|
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ -
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Եթե Դուք օգտվում եք ֆինանսական ծառայությունից կամ դիմել եք դրանից օգտվելու համար և արդյունքում ունեք բողոք կամ պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ և/կամ կարծում եք, որ ոտնահարվել են ձեր իրավունքները, ապա դուք ունեք բողոքարկելու և ձեր իրավունքները /շահերը/ պաշտպանելու իրավունք: Կախված Ձեր բողոքի տեսակից դուք կարող եք` Անմիջապես դիմել այն ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է բողոքը Դիմել դատարան Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին Դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ Դիմել ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է բողոքը Ձեր իրավունքները պաշտպանելու նպատակով ամենից առաջ գրավոր դիմում ներկայացրեք այն ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է Ձեր բողոքը: Եթե ֆինանսական կազմակերպությունը ընդունի իր մեղավորությունը /սխալը/, ապա դա Ձեզ հնարավորություն կտա առավել արագ լուծելու Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև առաջացած վեճերը: Ընդհանուր առմամբ ֆինանսական կազմակերպությունները սահմանում են բողոքների քննման ներքին իրավական ակտեր, որոնք կախված ֆինանսական կազմակերպությունից կարող են տարբեր լինել: Ուստի ֆինանսական կազմակերպությունից ճշտեք բողոքի ներկայացման կարգը, ձևը, բողոքի քննության ժամկետները և այլ տեղեկություններ: Դիմում ներկայացնելուց հետո, եթե ֆինանսական կազմակերպության կողմից տրված պատասխանը ձեզ չի բավարարում, ապա Դուք կարող եք դիմել դատարան, իսկ որոշ բողոքների դեպքում` ֆինանսական համակարգի հաշտարարին: Դիմել Դատարան Դուք իրավաբանական կամ ֆիզիկական անձ եք և ունեք բողոք ֆինանսական կազմակերպության դեմ, ապա ցանկացած բողոքի դեպքում դուք կարող եք դիմել Դատարան: Դատարան դիմելու դեպքում Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Սակայն հիշեք, որ դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից: Ո՞ր դեպքում դուք չեք կարող դիմել դատարան Եթե ձեր և այն ֆինանսական կազմակերպության միջև, ում դեմ ուղղված է բողոքը, կնքվել է արբիտրաժային համաձայնություն, ապա այդ ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Այդ դեպքում դուք զրկվում եք դատարան դիմելու իրավունքից, քանի որ, որպես կանոն, արբիտրաժային տրիբունալի վճիռները դատարանի կողմից վերանայման ենթակա չեն: Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին Եթե դուք գրավոր բողոքով դիմել եք ֆինանսական կազմակերպությանը և ֆինանսական կազմակերպությունը 10 օրվա ընթացքում չի տրամադրել ձեզ գրավոր պատասխան կամ տրամադրել է գրավոր պատասխան, սակայն այն ձեզ չի գոհացնում, ապա դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսական համակարգի հաշտարարը ԱՆՎՃԱՐ քննում է ձեր պահանջները: Դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարին`դուք ոչ մի պարտավորություն չեք ստանձնում, քանի որ դուք միշտ ունեք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը չհամաձայնելու և դատարան դիմելու իրավունք: Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր բողոքները կարող է Ֆինանսական համակարգի հաշտարարը քննել: Ֆինանսական համակարգի հաշտարարին դուք կարող եք դիմել, եթե բավարար են հետևյալ պահանջները`
Հաշտարարը իրավասու չէ քննել ձեր պահանջը, եթե
Այդպիսի պահանջ կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ դուք պահանջում եք, որ բանկը հետաձգի ձեր վարկային պայմանագրով սահմանված տոկոսների մարումները:Ֆինանսական համակարգի հաշտարարի, ինչպես նաև վերջինիս կողմից բողոքների ընդունման, քննման և որոշումների կայացման կարգի, ժամկետների և այլ կարևոր տեղեկատվության մասին առավել մանրամասն դուք կարող եք տեղեկանալ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ կայքում: Դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ: Սակայն հիշեք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճերը, սակայն կարող է ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ ֆինանսական կազմակերպությունը խախտել է օրենքի պահանջները: Կենտրոնական բանկ բողոք ներկայացնող անձը չունի հայցվորի կարգավիճակ, ինչպես դա կլիներ, եթե անձը դիմեր դատարան կամ Ֆինանսական Հաշտարարին: Հետևաբար անձը իրավունք չունի ծանոթանալու իր բողոքի հետ կապված ձևավորված գործի նյութերին: Բացի այդ Կենտրոնական բանկը օրենսդրությամբ պարտավորված է գաղտնի պահել ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը, հետևաբար Կենտրոնական բանկը չի կարող բողոք ներկայացնող անձին տեղեկատվություն ներկայացնել Կենտրոնական բանկի կողմից կատարված գործողությունների մասին: Անձը կարող է ծանոթանալ այն տեղեկատվությանը, որը գաղտնի չէ: Որպես կանոն այդ տեղեկատվությունը տեղակայված է Կենտրոնական բանկի կայքում: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009
















