|
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ -
ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖ
Անձնական ծածկագիր(PIN կոդ )
Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ:
մանրամասն...
Ապահովագրական բրոքեր
Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:
մանրամասն...
Ապահովագրական գործակալ
Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այսինքն հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:
մանրամասն...
Ապահովագրական գումար
Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում:
մանրամասն...
Ապահովագրական ընկերություն
Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:
մանրամասն...
Ապահովագրական հատուցում
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է:
մանրամասն...
Ապահովագրական միջնորդ
Ապահովագրական միջնորդը օժանդակում է ապահովադիրների և ապահովագրողների ապահովագրական հարաբերություների հաստատմանը:
մանրամասն...
Ապահովագրական պայմանագիր
Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ:
Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում:
մանրամասն...
Ապահովագրական պատահար
Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում:
մանրամասն...
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական դեպքի վրա հասնելու կամ դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է:
մանրամասն...
Ապահովագրական վկայագիր
Ապահովագրողի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է ապահովագրության պայմանագրի գոյությունը և պարունակում է դրա պայմանները:
մանրամասն...
Ապահովագրական օբյեկտ
Ապահովագրական օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
մանրամասն...
![]() |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















