|
|
Բանկոմատ և POS տերմինալ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Բանկոմատ և POS տերմինալ
ԲԱՆԿՈՄԱՏ ԵՎ POS ՏԵՐՄԻՆԱԼ
Ի՞ՆՉ Է ԲԱՆԿՈՄԱՏԸ
ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Ի՞ՆՉ Է POS ՏԵՐՄԻՆԱԼԸ
POS ՏԵՐՄԻՆԱԼԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Բանկի կողմից վճարային քարտ ստանալուց անմիջապես հետո Դուք կարող եք օգտվել բանկոմատներից և POS տերմինալներից:
Ի՞նչ է բանկոմատը
Բանկոմատը մի սարք է, որը Ձեզ հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով և PIN կոդի (անձնական ծածկագիր) ստուգմամբ կատարել հետևյալ գործառնությունները`
- կանխիկի ստացում
- մնացորդի հարցում
- վճարումների կատարում (կոմունալ վճարումների կատարում, հեռախոսի կամ ինտերնետ քարտի լիցքավորում)
Որոշ բանկերի բանկոմատների միջոցով հնարավոր է նաև
- կատարել փոխանցումներ
- տպել քաղվածք
Բանկոմատից օգտվելու օգտակար խորհուրդներ
Ստուգեք արդյոք բանկոմատը սպասարկում է Ձեր քարտը:
- Ստուգեք, արդյո՞ք բանկոմատի կողքին նշված է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…)
Դուք կարող եք օգտվել այն բանկոմատների ծառայություններից, որոնց վրա նշված է քարտի վրա առկա վճարային համակարգերի նշաններից որևէ մեկը: Օրինակ` ARCA կամ MASTERCARD, AMEX և այլն
Ճիշտ ուղղությամբ և նշված մասում տեղադրեք Ձեր քարտը:
- Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև:
Հետևեք բանկոմատի հրահանգներին և մուտքագրեք Ձեր անձնական ծածկագիրը (PIN կոդը):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր PIN կոդը (անձնական ծածկագիր) անձնական է և ԳԱՂՏՆԻ, ուստի PIN կոդը մուտքագրելու ժամանակ զգուշացեք օտար հայացքներին: Անհրաժեշտ է հնարավորինս ուշադիր լինել և սխալ թույլ չտալ PIN կոդը հավաքելիս, քանի որ բանկոմատի միջոցով գործարք կատարելիս երրորդ անգամ սխալ PIN կոդ (անձնական ծածկագիր) մուտքագրելիս քարտն առգրավվում է բանկոմատի կողմից:
- Եթե Դուք մուտքագրել եք սխալ PIN կոդ և բանկոմատը առգրավել է Ձեր քարտը, ապա անմիջապես դիմեք Ձեր քարտը թողարկող բանկին կամ պրոցեսինգային կազմակերպությանը` քարտի բլոկավորման նպատակով:
Հետևեք բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին:
- Հնարավորության դեպքում Դուք կարող եք փոխել բանկոմատի լեզուն և շարունակել Ձեր գործողությունները Ձեր իսկ ցանկացած լեզվով:
Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցրել
- Ձեր կանխիկ գումարը
- Գործարքի անդորրագիրը
- Ձեր վճարային քարտը
Պետք է հիշեք, որ հնարավոր ռիսկերի կանխման և անվտանգության համար սահմանվել են բանկոմատից օգտվելու որոշակի սահմանափակումներ.
