|
Բանկային հաշիվ - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞ՆՉ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸԻՆՉՈ՞Ւ ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԱՎԱՆԴԻՑՈՐՏԵ՞Ղ և ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՍԱԼԻ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼԸՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԲԱՑԵԼՄԻՆՉ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԲԱՑԵԼԸԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼԻՍԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞նչ է բանկային հաշիվըՁեր և Բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: Այն հնարավորություն է տալիս ապահով պահել ձեր դրամական միջոցները, կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևելու դրանց փոփոխություններին` եկամուտների մուտքերին և ծախսերին: Բանկային հաշվի դեպքում բանկը պարտավորվում է ընդունել և բանկում բացված ձեր բանկային հաշվի վրա մուտքագրել ձեր և այլ անձանց կողմից մուտքագրվող դրամական միջոցները, իրականացնել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և այլ գործարքներ կատարելու ձեր հանձնարարականները: Բանկային հաշիվը հնարավորություն է տալիս հեռակառավարելու ձեր դրամական միջոցները: Ինչո՞ւ բացել բանկային հաշիվ Բանկային հաշիվները ձեր դրամական միջոցները կառավարելու բավականին հարմար միջոց են, որոնք ապահովում են` Բանկերը ապահով վայրեր են ձեր դրամական միջոցները պահելու համար, հատկապես եթե դրանք չեք օգտագործում: Բանկային հաշիվ ունենալու դեպքում դուք բանկից կստանաք ամսական քաղվածք, որտեղ արտացոլված կլինեն ձեր դրամական միջոցների մուտքերը և ելքերը: Դա ձեզ հնարավորություն կտա ունենալու ձեր դրամական միջոցների շարժի ճշգրիտ պատկերը և հետևաբար կօգնի ճշգրիտ պլանավորել ձեր բյուջեն: Ցանկացած ժամանակ` բանկի աշխատանքային ժամերին, կարող եք դիմել բանկ և վերցնել ձեր գումարները : Շատ բանկեր հաշվում առկա դրամական միջոցների դիմաց պատրաստ են վճարել տոկոսագումարներ: Որո՞նք են բանկային հաշիվների հնարավորությունները Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն ու ծախսերը, կառավարելու հարմար գործիք է: Այն ձեզ հնարավորություն է տալիս`
Ավանդը ձեր խնայողությունները պահելու անվտանգ և եկամտաբեր ֆինանսական գործիք է: Բանկային հաշիվը ձեր ընթացիկ ֆինանսական գործառնությունները անվտանգ և արդյունավետորեն կատարելու և ձեր դրամական միջոցների շարժը կառավարելու գործիք է: Ավանդը չունի բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորությունները: Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է բացել բանկային հաշիվ Հայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել միայն բանկերում: Եթե արդեն որոշել եք, թե որ բանկում եք ցանկանում բացել հաշիվ, ապա պետք է Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Բանկային հաշիվ բացելիս բանկը պետք է պարզի ձեր ինքնությունը, ուստի բանկը կարող է պահանջել որոշ փաստաթղթեր, օրինակ` անձնագիր և սոցիալական քարտ: Ուստի բանկային հաշիվ բացելու համար դուք պետք է ներկայացնեք բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը: Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս Ձեզ համար բանկում բացվում է բանկային հաշիվ: Դուք կարող եք բացել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժութային (օր.՝ դոլար, եվրո) բանկային հաշիվ: Արդյո՞ք հուսալի է բանկային հաշիվ բացելը Երբ գումարները պահում եք ձեր բանկային հաշվի վրա, դուք վստահում եք ձեր միջոցները բանկին: Շատերը կարծում են, որ, վստահելով իրենց միջոցները բանկին, մեծացնում են դրանց կորստի հավանականությունը: Այդ անվստահությունը հիմնականում կապված է Խորհրդային Միության փլուզումից հետո բանկերի սնանկացումների հետ: Իրականում դա այդպես չէ: Չնայած իսպառ բացառել բանկերի սնանկանալու հնարավորությունը` ճիշտ չի լինի, սակայն ասել, որ այդ հավանականությունը ներկայումս էապես փոքր է, կարելի է: Այսպես, վերջին յոթ տարիների ընթացաքում Հայաստանում գործող ոչ մի բանկ սնանկ չի ճանաչվել: Բացի այդ, բանկերի գործունեությունը կարգավորվում է և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Կենտրոնական բանկը իրականացնում է բանկերի գործունեության ամենօրյա վերահսկողություն և որևէ խնդրի բացահայտման դեպքում անմիջապես ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` դրանք վերացնելու նպատակով: Նույնիսկ, վատթարագույն դեպքում, երբ բանկն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և վերադարձնելու ձեր միջոցները, բանկային հաշվում գտնվող Ձեր միջոցները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ունեցած Ձեր բոլոր դրամային ավանդները դիտարկում է որպես դրամային ավանդ, իսկ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր արտարժութային ավանդները` մեկ արտարժութային ավանդ: Բանկային հաշվում եղած ձեր միջոցները այս դեպքում դիտվում են որպես ցպահանջ ավանդ: Եթե Դուք ունեք ավանդներ Հայաստանի մի քանի բանկերում, ապա Ձեր ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին առանձին: Աղյուսակում ներկայացված օրինակի տվյալների հաշվարկը ցույց է տալիս, թե որքան կլինեն Ավանդների հատուցումը երաշխավորորղ հիմնադրամի կողմից տրվող հատուցումները, եթե բանկը չկարողանա կատարել Ձեր նկատմամբ ստանձնած իր պատավորությունները .
