|
Վարկ - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-
ՎԱՐԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞ՆՉ Է ՎԱՐԿԸ ՈՐՈ՟ՆՔ ԵՆ ՎԱՐԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԱՐԿԻ «ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ» և «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ» ԻՆՉՊԵ՟Ս ԵՆ ՈՐՈՇՎՈՒՄ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՈՐՏԵ՟Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՉԵՔ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԸԻ՞ՆՉ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՄԻՆՉ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԸ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԻՍ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈՎԱՐԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸԻ՞նչ է վարկըՎարկի դեպքում բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը պարտավորվում է Ձեզ տրամադրել դրամական միջոցներ, իսկ Դուք պարտավորվում եք վերադարձնել ստացված գումարը և դրա դիմաց վճարել տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ: Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու ապրանք գնել կամ օրինակ` ֆինանսավորել որևէ բիզնես: Միաժամանակ վարկն օգնում է բաշխել մեծ ծախսերը որոշակի ժամանակահատվածի մեջ: Որո՞նք են վարկի տեսակները Վարկի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ վարկի տարբեր տեսակները և յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`
Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի շատ են վճարվելիք տոկոսները: Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը: Աշխատեք, որ վարկի տևողությունը համապատասխանի վարկի նպատակին:Օրինակ՝ կարճաժամկետ վարկերը սովորաբար նախատեսվում են կենցաղային ապրանքների ձեռք բերման համար, միջին ժամկետայնության վարկերը՝ ավտոմեքենաների ձեռք բերման, (ավտովարկը մարեք 3-5 տարում, որովհետև դա այն ժամանակահատվածն է, որից հետո ավտոմեքենան հավանաբար վերանորոգման կարիք կունենա), իսկ երկարաժամկետ վարկերը հիմնականում նախատեսվում են անշարժ գույք ձեռք բերելու նպատակով: Ըստ վարկի արժույթի վարկերը լինում են Դրամային` հայկական դրամով տրամադրվող վարկեր և Արտարժութային` այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և այլն): Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով: Առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով հաշվարկվում են Ձեր եկամուտները, քանզի արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող են էականորեն մեծացնել կամ կրճատել մարման վճարների փաստացի մեծությունն ու դրա տեսակարար կշիռը Ձեր ընտանեկան բյուջեում:
Ի՞նչ է նշանակում վարկի «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք» Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք» Երբ դուք վերցնում եք վարկ, ապա պարտավորվում եք վերադարձնել այն, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ: Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են այդ տոկոսավճարների մեծությունը: Անվանական տոկոսադրույքը որպես կանոն ֆիքսված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկվել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել կախված որևէ գործոնից, օրինակ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային դրույքից: Սակայն բացի տոկոսագումարներից վարկ ստանալու համար հնարավոր է հարկ լինի կատարել նաև այլ ծախսեր: Օրինակ` վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու համար միջնորդավճարները, գրավադրվող գույքի գնահատման ծախսերը ապահովագրական ծախսերը և այլն: Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական արժեքը: Սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում Տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադիր եղեք և ճշտեք վարկատու կազմակերպություն արդյո՞ք կան այդպիսի ծախսեր և որո՞ նք են դրանք: Կարևոր է նաև տոկոսավճարների կատարման հաճախականությունը. այն է, թե վարկի դիմաց տոկոսավճարները կատարվում են վարկի ստացման պահին, ամսական կտրվածքով, վարկի վերջում, թե այլ պարբերականությամբ: Օրինակ, եթե դուք տոկոսագումարը չվճարեիք վարկի սկզբին, այլ ներդնեիք այն բանկում, ապա կստանայիք որոշակի եկամուտ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեր նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր տոկոսավճարների կատարման հաճախականությունը: Ընդհանուր առմամբ տարեկան փաստացի տոկոսադրույքը ավելի բարձր է լինում քան տարեկան անվանական տոկոսադրույքը: Ինչպե՞ս են որոշվում տոկոսագումարները Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և տոկոսադրույքի հաշվարկման սխեմայի հիման վրա: Տոկոսագումարի մեծությունը հաշվարկվում է երկու սխեմայով:
Սակայն «Բ» սխեմայի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ձեր ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է, քան «Ա» սխեմայի դեպքում: Որտե՞ղ է հնարավոր վարկ վերցնել Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Բանկերը և վարկային կազմակերպությունները տարամադրում են ինչպես սպառողական, այնպես էլ բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն լոմբարդային վարկեր: Ինչպե՞ս է բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը կայացնում Ձեզ վարկ տրամադրելու որոշումը (վարկունակություն) Ցանկացած վարկ տրամադրելիս, լինի դա սպառողական վարկ, վարկային գիծ, թե հիփոթեքային վարկ, վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն որ դուք ունեք այդպիսի ցանկություն ու կարողություն: Ձեր վարկունակությունը հենց այդ ցանկությունն ու կարողությունն է, որը վարկատուն գնահատում է ելնելով հիմնականում`
Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ դուք չկարողանաք մարել ձեր վարկը, տոկոսավճարները կամ դրանց մի մասը: Եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր և կարճատև բնույթ, ապա հնարավոր է վարկատուն հետաձգի վճարումները: Այլ պարագայում վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի իրացման միջոցով: Այն դեպքում երբ գրավի իրացումից հնարավոր չի բավարար գումար ստանալ (օրինակ գրավի արժեքը շուկայում էական նվազել է), ապա դուք պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով: Բացի ֆինանսական հետևանքներից, վարկի չմարման դեպքում դուք հաշվառվելու եք վարկային ռեգիստրում` որպես ոչ պարտաճանաչ վարկառու: Դա կարող է խոչընդոտել ձեզ ապագայում կրկին վարկ ստանալու ժամանակ: Ի՞նչ է վարկային պատմությունը Վարկային պատմությունը դա Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրված առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից: ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ
Վարկ վերցնել նշանակում է պարտքով գումար վերցնել բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից: Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու գնել ապրանք կամ հոգալ այլ ծախսերը: Վարկը օգնում է Ձեզ բաշխել մեծ ծախսերը ժամանակի մեջ: Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ կատարել հապճեպ որոշումներ, քանի որ իրականում վարկ վերցնելը իր մեջ կարող է ռիսկ պարունակել: Եթե, օրինակ, դուք վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում դուք չեք կարողանա մարել Ձեր բոլոր պարտքերը, իսկ վարկի արման համար պատասխանատու եք գրավով և Ձեր անձնական գույքով: Հիշեք նաև, որ ապրանքը կարող է Ձեզ վրա թանկ նստել, քանի որ վարկի սկզբնական գումարից բացի դուք պետք է վճարեք նաևտոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ: Այդ իսկ պատճառով վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ` ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով: Մինչ վարկ վերցնելը Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել և որքան գումար է Ձեզ անհրաժեշտ: Իրականացրեք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ձեր ամսական բյուջեից հանեք Ձեր ընթացիկ ծախսերը: Չմոռանաք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին: Մի մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև այլ անձնական չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր: Ընդունված է, որ վարկի և տոկոսավճարների ամսեկան մարման մեծությունը չպետք է գերազանցի ձեր ամսեկան եկամտի 30-40%: Ելնելով ձեր վերլուծությունից, որոշեք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ դուք կարող եք վերցնել: Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ինչ տեսակի վարկեր են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Հասկացեք շուկայում առկա վարկատեսակներից ո՞րն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին: Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեզ համար լավագույն պայմանները: Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
Երբ արդեն հասկացել եք, թե Ձեզ ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի հրապուրվեք և մի վերցրեք Ձեզ անհրաժեշտ գումարից ավելի գումար: Մինչ պայմանագիր կնքելը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: Մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`
Այսպես, հաճախ վարկի պայմանագրում վարկի տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում: Օրինակ, դուք կարող եք հանդիպել այսպիսի պայման. “Վարկի տոկոսադրույքը որոշվում է համաձայն վակատու կազմակերպության սակագների”, կամ “Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխել վարկի տոկոսադրույքը ելնելով շուկայական իրավիճակից համաձայն Բանկի կողմից ընդունված սակագների”: Հիշեք, դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները: Եթե դուք ունեք այլ հարցեր , ապա տվեք Ձեր բոլոր հարցերը վարկատու կազմակերպությանը: Վերջինս պարտավոր է /պատրաստ է/ տրամադրել Ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Որպես կանոն Վարկային պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակից: Պարզեք դրա մասին բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից դրա մասին և առկայության դեպքում չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել վարկային պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը: Վարկ վերցնելուց հետո Եթե դուք վերցրել եք սպառողական վարկ և վարկի չափը մեծ է 100 հազար դրամից և փոքր է 10 միլիոնից, ապա պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած դուք ունեք 7 աշխատանքային օր «մտածելու ժամանակ» , որի ընթացքում դուք կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել /խզել/ պայմանագիրը: Օգտագործեք այդ հնարավորությունը , եթե պայմանագիրը կնքելուց հետո հասկանում եք, որ օրինակ`
Իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետների համապատասխան: Մարումները ժամկետին կատարելու դեպքում դուք`
Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել Ձեզ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունից: ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ` ՎԱՐԿ |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