- Բանկոմատը մեկ գործարքով կարող է տրամադրել ոչ ավել քան 40 թղթադրամ:
Օրինակ, եթե բանկոմատում ամենախոշոր թղթադրամը 1000 ՀՀ դրամն է, իսկ Դուք ցանկանում եք կանխիկացնել 50 000 ՀՀ դրամ, ապա Ձեր գործարքը կմերժվի բանկոմատի կողմից, քանի որ վերջինս կարող է կանխիկացնել առավելագույնը 40 000 ՀՀ դրամ:
- Բանկոմատի միջոցով Դուք կարող եք նվազագույնը կանխիկացնել 1000 դրամ: Դուք կարող եք կանխիկացնել միայն թղթադրամ
- Դուք պետք է արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ քարտը կարող է առգրավվել բանկոմատի կողմից:
- Բանկերի կողմից սահմանվում են մեկ օրվա ընթացքում բանկոմատի և POS տերմինալների միջոցով կանխիկացման գործարքների քանակը և սահմանաչափը: Քարտի տեսակից կարող է կախված լինել գործարքների սահմանաչափը:Ճշտեք սահմանաչափի մասին ձեզ քարտ տրամադրող բանկից:
Եթե Դուք ցանկանում եք փոփոխել ձեզ սպասարկող բանկի կողմից սահմանված բանկոմատի և POS տերմինալներ միջոցով կանխիկացման գործարքների քանակը և սահմանաչափը, ապա պետք է դիմեք Ձեր քարտը թողարկող բանկին:
-
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք Ձեր բանկին:
- Բազմաթիվ պատճառների հետևանքով բանկոմատը կարող է մերժել Ձեր կողմից պահանջվող գործարքը: Դա կարող է տեղի ունենալ եթե, օրինակ`
- Դուք սխալ եք մուտքագրել Ձեր PIN կոդը (անձնական ծածկագրի) և երրորդ փորձից հետո բանկոմատը առգրավվում է քարտը
- Լրացել է Ձեր քարտի գործողության ժամկետը
- Գործարքը, որը Դուք ցանկանում ե իրականացրել, չի թույլատրվել տվյալ քարտի համար
- Առկա է տեխնիկական խնդիր
- Ձեր հաշվում առկա միջոցները չեն բավարարում գործարքի կատարման համար
- Սպառվել է կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափը
- Դուք կարող եք Դիմել բանկին, եթե չգիտեք բանկոմատի կողմից քարտի մերժման պատճառը:
Ի՞նչ է POS տերմինալ
POS տերմինալները սարքավորումներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս
- վճարային քարտերի միջոցով առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց
- բանկերում դրամ կանխիկացնել:
POS տերմինալից օգտվելու օգտակար խորհուրդներ
Եթե ցանկանում եք ապրանքի կամ ծառայության դիմաց վճարել վճարային քարտով, ապա
- Հիշեք, որ Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը:(լոգոտիպը) oրինակ` VISA կամ MASTER.
Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ
- Տրամադրեք քարտը առևտրի կամ սպասարկման կետի աշխատակցին կամ տեղադրեք այն համապատասխան սարքի մեջ:
- Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով
- Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք Ձեր քարտի PIN կոդը, ինչը կախված է գործարքի և տերմինալի տեսակից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր PIN կոդը (անձնական ծածկագիր) անձնական է և ԳԱՂՏՆԻ, ուստի PIN կոդը մուտքագրելու ժամանակ ուշադիր եղեք օտար հայացքներին: Ձեր PIN կոդը մի՛ տրամադրեք ոչ մեկին, նույնիսկ բանկի աշխատակիցներին:
- Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի PIN կոդը հավաքելը հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին
- Վճարում կատարելուց հետո անպայման վերցրեք Ձեր անդորրագիրը և ստուգեք արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
- Չմոռանաք ստորագրել անդորրագրի վրա և պահպանել դա. համեմատեք այն ամսական քաղվածքում նշված գործարքների հետ:
Հիշեք, որ անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է:Սակայն հիշեք, որ բանկին Դուք կարող եք ընդդեմ բանկի բողոք-պահանջ ներկայացնել քաղվածքը ստանալուց մեկ տարվա ընթացքում: Այդ դեպքում նույն֊պես Ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը: - Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն և Ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:
Պահեք այդ անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը` համոզվելու, որ Ձեր գործարքը համարվել է չեղյալ:
Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր բանկին Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ», որը Դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեր բանկից:
|
|