Օգտակար խորհուրդներ, երբ դուք ցանկանում եք բացել բանկային հաշիվՄինչ բանկային հաշիվը բացելըՈւսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ի՞նչ պայմաններով բանկային հաշիվներ են առաջարկում բանկերը: Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեզ համար լավագույն պայմանները: Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք բանկային հաշվի բացման և սպասարկման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
Դրանց մեջ են մտնում միջնորդավճարները, հաշվի բացման, սպասարկման և փակման հետ կապված վճարները, հաշվի քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց պատճենների դիմաց գանձվող վճարները, տուժանքները (օրինակ` բանկի կողմից հաշվի համար սահմանված նվազագույն մնացորդը չպահպանելու դեպքում) և գանձվող այլ վճարները: Տվյալ բանկում բացված հաշիվը կարող է լինել առավել հարմարավետ՝ հաշվի առնելով ձեր բնակության վայրին բանկի կամ բանկոմատի մոտ գտնվելը, բանկի աշխատանքային ժամերը և այլն: Պարզեք նաև, թե՞ բանկն աշխատում է շաբաթ օրերին: Եթե նախընտրում եք բանկային ծառայություններից օգտվել առանց բանկ այցելելու, ապա ընտրեք այնպիսի բանկ, որն առաջարկում է հեռախոսով, ինտերնետով կապի կամ հաղորդակցության այլ միջոցներով կատարվող բանկային ծառայություններ: Պարզեք, թե բանկային հաշվի բացման հետ միասին առաջարկվո՟ւմ են արդյոք վճարային քարտեր: Պարզեք, թե հաշվի դրական մնացորդի դեպքում հաշվարկվո՟ւմ են արդյոք տոկոսներ, հաշվարկման դեպքում ո՞րքան են դրանք կազմում: Օգտվեք «Ուսումնասիրեք և համեմատեք» աղյուսակից, որը տեղակայված է կայքի վերջում: Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին: Բանկային հաշիվ բացելիս Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա կամ այլ փաստաթղթերին հղում կատարելով՝ բանկը կարող է միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ:Այսպես, բանկային հաշվի պայմանագրում բանկային հաշվի դրական մնացորդի համար սահմանված տոկոսադրույքը կամ մյուս սակագները հաճախ նշվում են ոչ թե պայմանագրում, այլև բանկի այլ փաստաթղթերում: Օրինակ, կարող է նշված լինել այսպիսի պայ֊ման. «Բանկային հաշվի դրական մնացորդի տոկոսադրույքը որոշվում է համաձայն բանկի սակագների», կամ «Բանկն իրավունք ունի փո֊փոխելու բանկային հաշվի դրական մնացորդի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից` համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»: Միաժամանակ պարզեք, թե ինչպիսի՞ այլ ծառայություններից դուք կարող եք օգտվել: Ձեզ պետք է ներկայացվի ծառայությունների ողջ փաթեթը, ինչպես նաև բոլոր հարակից ծառայությունների ցուցակը: Օրինակ` բանկային հաշիվը հեռախոսով, ինտերնետով կամ հաղորդակցության այլ միջոցներով օգտագործելու հնարավորությունը, բանկի մասնաճյուղերի, վճարային քարտ ստանալու հնարավորությունը կամ դրա առկայության դեպքում առաջարկվող վճարային քարտի տեսակները և այլն: Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք ձեր բոլոր հարցերը բանկին: Վերջինս պարտավոր է տրամադրել ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Բանկային հաշիվ բացելուց հետո Պահպանե՛ք բանկային հաշվի հետ կապված բոլոր գործարքների փաստաթղթերը. ուշադիր ստուգեք հաշվին գումար մուտք և ելք անելիս Ձեզ տրված անդորրագրերը, համեմատեք դրանք բանկային հաշվի վերաբերյալ ձեր քաղվածքների հետ: Եթե ունեք վճարային քարտ, ապա պահպանեք նաև ավտոմատ գանձման մեքենաների (բանկոմատների) տրամադրած անդորրագրերը, (տես վճարային քարտի վերաբերյալ օգտակար խորհուրդներ) Բանկային հաշվին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու տվյալները (մասնավորապես գաղտնաբառը) և քարտի PIN կոդը (եթե վերցրել եք վճարային քարտ) պահեք ապահով տեղում: Գաղտնաբառը Ձեզ անհրաժեշտ է հեռախոսով ձեր հաշվի մնացորդի կամ ձեր բանկային հաշվի վերաբերյալ այլ տեղեկությունների ստացման կամ գործարքների իրականացման համար PIN կոդը Ձեզ անհրաժեշտ է միայն վճարային քարտերի միջոցով գործարքներ կատարելու համար (oրինակ` դրամ կանխիկացնել, վճարումներ կատարել) Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները: Եթե քաղվածքում հայտնաբերել եք որևէ անճշտություն, մի՛ վարանեք, այդ մասին անմիջապես տեղեկացնել ձեր բանկին, Մի՛ նետեք ձեր հին քաղվածքները կենցաղային աղբի մեջ, դրանք կտրատեք մանր մասերի կամ այրեք, քանի որ դրանք պարունակում են ձեր բանկային հաշվի վերաբերյալ անձնական տեղեկատվություն, Եթե մատուցվող ծառայությունների որակը Ձեզ չի բավարարում, ապա կարող եք բողոքել Ձեր բանկին: Հիշեք, որ ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեզ համար բանկային հաշիվ բացող բանկից: |
|
||||||||||||||||||||||
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















