|
ԱՊՊԱ համակարգ -
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինԱՊՊԱ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸԻնչ է ԱՊՊԱ-ն Ում համար է ԱՊՊԱ-ն պարտադիր Ինչն է հատուցվում Որքան է հատուցվում (ապահովագրական գումար) Որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր Ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթար Ինչպես է գնահատվում վնասի մեծությունը Ինչպես են տուժողները ստանալու իրենց հատուցումները Ով է կատարում հատուցումները Ինչ է Բոնուս - Մալուս համակարգը
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում Ապպա համակարգում օգտագործվող տերմինների համառոտ բացատրություններ ԱՊՊԱ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ Ինչ է ԱՊՊԱ - ն Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանց անցանկալի հետևանքները: Սովորաբար, ավտովթարի դեպքում 2 բնույթի ծախս կարող է առաջանալ.
Ավելին, երկրորդ խումբ ծախսերը կարող են բավականին մեծ չափերի հասնել և զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին: Իսկ եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի փոխհատուցում ծախսը, դա մնում է տուժողի վրա: ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները: ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կամ մեքենայի սեփականատիրոջ մեքենային, այլ գույքին կամ անձին պատճառված վնասները: Եթե վարորդը (մեքենայի սեփականատերը) ցանկանում է ապահովագրվել նաև իր մեքենային կամ այլ գույքին պատճառված վնասներից (1-ին խումբ ծախսեր), ապա կարող է կնքել ապահովագրության առանձին պայմանագիր: Այդ պայմանագիրը պարտադիր չէ: Ում համար է ԱՊՊԱ-ն պարտադիր Ավտոմեքենաների սեփականատերերը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները, ինչպես նաև ավտոմեքենաներ ներմուծողները, (անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելուց), համաձայն Օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ.
Եթե անձը ունի մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար: Ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը այն անձանց հետ, ովքեր, համաձայն Օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ:
ԱՊՊԱ ընդհանուր կանոնն է` հատուցվում են ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները: ԱՊՊԱ-ն սոցիալական ուղղվածություն ունեցող նախագիծ է, ուստի շքեղության և պերճանքի առարկաների կորստի փոխհատուցում չի ներառում: Ապահովագրական փոխհատուցում չի տրվում, երբ հատուցումների վճարումը հնարավոր չէ վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական (բարոյական) պատճառներով:
Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով պատճառված վնասները (անձնական, գույքային), տուժողին հատուցում կարող է տրվել ապահովագրական գումարի սահմաններում:
Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 1.5 մլն դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում: Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 50% է՝ մեկ վարորդի հաշվով: Հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 1.5 մլն հատուցման 50%-ը, այսինքն` 750 հազ. դրամ: Եթե ցանկանում եք, որ հատուցումների առավելագույն մեծությունը, այսինքն` ապահովագրական գումարը, ավելի մեծ լինի, կարող եք ապահովագրական ընկերության հետ կամավոր կնքել ապահովագրության լրացուցիչ պայմանագիր՝ կատարելով լրացուցիչ վճարներ: Այդ մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ապահովագրական ընկերություն: Որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար ԱՊՊԱ-ի համար վճարվող գումարի` ապահովագրավճարի չափը սահմանում են ապահովագրական ընկերությունները: Ապահովագրական ընկերությունների ինտերնետային կայքերում տեղակայված են ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է մինչև պայմանագիր կնքելը հաշվել, թե որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար: Ապահովագրական ընկերությանը արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում, բացի ապահովագրավճարից, ապահովադրից գանձել այլ գումար, բացառությամբ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման տուգանքների: Ըստ պայմանագրի պայմանների՝ գույքին պատճառված վնասների համար կարող է նախատեսված լինել նաև չհատուցվող գումարի չափ` ֆրանշիզա: Այն կարող է լինել պայմանական և ոչ պայմանական: Օրինակ. եթե պայմանագրով նախատեսված է ֆրանշիզայի չափ՝ 20 000 դրամ, և գույքին պատճառվել է 30 000 դրամի վնաս, ապա
Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր Քայլ 1. Պարզել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորությունը Անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագրի կնքումը պարտադիր է (տե՛ս «Ում համար է ԱՊՊԱ-ն պարտադիր» խորագիրը): Եթե այո, ապա պետք է անցնել քայլ 2-ին: Քայլ 2. Ուսումնասիրել շուկան Ծանոթանալ շուկայում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների պայմաններին, համեմատել և կայացնել Ձեր պահանջներին համապատասխանող ամենահարմար որոշումը: Ուսումնասիրությանը կօգնի վերջում զետեղված «Ուսումնասիրեք, լրացրեք, համեմատեք» աղյուսակը: Ապահովագրական ընկերությունների և նրանց հետ կապ հաստատելու վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ
Ամփոփաթերթերը նաև կարող եք ձեռք բերել ապահովագրական ընկերությունների գրասենյակներում: Քայլ 3. Դիմել ապահովագրական ընկերությանը, նրա ներկայացուցիչներին կամ գործակալներին Այցելել ապահովագրական ընկերություն, նրա տարածքային ներկայացուցչություն կամ ապահովագրական գործակալներին: Որոշ ապահովագրական ընկերություններ կարող են վաճառել ԱՊՊԱ պայմանագրերը նաև ինտերնետային կայքի միջոցով: Ցանկության դեպքում կարելի է դիմել նաև այս միջոցին: ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր մարզում ունեն մասնաճյուղ կամ գործակալ: Այդ մասնաճյուղերի, գործակալների ցանկը ներկայացված է Բյուրոյի և տվյալ ընկերության ինտերնետային կայքերում: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է մանրամասն բացատրել ԱՊՊԱ պարտադիր գործընթացները` փաստաթղթերի ներկայացում, վճարների կատարում, հատուցումների ստացում, և տրամադրել իրենց հետ կապ հաստատելու բոլոր միջոցները: Անպայման պետք է ստանալ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և հիշել, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին կամ տրամադրել տեղեկատվություն: Քայլ 4. Կնքել ԱՊՊԱ պայմանագիրը և ստանալ ԱՊՊԱ փաստաթղթերը Ապահովագրական ընկերության կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ստանձնող անձը և տվյալ ապահովագրական ընկերությունը կնքում են պայմանագիր: Նախքան պայմանագիր կնքելը պետք է ուշադիր և մանրամասն կարդալ պայմանագրում նշված բոլոր կետերը: Պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունից անհրաժեշտ է վերցնել`
Ավտոտրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու վարելու դեպքում կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով: Սովորաբար ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 ամիս ժամկետով, իսկ «Տարանցիկ փոխադրում» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոմեքենաների համար` առնվազն 10 օր ժամկետով: Ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթար Ավտովթարի տեղի ունենալու դեպքում հարկավոր է անհապաղ այդ մասին հայտնել
Եթե ավտովթարի է ենթարկվել միայն երկու մեքենա, և պատճառվել են միայն գույքային վնասներ, և եթե պատճառված վնասի չափը չի գերազանցում Բյուրոյի կողմից սահմանված` ինքնուրույն կարգավորվող վնասի առավելագույն չափը, ապա դրանց վարորդները փոխադարձ համաձայնության գալու դեպքում լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և ներկայացնում համապատասխան ապահովագրական ընկերությանը:
Ավտովթարի տեղի ունենալու դեպքում կատարվում է գույքային և (կամ) անձնական վնասների գնահատում, որպեսզի տուժողը ստանա իր հատուցումը՝ ըստ պատճառված վնասի չափի: Որպես կանոն, գույքային վնասների դեպքում վնասների գնահատումը իրականացնում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, իսկ անձնական վնասների դեպքում` բժշկական հաստատության մասնագետը կամ Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը: Փորձագետի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում հնարավոր է իրականացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` նախաձեռնողի միջոցների հաշվին: Ինչպես են տուժողները ստանալու իրենց հատուցումները Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը իրավունք ունի ավտովթարի տեղի ունենալու օրվանից 3 ամսվա ընթացքում դիմելու վնաս պատճառած անձի ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին: Այն դեպքում, երբ տուժողը նույնպես ունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա պահանջով իր ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ՝ ապահովագրական հատուցում ստանալու համար: Եթե տուժողը հետիոտն է և չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ՝ ապահովագրական հատուցում ստանալու համար: Երբ վնաս պատճառող ավտոմեքենան փախուստի է դիմել, և տուժողը մտապահել է ավտոմեքենայի պետհամարանիշը, ապա տուժողը կամ ապահովադիրը կարող է Բյուրոյի ինտերնետային կայքի միջոցով պարզել վնաս պատճառողի ապահովագրական ընկերության անվանումը: Եթե վնասը պատճառվել է մի քանի անձանց կողմից, և հնարավոր չէ պարզել յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը, ապա վնաս պատճառողները տուժողի հանդեպ կրում են հավասար պատասխանատվություն: Այս դեպքում տուժողը կարող է դիմել իրեն վնաս պատճառած ապահովադիրներից որևէ մեկի ապահովագրական ընկերությանը, ստանալ իր հատուցումը ամբողջությամբ: Եթե ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նշանակում