|
Ավանդ - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-
ԱՎԱՆԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸԻ՞ՆՉ Է ԱՎԱՆԴԸ և Ո՞ՐՆ Է ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԱՆԴԻ ՏԵՍԱԿՆԵՐԸԻ՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ (ՊԱՐԶ) ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ և ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸՈՐՏԵ՞Ղ և ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԴՆԵԼ ԱՎԱՆԴԱՐԴՅՈ՞Ք ԱՎԱՆԴՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ ԵՆՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՄԻՆՉ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԸԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԻՍԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈԱՎԱՆԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸԴուք ունեք ապագայի նկատմամբ որոշակի ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր է որոշակի գումարների առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել ավտոմեքենա կամ մեկնել ճանապարհորդության:Անհրաժեշտ գումար կուտակելու համար Դուք կարող եք խնայողություն անել` տնտեսելով Ձեր եկամուտներից որոշակի գումար: Նույնիսկ եթե մոտ ապագայում դուք չունեք որոշակի ծրագրեր, Դուք կարող եք անել խնայողություն նաև այն դեպքում, երբ Ձեր ամենամսյա եկամուտները լիովին բավարարում են Ձեր կարիքներին, և յուրաքանչյուր ամսվա վերջում ավելանում է որոշակի գումար: Դա ձեզ հնարավորություն կտա խուսափելու անսպասելի ծախսերից:Տնտեսված գումարը Դուք կարող եք պահել պահարանում, կամ որևէ այլ թաքստոցում, օրինակ` բարձի տակ, և այն հետագայում օգտագործել Ձեր կարիքները հոգալու համար:Այս դեպքում պահված գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար « չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` ժամանակի ու արժեզրկման ազդեցության պատճառով:Իսկ եթե Ձեր տնտեսված ձեր գումարը ավանդի տեսքով ներդնեք բանկում, ապա Դուք կկատարեք խնայողություն, որի դիմաց կստանաք եկամուտ: Ի՞նչ է ավանդը և ո՞րն է ավանդ ներդնելու առավելությունը Ավանդի դեպքում բանկը, ընդունելով Ձեզնից (ավանդատուից) կամ ի օգուտ Ձեզ մեկ այլ անձից ստացված ավանդը, պարտավորվում է Ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսներ: Դա նշանակում է, որ Դուք որոշակի ժամկետով վստահում եք Ձեր տնտեսած միջոցները բանկին, իսկ բանկը ժամկետի ավարտին Ձեզ է վերադարձնում Ձեր տնտեսած միջոցները, ինչպես նաև վճարում է տոկոսային եկամուտ: Ձեր խնայած գումարը պահելով ավանդի տեսքով` Դուք Ձեր գումարին “ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու” հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց Դուք ստանալու եք տոկոսներից ստացված տոկոսագումարներ: Որո՞նք են ավանդի տեսակները Ավանդները լինում են 2 տեսակի` ցպահանջ և ժամկետային ավանդներ:
Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից, սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան ցպահանջ ավանդի դեպքում: Ցանկացած դեպքում, լինի դա ցպահանջ, թե ժամկետային ավանդ, ավանդի տեսքով ներդրած ձեր գումարից դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ բանկը պարտավորվում է վերադարձնել այն ձեզ ամբողջությամբ: Ի՞նչ է նշանակում «ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք» և «տարեկան տոկոսային եկամտաբերություն» Ավանդի վերաբերյալ բանկերը հրապարակում են երկու տոկոսադրույք` «ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը» և «ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը»: Երբ դուք ներդնում եք բանկում ավանդ, ապա բանկը պարտավորվում է Ձեզ վերադարձնել ավանդի գումարը, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ: Տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են ավանդի տոկոսագումաների մեծությունը: Սակայն, եթե ունեք երկու ավանդ, որոնք ունեն նույն անվանական տոկոսադրույքը, դեռևս չի նշանակում, որ այդ երկու ավանդների փաստացի եկամտաբերությունը հավասար են: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները Ձեր ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում: Ինչու է այդպես: Օրինակ, պատկերացնենք երկու ավանդ` Ա և Բ, երկուսն էլ 7% պարզ տոկոսադրույքով,100 000դրամ մեծությամբ և 1 տարի