Գլխավոր
Գլխավոր
RSS Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE

ԱՇԱԿԵՐՏ

-ԱՇԱԿԵՐՏ
Սիրելի դպրոցականներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆինանսական ոլորտի վերաբերյալ նկարազարդ և շարժական նյութեր.
  • սլայդ շոուներ
  • տրամաբանական խաղեր` խաչբառեր, թաքնված բառեր,  
  • ֆինանսական տերմինների և բացատրությունների նկարազարդ և համառոտ էլեկտրոնային բառարան
Սլայդ շոուները ներկայացված են ըստ առանձին թեմաների, որոնք պարունակում են տեքստեր, շարժական և անշարժ նկարներ, ինչպես նաև թեստեր և հարցեր, որոնց կարող եք միանգամից պատասխանել և նույն պահին էլ ստանալ արդյունքները` արդյոք Ձեր պատասխանը ճիշտ է, թե ոչ: Սլայդ շոուները պարունակում են ակտիվացված նշաններ, որոնցով կարող եք առաջ կամ հետ գնալ, փոխել բաժինը կամ վերսկսել նորից:
Սլայդ շոուները վերաբերում են հետևյալ թեմաներին:
  • Կենցաղային հաշվարկներ. նպատակն է աշակերտների մոտ բարձրացնել առօրյա կյանքում  հաճախ օգտագործվող մաթեմատիկական, ֆինանսական հաշվարկներ կատարելու ունակությունները: 
  • Ֆինանսական կազմակերպություններ. ներկայացված է, թե ինչ է ֆինանսական կազմակերպությունը, ինչպիսի ֆինանսական կազմակերպություններ կան, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող հիմնական ծառայությունների բնույթը և օգտակարությունը:
  • Տոկոսներին և փոխարժեքներ.  ներկայացված է, թե ինչպես են օգտագործում տոկոսները ֆինանսական հաշվարկներ կատարելիս, և թե ինչպես ճշգրիտ հաշվարկել տոկոսային տատանումները` բարձրացումներն ու իջեցումները:
  • Բանկային հաշիվներ. տեղեկացնում է, թե ինչ է բանկային հաշիվը, ինչպես բացել բանկային հաշիվ և թե ինչպես ավելի շահավետ օգտագործել այն:
                                      
3-4. Բանկային հաշիվներ.pps
  • Վճարային քարտեր. տեղեկացնում է վճարային քարտի մասին, առկա վճարային քարտի տեսակների և դրանց անվտանգ օգտագործման մասին:
Վարկեր. ներկայացված է վարկի էության, տեսակների մասին, ինչպես նաև վարկերի տրամադրման պայմանները:   
              
  • Խնայողություններ և ներդրումներ. ևս մեկ անգամ հիշեցնում է Ձեզ այն մասին, թե ինչքան կարևոր է խնայելը և ներդրում կատարելը, ինչպես նաև ներկայացվում է, թե ինչպես խնայել և որտեղ ներդնել:
     
3-7. Խնայողություններ և ներդրումներ.pps
  • Ապահովագրություն. ներկայացված է ապահովագրության էության և ապահովագրության տեսակների մասին:
  • Իրավունքների պաշտպանություն. ներկայացված է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ընդհանուր իրավասության դատարանի գործունեության և օգտակարության մասին:
  • Բյուջեի պլանավորում, որի նպատակը  Ձեզ մի քանի սկզբունքներ և խորհուրդներ փոխնացելն է, մասնավորապես այն մասին, թե ինչպես պլանավորել և հսկել Ձեր ծախսերը, որպեսզի Դուք ունակ լինեք կառավարել Ձեր բյուջեն և խուսափեք հնարավոր անհարմարություններից և յուրաքանչյուր ամսվա վերջին ի հայտ եկող մտահոգություններից:
Տրամաբանական խաղերը բաղկացած են խաչբառերից և թաքնված բառերից, որոնց նպատակն է Ձեզ մոտ բարձրացնել ֆինանսական տերմինների իմացության և կիրառության մակարդակը:


Ֆինանսական տերմինների և բացատրությունների նկարազարդ և համառոտ էլեկտրոնային բառարանը պարունակում է 90 բառ, որոնք հնարավորություն կտան Ձեզ ավելի լավ հասկանալ ֆինանսական շուկայում օգտագործվող և երբեմն Ձեզ անհասկանալի թվացող տերմինները: Սույն բառարանի սկզբունքը շատ պարզ է. մեկ բառ, մեկ կիրառելի նախադասություն, մեկ բացատրություն և մեկ համապատասխան պատկեր:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC