ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Հոդվածների մրցույթ: Գրանցվիր, մասնակցիր դասընթացին, կատարելագործվիր և հաղթիր

Եթե

  • քեզ հետաքրքրում է ֆինանսների աշխարհը,
  • նորը բացահայտող ու ուսումնասիրող ես,
  • սիրում ես կիսվել քո գիտելիքով և օգտակար լինել ուրիշներին,

ուրեմն ՀՀ կենտրոնական բանկը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Իմ ֆինանսների ամիս 2021» ծրագրի շրջանակում հենց քեզ համար են հայտարարում Վիքիպեդիայի՝ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթ:

Թեմաներ

Հետևեք այս հղմանը՝ թեմաները տեսնելու համար։

Մրցանակներ

Ուշադրություն․ հոդվածների առկայությունը Վիքիպեդիայում պարտադիր է, այլ ձևաչափով ներկայացված հոդվածները չեն մասնակցի մրցույթին

  • Վիքիպեդիայում որակյալ և ծավալուն հոդվածների հեղինակները կարժանանան մրցանակների։
  • Մասնակցություն Վիքիպեդիայի միջազգային առցանց կոնֆերանսին
  • Կարող են լինել նաև հատուկ մրցանակներ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների/ընկերությունների կողմից: 

Հոդվածները գրվելու են Հայերեն Վիքիպեդիայում և հասանաելի են լինելու հազարավոր մարդկանց։ Հոդվածները կտեղադրվեն նաև www.abcfinance.am կայքում, սոցիալական կայքերի (Facebook, Twitter) համանուն էջերում: 

Մասնակցություն

Քայլ   1. Մինչև մայիսի 19-ը լրացրեք առցանց հայտը  https://cutt.ly/ibFwhp2

Քայլ 2. Մայիսի 20-ից մայիսի 31-ը մասնակցեք «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայում խմբագրման դասընթացին: Դասընթացը կկազմակերպվի շաբաթական 3-օրյա հանդիպումներով։ Դասընթացները կանցկացվեն անցանց և առցանց տարբերակներով։

Քայլ 3. Մինչև հունիսի 30-ը կզարգացնեք Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը համապատասխան հոդվածներով:

Ժյուրին կընտրի ամենաընդգրկուն, ամենաորակյալ հոդվածների հեղինակներին:

Հաղթողների անունները կհրապարակվեն, և մրցանակները կհանձնվեն հուլիսի սկզբին՝ «Իմ ֆինանսների ամիս 2021» ծրագրի փակման արարողության ընթացքում:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ նաև www.abcfinance.am և wikimedia.am կայքերում:

Նախագծի մասին ավելի մանրամասն այստեղ՝ https://cutt.ly/XbHizPx

Գնահատում

Ֆինանսական ոլորտի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մասնագետներից բաղկացած ժյուրին հաղթողներին կընտրի հետևյալ չափանիշներով՝

·        հոդվածները պետք է համապատասխանեն մրցույթի պայմաններին և դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններին,

·        գրված լինի հանրագիտարանային գիտահանրամատչելի ոճով,

·        փաստերն ուղեկցվեն համապատասխան վստահելի երկրորդական աղբյուրներով,

·        Հոդվածի տեքստը չպարունակի պատճենված հոդվածներ, բացակայեն անձնական հետազոտությունները,

·        Կառուցվածքը, պատկերազարդումները համապատասխանեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր կառուցվածքային սկզբունքներին,

·        Տեսքտը հրապարակվի Վիքիպեդիայի ազատ օգտագործման, տարածման և ձևափոխման արտոնագրով (Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում),

·        կխրախուսվի ոչ միայն հոդվածների թարգմանությունը, այլ նաև դրանց բարելավումը, հարստացումն օրինակներով: 

Հարցերի դեպքում՝

  • այցելեք www.abcfinance.am կայք կամ գրեք Վիքիմեդիա Հայաստանի ֆեյսբուքյան էջին,
  • գրեք մեզ հասցեով կամ Facebook-յան ABCFinance.am էջին,
  • զանգահարեք 010 592 697 (ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման թեժ գիծ) և 093 118 800 («Վիքիմեդիա Հայաստան») հեռախոսահամարով:

Սիրով սպասում ենք Ձեր աշխատանքներին։

Մաղթում ենք հաջողություն։

ՀՀ կենտրոնական բանկ և «Վիքիմեդիա Հայաստան» 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ COVID19-ԻՆ