ժամկետով: Սակայն Ա ավանդի տոկոսների վճարումը կատարվում է տարվա վերջում, իսկ Բ ավանդինը` յուրաքանչյուր ամիս: Կարծես թե առաջին հայացքից երկու ավանդներն էլ նույնն են: Իրականում Բ ավանդը ավելի եկամտաբեր է, քան Ա ավանդը, քանի որ եթե յուրաքանչյուր ամիս դուք վերցնեք ձեր տոկոսագումարները և ավելացնեք ավանդի մայր գումարին, ապա դուք կստանաք լրացուցիչ եկամուտ, մինչդեռ Ա ավանդի դեպքում դուք դա չեք կարող անել, քանի որ տոկոսները վճարվում են միայն տարվա վերջում: Այսինքն՝ որքան մեծ է տոկոսագումարների վճարման հաճախականությունը, այնքան մեծ է ավանդի փաստացի տարեկան տոկոսային եկամտաբերությունը: Հնարավոր է նաև, մինչ ավանդային պայմանագիր կնքելը կամ պայմանագրի գործողության ընթացքում դուք կատարեք որոշակի պարտադիր վճարներ, ինչպիսիք են, օրինակ, հաշվի բացման, հաշվի սպասարկման վճարները: Եթե այդ վճարները դուք չկատարեիք, այլ ընդհակառակը՝ դրանք ներդնեիք բանկում որպես ավանդ, դուք կստանայիք լրացուցիչ եկամտաբերություն: Հետևաբար, որքան մեծ են ավանդի հետ կապված ձեր կողմից բանկին կատարվող այլ վճարները, այնքան փոքր է ձեր ավանդի փաստացի եկամտաբերությունը: Պատկերավոր լինելու համար ներկայացնենք անվանական տարեկան տոկոսադրույքը (ԱՏՏ) և տարեկան տոկոսային եկամտաբերությունը (ՏՏԵ) օրինակով: Դուք ներդրել եք 100 000 դրամ ավանդ 1 տարի ժամկետով, որի տարեկան պարզ տոկոսադրույքը կազմում է 7%: ՏՏԵ հաշվարկված է երկու տարբերակով. ՏՏԵ1, որի դեպքում դուք բանկի այլ պարտադիր պարտադիր վճարներ չեք կատարում, և ՏՏԵ2` որի դեպքում դուք կատարում եք 1000 դրամ միանվագ վճար բանկին՝ ավանդային հաշվի բացման համար:
Աղյուսակից երևում է, որ արտաքնապես կարծես թե նման պայմաններով ավանդները իրականում տարբեր եկամտաբերություն ունեն: Սակայն պետք է ուշադիր լինել և չշփոթել տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների մեծության հետ: Օրինակում, բոլոր դեպքերում անվանական տոկոսադրույքի հիման վրա հաշվարկված տոկոսագումարը նույնն է: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, որ եթե ստացված տոկոսագումարները և կատարված ծախսերը ներդնեիք բանկում որպես ավանդ, ապա որքան կլիներ ձեր ավանդի տոկոսադրույքը: Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է ներդնել ավանդ Հայաստանում ավանդ հնարավոր է ներդնել բանկերում: Եթե արդեն որոշել եք, թե ո՞ր բանկում եք ցանկանում ներդնել ավանդ, ապա պետք է այցելեք բանկ և կնքեք ավանդային պայմանագիրը: Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը Որպես կանոն ավանդային պայմանագիրը կնքվում է գրավոր` մի քանի օրինակից:Պարզե’ք Ձեր բանկից քանի օրինակից է կնքվում պայմանագիրը և առկայության դեպքում պահանջեք պայմանագրի Ձեր օրինակը: Ավանդային պայմանագիր կնքելիս բանկը պետք է պարզի Ձեր ինքնությունը, ուստի բանկը կարող է Ձեզանից պահանջել որոշ փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ` անձնագիրը կամ սոցիալական քարտը: Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ: Արդյո՞ք ավանդները հուսալի են Երբ դուք ներդնում եք ավանդ, դուք վստահում եք ձեր միջոցները բանկին: Շատերը կարծում են, որ, վստահելով իրենց միջոցները բանկին, մեծացնում են դրանց կորստի հավանականությունը: Այդ անվստահությունը հիմնականում կապված է Խորհրդային Միության փլուզումից հետո բանկերի սնանկության հետ: Սակայն իրականում դա այդպես չէ: Չնայած իսպառ բացառել բանկերի սնանկանալու հնարավորությունը ճիշտ չի լինի, սակայն ասել, որ այն ներկայումս էապես փոքր է, կարելի է: Այսպես, վերջին յոթ տարիների ընթացաքում Հայաստանում գործող ոչ մի բանկ սնանկ չի ճանաչվել: Բացի այդ, բանկերի գործունեությունը կարգավորվում է և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Օրական կտրվածքով կենտրոնական բանկը հետևում է բանկերի գործունեությանը և որևէ խնդրի բացահայտման դեպքում անմիջապես իրականացնում է համապատասխան միջոցառումներ` դրանք վերացնելու նպատակով: Նույնիսկ, վատթարագույն դեպքում, երբ բանկն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և վերադարձնել ձեր միջոցները, Ձեր ավանդները երաշխավորվում են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը դիտարկում է, որ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր արտարժութային ավանդները մեկ արտարժութային ավանդ: Եթե Դուք ունեք ավանդներ Հայաստանի մի քանի բանկերում, ապա Ձեր ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին առանձին: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք ուսումնասիրել “Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին օրենքը” կամ այցելել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմանդրամի կայքը հետևյալ հասցեով` www.adgf.am Այս Աղյուսակը ցույց է տալիս օրինակի վրա, թե որքան կլինեն ձեր փոխհատուցումները Ավանդների հատուցումը երաշխավորորղ հիմնադրամի կողմից, եթե բանկը չկարողանա կատարել իր պատավորությունները Ձեր նկատմամբ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՄինչ ավանդ ներդնելըՀստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում ներդնել ավանդ: Դուք ցանկանում եք գումար խնայել, օրինակ`
Մի մոռացեք, որ ընթացիկ ծախսերին, երբեմն, կարող են գումարվել նաև անձնական այլ չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր: Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե բանկերն ինչպիսի՞ և ի՞նչ պայմաններով են ավանդներ առաջարկում: Հասկացեք, թե շուկայում առկա ավանդների տեսակներից ո՞րն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին:
Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն պայմանները: Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք ավանդի ընդունման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
Հիշեք, բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի /տեսակի/ համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ: Մինչ վերջնական որոշում կայացնելը ուսումնասիրեք նաև տեղեկատվական ամփոփագրերը, որոնք Դուք կարող եք ձեռք բերել բանկում կամ բանկի ինտերնետային կայքում:Օգտվեք “Ուսումնասիրեք և համեմատեք” գործիքից, որը տեղակայված է գրքույկի վերջում: Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին: Ավանդ ներդնելիս Երբ արդեն հասկացել եք, թե ինչ տեսակի ավանդ եք ցանկանում Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը: Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերի վրա, որոնց համաձայն բանկը իրավունք է ունենում միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված պայմաններից որոշները կամ հղում կատարելով այլ փաստաթղթի:Այսպես, հաճախ ավանդի պայմանագրում ավանդի տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում: Օրինակ, դուք կարող եք հանդիպել այսպիսի պայման. “Ավանդի տոկոսադրույքը որոշվում է համաձայն Բանկի սակագների”, կամ “Բանկն իրավունք ունի փոփոխել ավանդի տոկոսադրույքը ելնելով շուկայական իրավիճակից համաձայն Բանկի կողմից ընդունված սակագների”: Հիշեք, դուք իրավունք ունեք պահանջելու բանկից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները: Միաժամանակ պարզեք, թե ինչպիսի՞ այլ ծառայություններից Դուք կարող եք օգտվել: Ձեզ պետք է ներկայացվի ծառայությունների ողջ փաթեթը եւ բոլոր հարակից ծառայությունների ցուցակը: Օրինակ.` Ավանդին կից բանկը կարող է Ձեզ տրամադրել պլաստիկ քարտեր` զեղչերով: Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը բանկին: Վերջինս պարտավոր է տրամադրել Ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Ցանկացած ավանդային պայմանագիր կնքելիս չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը: Ավանդ ներդնելուց հետո Ուշադի՛ր եղեք Ձեր ավանդին վերաբերվող բոլոր տեսակի փաստաթղթերի, քաղվածքների հետ և դրանք պահեք ապահով տեղում Բանկը պարտավոր է առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ տրամադրել քաղվածք` բանկում առկա Ձեր յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ: Մի՛ նետեք Ձեր հին քաղվածքները կենցաղային աղբի մեջ, դրանք կտրատեք մանր մասերի կամ այրեք, քանի որ դրանք պարունակում են Ձեր ավանդի վերաբերյալ անձնական տեղեկատվություն:Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները։ Որևէ անճշտություն հայտնաբերելիս՚ մի՛ վարանեք, այդ մասին անմիջապես տեղեկացնել Ձեր բանկին: Հիշե՜ք, Ձեզ պատկանող ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր բանկին: Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը Դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպությունից: ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ` ԱՎԱՆԴ |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















