ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ամեն ինչ էկվայրինգի մասին

Գրեթե յուրաքանչուր գնորդ կամ պոտենցիալ հաճախորդ ունի բանկային քարտ, որի վրա փոխանցվում է աշխատավարձը, տարբեր պետական նպաստներ, թոշակ, մասնավոր փոխանցումներ։ Գնված ապրանքների, կոմունալների, տուգանքներ, տուրքերի համար իրականացվող անկախիկ վճարումներն այսօր դարձել են բավականին տարածված երևույթ։ Այս ամենն անհնար կլիներ առանց էկվայրինգի։ 

Ինչ է էկվայրինգը` պարզ բառերով

Էկվայրինգն անգլերենից թարգմանաբար նշանակում է «ձեռք բերում»։ Այս եզրույթը տարածված է բանկային ոլորտում, երբ սահմանվում է վճարման համար հատուկ քարտերի ընդունման համակարգի անվանումը։ Գործնականում էկվայրինգը հնարավորություն է ընձեռում առանց կանխիկի օգտագործման կատարել գնումներ, վճարել ծառայությունների դիմաց։

Այսինքն, այս բանկային ծառայությունը նախատեսում է վճարումների համակողմանի սպասարկում վճարային քարտերի միջոցով։ Էկվայրինգի ամբողջական ծառայությունը ներառում է տեխնոլոգիական, հաշվարկային և տեղեկատվական աջակցություն։ Եվ եթե կազմակերպությունը նպատակ ունի հաջողությամբ զարգանալ և ստանալ կայուն աճող եկամուտ, ապա այն պետք է պայմանագիր կնքի էկվայերի հետ, ով իր հերթին մատուցվող ծառայությունների փաթեթում հաճախ ներառում է նաև լրացուցիչ տարբերակներ և արտոնություններ։

Էկվայեր–բանկի ծառայությունն անվճար չէ կազմակերպության համար։ Անկախիկ գումարի ընդունման յուրաքանչուր գործառնություն ենթադրում է գումարից որոշակի տոկոսի փոխանցում ֆինանսական կառույցի օգտին, որի չափը կախված է էկվայրինգի տեսակից և կազմակերպության պարամետրերից։

Փոքր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար էկվայրինգը կարող է դառնալ վերջնական շահույթի ավելացման շատ կարևոր գործիք, քանի որ քարտով վճարող հաճախորդը պատրաստ է վճարել ավելի շատ (մոտ 20%–ով), քան կանխիկ գումարով։

 

Էկվայրինգի հիմնական տեսակները

Այս տեխնոլոգիայի շրջանակում գոյություն ունեն երեք հիմանական ուղղություններ` առևտրային, բջջային և ինտերնետային էկվայրինգ։

  • Առևտրային էկվայրինգ

Առևտրային էկվայրինգն առավել տարածվածներից է, այն ապահովում է անկանխիկ գործառնությունների իրականացում ցանկացած ոլորտի խանութներում։ Քարտերի ընդունման տերմինալներ կարելի է հանդիպել մթերային, տեխնիկայի, շինանյութերի, ավտոպահեստամասերի, մանրածախ առևտրով զբաղվող խանութներից շատերում։

Կազմակերպության գործունեության տեսակներում որևէ սահմանափակում գոյություն չունի։ Առևտրային էկվայրինգից հաջողությամբ օգտվում են հանրային սննդի կետերը, բենզալցակայանները, գեղեցկության սրահները և այլն։ Այդ գործառնություններն իրականացվում են հատուկ POS–տերմինալների միջոցով։ Նման գործողությունների կատարման դեպքում միջոցները փոխանցվում են ձեռներեցի հաշվին։ Միաժամանակ, ծառայությունների մատակարարի կողմից պահվում է որոշակի գումար, որի չափը որոշում է բանկը։

  • Բջջային էկվայրինգ

Բջջային էկվայրինգն առաջին հերթին նախատեսված է շարժական սարքերի սեփականատերերի համար։ Այդ համակարգի շնորհիվ հնարավոր է վճարային գործառնությունների կատարում սմարթֆոնի միջոցով։ Բջջային էկվայրինգի դեպքում անհրաժեշտություն չկա միանալ կոնկրետ առևտրային կետին, համակարգը թույլ է տալիս տերմինալներով ապահովել ընկերության բոլոր աշխատակիցներին, անգամ նրանց, ովքեր աշխատում են հեռահար։ Ավելին, վաճառողը կամ սուրհանդակը կարող է այն առաքել գնորդին և վճարումն իրականացնել տեղում։ Հարմարավետության բարձր մակարդակը պահանջում է լրացուցիչ վճար էկվայրերի ծառայությունների համար։ Այդ պատճառով բջջային էկվայրինգի դեպքում ֆինանսական հաստատության կողմից գանձվող տոկոսը մի փոքր ավել է` առևտրային էկվայրինգի հետ համեմատ։

  • Ինտերնետային էկվայրինգ

Էկվայրինգի այս տեսակը թույլ է տալիս իրականացնել գնումներ ցանկացած ինտերնետային խանութում։ Առցանց ռեժիմում քարտի միջոցով գնումների համար վճարումը չի նախատեսում հատուկ հավելվածների և լրացուցիչ սարքավորումների օգտագործում։ Գործառնությունն իրականացնելու համար բավական է միայն ունենալ ինտերնետային հասանելիություն։ Անհատական տվյալների պաշտպանությունն ապահովվում է միջնորդ ընկերության կողմից, որ մասնագիտացած է և հավաքում է տեղեկատվություն ու այն հետագայում ուղարկում բանկ ու վաճառողին։ Ինտերնետային էկվայրինգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել մեծ թվով գործընթացներ։ Օգտատիրոջը միաժամանակ հնարավորություն է ընձեռվում ավարտել գնումը մկնիկի մի քանի շարժումով։

Լրացուցիչ սարքավորումների անհրաժեշտության և սպասարկման ծախսերի բացակայությունը համադրվում է բանկերի կողմից գանձվող բարձր միջնորդավճարների հետ։ Արդյունքում, վճարի ընդհանուր գումարից էկվայրինգ–բանկի կողմից գանձվում է ավելի բարձր տոկոս, քան էկվայրինգի` երկու նախորդ տարբերկաների դեպքում։ Այսպիսին է վճարը ինտերնետային խարդախների և հաքերների գործողություններից պաշտպանվածության բարձր մակարդակի համար։ Էկվայրինգի այս տեսակի իրականացման համար ուղղվածությունները գրեթե չունեն սահմանափակումներ. ցանկացած ապրանքի, ծառայության, պատվերի համար կարելի է վճարել համացանցի միջոցով, ինչն ավելացնում է կազմակերպության շրջանառությունը։

Էկվայրինգի հիմնական դրական կողմերըԴժվար է չհամաձայնվել, որ էկվայրինգը բավականին շահավետ ծառայություն է, ընդ որում` երկու կողմերի համար։ Գնորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների համար առավելագույնս սեղմ ժամկետներում, իսկ առևտրային կետերի սեփականատերերն էկվայրինգի շնորհիվ կարող են ավելացնել վաճառքի ծավալներն ու ներգրավել ավելի մեծ թվով հաճախորդներ։

Էկվայրինգի հիմնական առավելությունները.

  1. Կազմակերպությունը նվազեցնում է կեղծ թղթադրամներ ստանալու ռիսկը
  2. Կապի բարձր արագություն ունեցող տեսակների միջոցով գործառնություններն իրականացվում են ավելի արագ, քան փողերի հաշվարկը դրամարկղում ու մանրի տրամադրումը
  3. Ինկասատորների ծառայությունների պահանջարկը շատ ցածր է, ինչը հանգեցնում է կազմակերպության ծախսերի տնտեսման
  4. Կանխիկով մանր վերադարձնելու դեպքում սխալվելու հավանականությունը բավականին մեծ է, այն դեպքում երբ քարտերի ընդունումը բացառում է նման հավանականությունը
  5. Սահմանված է, որ վարկային քարտով վճարում կատարող գնորդն ավելի հեշտությամբ է բաժանվում իր գումարից, իսկ չեկի գումարը միշտ ավել է` կանխիկով գնումներ կատարելու համեմատ։ Տարբերությունը կարող է հասնել չեկի միջին մեծության մեկ երրորդի։

Սակայն կան նաև բացասական կողմերՉնայած բացահայտ դրական կողմերին, էկվայրինգի կիրառումն ունի նաև թերություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել անկանխիկով աշխատանքներ իրականացնելիս։

  1. Խափանումներ համակարգում. ինչպես ցանկացած սարքավորում, տերմինալը ևս կարող է խափանվել, կարող է տեղի ունենալ սերվերային խափանում, ինչի հետևանքով գնորդները չեն կարողանում օգտվել քարտերից
  2. Համակարգի անվտանգություն. չնայած բանկերն ու մասնագիտացած ընկերությունները միշտ աշխատում են հաճախորդների ֆինանսների անվտանգության մակարդակի բարձրացման և պաշտպանվածության բարելավման ուղղությամբ, ծրագրավորման ոլորտի խարդախներն էլ հետ չեն մնում։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջանում անդադար վերահսկել և կատարելագործել պաշտպանությունը։ Կարևոր է թույլ չտալ հաքերներին, որպեսզի նրանք օգտվեն գնորդների և հաճախորդների անձնական տվյալներից, ինչպես նաև պետք է փակել քարտերի ռեկվիզիտների հասանելիությունը կողմնակի անձանց համար։
  3. Մարդկային գործոն. կանխիկի հետ աշխատանքը ենթադրում է մինիմալ գիտելիքներ տեխնիկայի հետ աշխատանքում։ Գիտելիքներ չունեցող մասնագետը պարզապես չի կարող իրականացնել գործառնություններ` արգելակելով հաճախորդների և գնորդների վճարումների ընդունման գործընթացը։ Սակայն ժամանակակից առևտուրը թելադրում է մեծ պահանջներ անձնակազմի նկատմամբ` հաճախորդնդերին հարմարավետ պայմաններ տրամադրելու նպատակով։

Այդուհանդերձ, չնայած նշված դժվարություններին, էկվայրինգը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ`հաճախորդների համար ստեղծելով նոր հնարավորություններ և գրավելով նոր կազմակերպություններ։Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում