|
Լիզինգ - ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ-
ԼԻԶԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
ԼԻԶԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Լիզինգը միջին կամ երկար ժամկետայնության ֆինանսական գործիք է, որն օգտագործվում է մեխանիզմների, սարքավորումների, ավտոմեքենաների և/կամ գույքի գնման նպատակով: Լիզինգը իրենից ներկայացնում է մի գործարք, ըստ որի լիզինգային ընկերությունը, բանկը, վարկային կազմակերպությունը կամ առանձին արտադրող Ձեզ ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրում է ապրանք: Դուք պարտավորվում եք ապրանքը օգտագործելու դիմաց կատարել կանոնավոր վճարներ: Կախված լիզինգի տեսակից` ապրանքը ժամկետի ավարտին կարող է դառնալ Ձեր սեփականությունը կամ վերադարձվել լիզինգային ընկերությանը: Լիզինգով հիմնականում տրվում են այնպիսի ապրանքներ, որոնք նախատեսվում են ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար: Լիզինգը Ձեզ հնարավորություն կտա արդյունավետ ձևով համալրելու Ձեր հիմնական միջոցները, առանց անշարժ գույքի կամ որևէ այլ սեփականության գրավադրման: Լիզինգի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք: Ավտոմեքենաներ և տրանսպորտային միջոցներ`
Հատուկ նշանակության սարքավորումներ`
Արտադրական սարքավորումներ`
Հատուկ նշանակության սարքեր`
Լիզինգի առարկա չեն կարող լինել հողատարածքները և այլ բնական համալիրները, ինչպես նաև շուկայում ազատ շրջանառության արգելք ունեցող գույքը:
Լիզինգատու(Վարձատու) - լիզինգատուն(վարձատու) այն ֆինանսական հաստատությունն է, որը գնում է Լիզինգառուի կողմից ընտրված սարքավորումը և սահմանված ժամկետով տրամադրում այն վերջինիս: Լիզինգառու(Վարձակալ) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը ձեռնարկատիրական գործունեության համար ստանում է արտադրական միջոցներ լիզինգատուի հետ համաձայնեցված պայմաններով: Լիզինգառուն(վարձակալ) լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում կանոնավոր վճարումներ է կատարում Լիզինգատուին` նախօրոք համաձայնեցված տոկոսադրույքով: Վաճառող (մատակարար) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը, համաձայն լիզինգատուի հետ կնքած առքուվաճառքի պայմանագրի, պայմանավորված ժամկետում նրան է վաճառում լիզինգի առարկա հանդիսացող գույքը: Եթե տեղի է ունենում գույքի ապահովագրություն, ապա գործարքի սուբյեկտ է հանդիսանում նաև ապահովագրական ընկերությունը: Լիզինգի երկու հիմնական տեսակներն են՝
Ի՞նչ է ֆինանսական լիզինգը Ֆինանսական լիզինգի դեպքում լիզինգային ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը (լիզինգատուն) պարտավորվում է ձեռք բերել Ձեր կողմից նշված գույքը և այն որպես լիզինգի առարկա՝ հանձնել Ձեր ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը՝ որոշակի վճարի դիմաց, որոշակի ժամկետով, որոշակի պայմաններով: Ընդ որում՝ լիզինգային ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը գնում է այդ ապրանքը Ձեր կողմից նշված վաճառողից և հանդիսանում է այդ ապրանքի սեփականատերը, իսկ Ձեզ փոխանցվում է սեփականության հետ կապված բոլոր ռիսկերը և հասույթները: Ֆինանսական լիզինգի դեպքում այն ժամկետը, որով լիզինգի առարկան տրամադրվում է Ձեզ, համադրելի է գույքի լրիվ ամորտիզացման (մաշվածության ժամկետի հետ, իսկ լիզինգի առարկան ժամկետի ավարտից հետո կամ ժամկետից շուտ կարող է անցնել Ձեզ ի սեփականություն միայն գույքի արժեքի ամբողջական վճարումից հետո: Ի՞նչ է գործառնական լիզինգը. Գործառնական լիզինգի դեպքում լիզինգատուն իր հայեցողությամբ ձեռք է բերում գույք և այն որպես լիզինգի առարկա հանձնում լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը՝ որոշակի վճարի դիմաց, որոշակի ժամկետով, որոշակի պայմաններով: Գործառնական լիզինգի առարկա հանդես է գալիս այնպիսի գույքը, որը հարկավոր է լիզինգառուին կարճաժամկետ, միանգամյա և սեզոնային օգտագործման համար, ինչպես նաև այնպիսի տեխնիկա, որը բարոյապես շուտ է մաշվում: Քայլ 1. Ձեր կողմից կատարվում է լիզինգով ձեռք բերվող գույքի ընտրություն: Քայլ 2. Լիզինգային ընկերության և Ձեր միջև կնքվում է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր Քայլ 3. Ըստ լիզինգի պայմանագրի լիզինգային ընկերությունը պարտավորվում է Ձեր նշած գույքը ձեռք բերել Ձեր կողմից որոշված Վաճառողից և վճարի դիմաց հանձնել Ձեր ժամանակավոր տիրապետմանը: Վաճառողի և լիզինգային ընկերության միջև կնքվում է առքուվաճառքի պայմանագիր և Լիզինգային ընկերությունը ձեռք է բերում համապատասխան գույքը: Քայլ 4. Տեղի է ունենում գույքի մատակարարում վաճառողից Ձեզ: Քայլ 5. Դուք կատարում եք ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսված վճարումներ լիզինգային ընկերությանը: Ընդ որում պայմանագրի ավարտից հետո գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել Ձեզ կամ Լիզինգատուին: Լիզինգը ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքների տեսանկյունից շատ մոտ է վարկին, սակայն լիզինգը չի կարելի համարել վարկ: Վարկ վերցնելիս պայմանագրում նշված օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Ձեզ, իսկ լիզինգի դեպքում վարձատուն (լիզինգատուն) պահպանում է օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ Ձեզ փոխանցվում է օբյեկտը օգտագործելու իրավունքը,վարկի դեպքում վաճառողի հետ իրավահարաբերություններում գնորդ եք համարվում Դուք կամ Ձեր ներկայացուցիչը, իսկ լիզինգի դեպքում` լիզինգատուն, վարկի դեպքում երաշխիք է համարվում գրավը կամ երաշխավորությունը, իսկ լիզինգի դեպքում` լիզինգի օբյեկտը,վարկի դեպքում մարումը կատարվում է հիմնականում շահույթի հաշվին, իսկ լիզինգի դեպքում` ապրանքի ինքնարժեքում արտացոլված և այլ հատկացումների հաշվին: 1. Եթե Ձեր բիզնեսը ընդլայնելու համար ցանկանում եք ձեռք բերել սարքավորումներ լիզինգը հնարավորություն է տալիս թանկարժեք սարքավորումներ ձեռք բերել առանց կանխիկ մեծ շրջանառության ծավալներ ունենալու և կատարվում է սարքավորումների արժեքի ավելի մեծ մասի ֆինանսավորում (մինչև 80%)` ավելի ցածր կանխավճարով, քան վարկի դեպքում, 2. Եթե Դուք ունեք նոր փոքր կամ միջին ձեռնարկություն, որը չունի վարկային պատմություն կամ գրավի համար բավարար միջոցներ, ապա լիզինգը Ձեզ ֆինանսավորման հնարավորություն է տալիս, 3. Լիզինգը հիմք է ընդունում ոչ թե Ձեր վարկային պատմությունը կամ հաշվեկշիռը, այլ Ձեր գործարար գործառնությունների արդյունքում լիզինգի վճարումները իրականացնելու համար դրամական միջոցներ գոյացնելու կարողությունը, 4. Ձեռնարկությանը ներկայացվելիք լիզինգային ֆինանսավորման պարագայում հաշվեկշռային պահանջները վարկի համեմատ առավել խիստ չեն: Լիզինգով վերցված գույքն արտացոլվում է ետհաշվեկռային մասում՝ չազդելով Ձեր ձեռնարկության պարտքի մեծության վրա: 5. Ի համեմատություն վարկի՝ լիզինգային փաստաթղթերի ձևակերպումն ավելի մատչելի է, 6. Ի տարբերություն վարկի` չի պահանջում գույքի գրավադրում, 7. Ի տարբերություն սովորական վարձակալության սարքավորումը ժամկետի վերջում կարող է դառնալ Ձեր սեփականությունը, 8. Լիզինգի դեպքում հնարավոր է Ձեզ տրամադրվեն հարկային արտոնություններ (Օրինակ՝ եթե լիզինգի առարկան ՀՀ սահմանին ազատված է ԱԱՀ-ից, ապա լիզինգի տրամադրման գործընթացը նույնպես ազատվում է ԱԱՀ-ից), 9. Լիզինգի պարագայում լիզինգավճարների ժամկետները, ծավալը և պարբերականությունը առավելագույնս համապատասխանեցվում են արտադրական պարբերաշրջաններին: ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍՀստակ ձևակերպեք՝ ինչի համար եք ցանկանում ձեռք բերել սարքավորումը,Փորձեք կանխատեսել՝ կծառայի արդյոք այն իր նպատակին: Իրականացրեք բյուջեի պլանավորում, այսինքն սահմանեք այն առավելագույն գումարը, որ կարող եք տրամարդրել որպես լիզինգավճար:Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ինչ կազմակերպություններ են տրամադրում լիզինգ: Ծանոթացեք կազմակերպությունների կողմից առաջարկվող պայմաններին, մասնավորապես.
Երբ արդեն ծանոթացել եք պայմաններին և որոշել եք ձեռք բերել գույք լիզինգով, Ձեր և լիզինգային ընկերության միջև պետք է կնքվի պայմանագիր: Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը և համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկանում:Ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին՝
Նախքան պայմանագիրը ստորագրելը վստահ եղեք, որ Դուք համաձայն եք պայմանագրի բոլոր կետերի հետ: Չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել լիզինգային պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը: Եթե կնքել եք ֆինանսական վարձակալության(լիզինգի) պայմանագիր, և գործարքի չափը 100 հազար դրամից 10 միլիոնի սահմաններում է, ապա, պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած, Դուք ունեք 7 աշխատանքային օր «մտածելու ժամանակ», որի ընթացքում կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել(խզել) պայմանագիրը: Օգտագործեք այդ հնարավորությունը, եթե պայմանագիրը կնքելուց հետո համոզվել եք, որ օրինակ`պայմանագրի պայմանները ձեռնտու չեն,վարկը մարելիս ֆինանսական դժվարություններ եք ունենալու: Եթե կնքված գործարքի չափը մեծ է 100 հազար դրամից և փոքր է 10 միլիոն դրամից, ապա Դուք իրավունք ունեք ժամկետից շուտ կատարելու պայմանագրով սահմանված պարտականությունները առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու: Լիզինգավճարները մարեք առանց ուշացումների` լիզինգային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: Մարումները ժամանակին կատարելու դեպքում`
Հիշեք` Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ», որը կարող եք ձեռք բերել Ձեզ հետ լիզինգային պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպությունից: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