է փորձաքննություն, դա չի կարող 15 աշխատանքային օրվանից ավելի տևել: Իսկ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում, տուժողի, վնասը պատճառած անձի և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, փորձաքննությունը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս: Փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումվճարելու կամ վճարումը մերժելու մասին: Հատուցումը վճարելու որոշում կայացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողին վճարել հատուցումը: Հատուցման վճարումը մերժելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել տուժողին` նշելով մերժման հիմքերը: Փորձաքննությունը նշանակելու, ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու ժամկետները ուշացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին պետք է վճարի տույժ: Այդ տույժերի չափը սահմանված է օրենքով, իսկ վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ ապահովագրական ընկերությունից կամ Բյուրոյից: Ով է կատարում հատուցումները Ավտովթարի հետևանքով պատճառված վնասների հատուցումները կատարում է ապահովագրական ընկերությունը, իսկ որոշ սահմանված դեպքերում նաև Բյուրոն` Երաշխավորման ֆոնդից:
Արդարությունը պահանջում է, որ ռիսկային վարորդները, ովքեր հաճախ են ավտովթարների պատճառ դառնում, վճարեն ավելի մեծ ապահովագրավճարներ, քան ոչ ռիսկային վարորդները, ովքեր վթարային իրավիճակներ չեն ստեղծում: Այս նպատակով անհրաժեշտ է որևէ կերպ գնահատել վարորդի ռիսկայնությունը: Բոնուս-Մալուս համակարգը հենց այդ միջոցն է, որը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից: Իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակիցների: Բոնուս-Մալուս համակարգը գործելու է 2013 թ. հունվարի 1-ից: ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը ուսումնասիրեք մի քանի ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող պայմանները և ընտրեք դրանցից առավել արդյունավետը: Կարևոր է կատարել համեմատություններ և ուշադրություն դարձնել ԱՊՊԱ-ի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես`
ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս Կնքվող պայմանագիրը պետք է համապատասխանի ԱՊՊԱ պայմանագրի օրինակելի ձևին (պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի ինտերնետային կայքերում. կարող եք ձեռք բերել նաև ապահովագրական ընկերությունների գրասենյակներում): ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին: ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հարկավոր է ուշադիր կարդալ պայմանագրի բոլոր կետերը՝ հատկապես ուշադրություն դարձնելով.
Ապահովագրական ընկերությանն արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հաճախորդին պարտադրել այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել: Պետք է հիշել, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքել ԱՊՊԱ պայմանագիր: ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում Անհրաժեշտ է առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները: Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ապահովագրական ընկերությունը կարող է փոփոխել կամ միակողմանի դադարեցնել պայմանագիրը` նախապես այդ մասին տեղեկացնելով ապահովադրին, եթե պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ավտովթար և հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 10 500 000 ՀՀ դրամը: Ավտովթարի տեղի ունենալու դեպքում այդ մասին պետք է հայտնել ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին և հետևելվերջինիս կողմից տրված ցուցումներին: Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ավտովթարի տեղի ունենալու մասին տեղեկացման ժամկետ և եղանակ, ապա անհրաժեշտ է հետևել այդ պայմաններին: ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապահովադիր - Ապահովադիր - (ապահովագրվող)` անձ, ով ապահովագրական ընկերության հետ կնքել է ԱՊՊԱ պայմանագիր. ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծող, ֆինանսական վարձակալության պայմանագրով ավտոտր անսպորտային միջոց վարձակալող: Տուժող - անձ, ով ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով կրել է անձնական և գույքային վնասներ: Ապահովագրավճար - - գումար, որն ապահովադիրը վճարում է ապահովագրողին՝ ԱՊՊԱ իրականացնելու համար: Ապահովագրական գումար -առավելագույն դրամական գումար, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը, Բյուրոն պարտավորվում են հատուցում տրամադրել ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասի դիմաց: Ապահովագրական հատուցում - ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կամ Բյուրոյի կողմից ապահովադրին կամ տուժողին վճարվող գումար կամ փոխհատուցում՝ դրամական արտահայտությամբ: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















