Հատուկ սարքավորումներն ու ծրագրային ապահովումն ազդում են պլաստիկ քարտերի օգտագործմամբ հաշվարկ կատարելու արագության և անվտանգության վրա։ Կիրառվող սարքավորումների հնարավոր տարբերակներն են.
Առավել բյուջետային և արդյունավետ են POS–տերմինալները։ Դրամարկղային սարքերի օգտագործումը կարող է կապված լինեն լրացուցիչ ֆինանսական բեռի հետ։ PinPad–ի դեպքում գործարկվում է հատուկ հարթակ` պաշտպանիչ գաղտնաբառի մուտքագրման համար։
Ուշադրություն դարձրեց բանկի հետ էկվայրինգի տերմինալի կապի տեսակին
Բանկի հետ էկվայրինգի տերմինալի կապի` օգտագործվող տեսակը սահմանում է իրականացվող գործառնության արագությունը։ Կան մի քանի ուղիներ, որոնցով իրականացվում է քարտից գումար հանելու հայցը` dial-up, GSM, GPRS, Ethernet, Wi-Fi։ Ethernet–ի և Wi-Fi–ի օգտագործման դեպքում պատասխանը ստացվում է 1–3 վայրկյանում։
Հետաքրքրվեք, թե ինչ վճարային համակարգերի հետ է աշխատում բանկը
Կոնկրետ բանկերը փոխգործակցում են որոշակի վճարային համակարգերի հետ։ Ձեռնարկության համար շատ ձեռնտու կլինի եկամտի տարբեր մակարդակ ունեցող հաճախորդների քարտերի սպասարկման լուծումը։ Դրա շնորհիվ սպառողների լսարանը կունենա ընդլայնման կայուն միտում։
Ուշադիր ուսումնասիրեք էկվայրինգի պայմանագիրը
Էկվայրինգի պայմանագրում առկա են մատակարարի և ծառայությունները սպառողի միջև փոխհարաբերությունների բոլոր հիմնական կետերը։ Համագործակցության ընթացքում տհաճ անակնկալներից խուսափելու համար հարկավոր է մանրամասն ուսումնասիրել իրավունքներն ու էկվայերի նկատմամբ պարտավորությունները։ Էկվայերի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում հնարավոր է դիմել դատարան։ Այս դեպքում պայմանագիրը կլինի գործի քննության հիմնական առարկան։
Գնահատեք սպասարկման մակարդակը
Մատուցվող սպասարկման մակարդակն անմիջական ազդեցություն է ունենում էկվայրինգի վերջնական արժեքի վրա։ Հնարավոր ծառայությունների թվում պետք է նշել սարքավորումների տեղադրումը և հետագա սպասարկումը։
Հրահանգում անցկացնելից ձեր ձեռնարկության աշխատակիցները պետք է ստանան հետևյալ հարցերի պատասխանները.
Ուշադրության արժանի շատ կարևոր ֆինանսական պայմաններից է ձեռնարկության եկամտի փոխհատուցման ժամկետը։ Դրամական միջոցները փոխանցվում են ընկերության հաշվին 1-3 օրացույցային օրերի ընթացքում։ Անհրաժեշտ է նաև գնահատել ծախսերի մոտավոր չափը, որը կրում է ձեռնարկությունն էկվայրինգի ծառայությունից օգտվելու դեպքում։ Վերջնական գումարը ձևավորվելու է` հաշվի առնելով տարբեր գործոնների համադրությունը՝ սարքավորման տեղադրուը, ծառայության ակտիվացում, սարքավորման վարձույթ, վերանորոգման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության)։
Ծանոթացեք բանկերի էկվայրինգի սակագներին
Էկվայրինգի սակագները ներկայացված են ապրանքի կամ ծառայության արժեքի տոկոսադրույքի տեսքով։ Նման միջնորդավճար գանձվում է յուրաքանչյուր գործառնության համար։ Նմանատիպ ծառայությունից օգտվելու սակագները ձևավորվում են կախված ձեռնարկության շրջանառությունից, կազմակերպության գործունեության ոլորտից, գործառնություններ անցկացնելու լիզենցիայի և սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայությունից, ինչպես նաև էկվայրինգի տեսակից։
Անհարմար վիճակում չհայտնվելու համար սկզբում մանրամասն ծանոթացեք էկվայրինգի պայմաններին, որոնք առաջարկում է կոնկրետ ֆինանսական կազմակերպությունը։ Եվ այլ բանկերի պայմանների հետ համեմատելուց հետո միայն ընդունեք վերջնական որոշում և համարձակորեն կնքեք պայմանագիր էկվայեր–բանկի հետ։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։