|
Դրամական փոխանցում - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-
ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞ՆՉ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՈՎ.ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆԻ՞ՆՉ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՄԻՆՉ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞նչ է դրամական փոխանցումըԴրամական փոխանցումը հնարավորություն է տալիս ձեզ կատարելու միջոցների փոխանցումներ բանկային, փոստային համակարգի և փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների օգնությամբ: Հիշեք`դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել տարբեր երկրներ և տարբեր արժույթներով: Դրամական փոխանցումների համակարգի միջոցով դուք կարող եք գումար փոխանցել ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող Ձեր մտերիմներին, հարազատներին, գործընկերոջը, կազմակերպություններին և այլն: Դրամական փոխանցումները կարող են իրականացվել տարբեր նպատակներով, օրինակ`
Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել բանկի, փոխանցումներ իրականացնող կազմակերպության, փոստի, վճարային տերմինալների միջոցով: Ինչպե՞ս կատարել դրամական փոխանցում Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել`
Հայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել բանկերում: Բանկային հաշիվ բացելու համար պետք է այցելեք բանկ, լրացնեք հաշվի բացման համար նախատեսված դիմումը և կնքեք բանկային հաշվի պայմանագիր: Բանկային հաշիվ բացելիս բանկը պետք է պարզի Ձեր ինքնությունը, ուստի պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր և սոցիալական քարտ: Եթե դուք ցանկանում եք կատարել դրամական փոխանցում բանկային հաշվի միջոցով, ապա նախևառաջ Ձեզ անհրաժեշտ է ունենալ կամ բացել բանկային հաշիվ: Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար Դուք պետք է`
Բանկը ձեր բանկային հաշվից կարող է փոխանցում իրականացնել միայն ձեր կամ ձեր կողմից լիազորված անձի հանձնարարականով: ՀՀ տարածքում բանկային հաշվով փոխանցումը կատարվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արտասահման փոխանցում իրականացնելու ժամկետը կախված է այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվում է փոխանցումը: Որպես կանոն դա տևում է 1-5 աշխատանքային օր:Կատարել դրամական փոխանցում առանց բանկային հաշվի բացման Առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցում կատարելու համար դուք պետք է`
Ի՞նչ գործիքների միջոցով է հնարավոր իրականացնել դրամական փոխանցում Կախված դրամական փոխանցման իրականացման ձևից (բանկային հաշվի միջոցով և առանց բանկային հաշվի բացման)` ֆինանսական գործակալի (բանկ, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն) կողմից առաջարկվում են տարբեր գործիքներ: Եթե դուք բացել եք բանկային հաշիվ, ապա դուք կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ գործիքների միջոցով՝
Երբ գումարը ձեզ են փոխանցել Առանց բանկային հաշվի բացման դեպքում Եթե դուք եք ստանալու դրական փոխանցումը, ապա պետք է կատարեք հետևյալ գործողությունները.
Բանկային հաշվի միջոցով
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՄինչ դրամական փոխանցում կատարելըՈւսումնասիրեք շուկան, ճշտեք, թե ի՞նչ կազմակերպություններ են իրականացնում դրամական փոխանցումներ: Ծանոթացեք կազմակերպությունների կողմից ներկայացվող պայմաններին, սակագներին: Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն պայմանները: Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք դրամական փոխանցումների բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք`
Համոզվեք, որ դուք ունեք այն գումարը, որը ցանկանում եք փոխանցել՝ հաշվի առնելով նաև սպասարկման համար գանձվող վճարը: Ձեզ հետ պարտադիր ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ` անձնագիր) Առանց բանկային հաշվի բացման փոխանցում իրականացնելու դեպքում փոխանցումը իրականացնելիս ձեզ տրվող փոխանցման «ստուգողական» համարը հայտնեք միայն այն անձին, ով ստանալու է գումարը: Ճշտեք, թե որքան ժամանակում փոխանցումը կկատարվի: Ծանոթացեք, փոխանցումը չեղյալ համարելու, ինչպես նաև փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերման դեպքում փոխանցված դրամական միջոցների հետվերադարձման ընթացակարգին, ժամկետներին, ինչպես նաև սխալների ուղղելու հնարավորության դեպքում` ժամկետներին և պայմաններին: Փոխանցում իրականացնելուց հետո Չմոռանաք վերցնել փոխանցման կատարելու վերաբերյալ անդորրագիրը: Համոզվեք, որ նշված ժամանակում փոխանցումն իրականացվել է: Հիշեք, որ ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը կարող եք ձեռք բերել նաև Ձեր դրամական փոխանցումը իրականացնող ֆինանսական կազմակերպությունից: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















