Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ ՝
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:
Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2015 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2010 թվականի օգոստոսից սկսած:
Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կամ վարկային կազմակերպությունը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է փոխառություններ և տրամադրում վարկեր: մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Այն անձն է, ով ստանում է վարկ: Իմացեք նաև վարկ վերցնելու կանոնները:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ ձեր պահանջած վարկը:
Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է.
Իրավունք ունեք ձեր վարկային պատմության մասին զեկույցը ստանալ անվճար` միայն տարին 1 անգամ (առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ), մնացած դեպքերում ծառայությունը վճարովի է:
Ուր դիմեմ
Դիմեք ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։
Ինչպես դիմեմ
Ներկայացրեք գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրո:
Հարցում կատարելով ԱՔՌԱ վարկային բյուրո:
ԱՔՌԱ վարկային բյուրոն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնավոր կառույց է, որը օրենքով թույլատրված շրջանակում հավաքագրում, մշակում, պահպանում և տրամադրում է տեղեկատվություն անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Թղթային տեսքով՝ այցելելով ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ.Հասցե՝ Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
Հեռախոս՝ (374 10) 522 487
Էլեկտրոնային տեսքով՝ գրանցվելով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքում:Ձեզ կհետաքրքրի նաև
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։