահովագրության տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
Օգտվեք “Ուսումնասիրեք և համեմատեք” գործիքից, որը տեղակայված է էջի վերջում
Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին: Ապահովագրություն ձեռք բերելիս Երբ դուք հասկացել եք, թե Ձեզ ինչ ապահովագրություն է անհրաժեշտ, ապա Մինչ ապահովագրության պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի բոլոր կետերը:
Ուշադրություն դարձրեք մասնավորապես հետևյալ կետերին`
Ուշադիր կարդացեք նաև ապահովագրության պայմանները, որոնք կցվում են պայմանագրին և հանդիսանում են պայմանագրի բաղկացուցիչ մաս:
Վերոնշված տեղեկատվության որոշ մասը կարող է արտացոլվել հենց ապահովագրության պայմաններում: Պայմանագրի հետ ապահովագրական ընկերությունը Ձեզ կարող է տրամադրել ապահովագրական վկայագիր: Ուշադիր և մանրամասն կարդացեք վկայագրի բոլոր կետերը:
Որոշ դեպքերում ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագիրը, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի էական
պահանջները:Եթե դուք ունեք հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը ապահովագրական ընկերությանը: Վերջինս պարտավոր է տրամադրել ձեզ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն : Որպես կանոն ապահովագրության ձեռք բերման պայմանագիրը կնքվում է գրավոր մի քանի օրինակից: Ցանկացած ապահովագրության ձեռք բերման պայմանագիր կնքելուց հետո չմոռանաք վերցնել պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը: Ապահովագրություն ձեռք բերելուց հետո Առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարեք ապահովագրական վճարումները: Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում դուք չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծել (չեղյալ համարել) Ձեր պայմանագիրը
Որոշ դեպքերում ապահովագրողը կարող է սահմանել ապահովագրավճարի վճարման լրացուցիչ ժամկետ: Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և դուք չեք վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողը ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից:Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնեք այդ մասին ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին: Հիշեք, եթե ապահովագրական պայմանագրում նշված շահառուն դուք չեք հանդիսանում, ապա նման պարտականություն կրում է նաև շահառուն: Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ծանուցման ժամկետ և եղանակ, ապա պահպանեք այդ պահանջը և տեղեկացրեք դեպքի մասին պայմանագրում նշված ժամկետներում և եղանակով:
Ապահովագրական պատահարը տեղի ունենալիս Ձեր հատուցման պահանջը կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով.Եթե ժամանակին չհայտնեք ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին, ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:
Ձեր հատուցման պահանջը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ
բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեր ապահովագրական
ընկերությունից կամ ապահովագրական բրոքերից:ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ և ՀԱՄԵՄԱՏԵՔ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009



















