sadsad - ABCfinance
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
բանկային քարտանհպում վճարումբոնուսներ
Ինչ է քեշբեքը և ինչպես է այն աշխատում

Քեշբեքը գումարի մասնակի վերադարձ է գնված ապրանքի (օրինակ տեխնիկա, էլեկտրոնային ապրանքներ, դեղամիջոցներ և այլն) կամ վճարված ծառայությունների (կինո, թատրոն, ճամփորդություն) դիմաց: Ընդ որում ծախսերը վերադարձվում են ինչպես դրամով, այնպես էլ միավորների, զեղչերի և այլ բոնուսների տեսքով: 

Մի քանի խոսք քեշբեքի մասին

Քեշբեքը գումարի մասնակի վերադարձ է գնված ապրանքի (օրինակ տեխնիկա, էլեկտրոնային ապրանքներ, դեղամիջոցներ և այլն) կամ վճարված ծառայությունների (կինո, թատրոն, ճամփորդություն) դիմաց: Ընդ որում ծախսերը վերադարձվում են ինչպես դրամով, այնպես էլ միավորների, զեղչերի և այլ բոնուսների տեսքով: Քեշբեքը կարող է լինել բանկի, առևտրային կենտրոնի, ինտերնետային խանութի կամ ապրանքի և ծառայության այլ մատակարարի նկատմամբ լոյալության ծրագիր: 

Հայաստանում քեշբեք առաջարկում են բանկերն ու քեշբեք ծառայությունները: Յուրաքանչյուր դեպքում գումարի փոխանցման, կանխիկացման և օգտագործման պայմանները սահմանվում են անհատապես: Դա նշանակում է, որ դուք պետք է առանձին ծանոթանաք յուրաքանչյուր առաջարկին:

Քեշբեքից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել քեշբեք ծառայությունում կամ պատվիրել դեբետային քարտ՝ նման ծառայությամբ: 

Քեշբեք քարտեր տևամադրող բանկերը գտնելու համար այցելեք fininfo.am կայք: 

Քեշբեքը գործում է բոլո՞ր խանութներում

Միայն այն խանութներում, որոնք ներառված են բանկի գործընկերայի ցանկում: Այդ բանկի քարտապանները, որոնց քարտերը քեշբեքով են, հետ են ստանում ծախսած գումարի մի մասը: Միաժամանակ քեշբեքի ծրագրում չի ներառվում բանկոմատներում գումարի կանխիկացումը, փոխանցումները, կոմունալ ծառայությունների վճարումները: Բանկը նախօրոք սահմանում է քեշբեքի պայմաններն ու վերադարձվող միջոցների տոկոսը:

Ինչպե՞ս կարելի է օգտվել քեշբեքից, գումարի քանի՞ տոկոսն է վերադարձվում

Քեշբեքից կարելի է օգտվել կամ հատուկ պլաստիկ քարտով կամ բանկի կողմից թողարկվող ցանկացած քարտով: Ամեն ինչ կախված է բանկից և կոնկրետ ծրագրից: Բանկային քարտով վերադարձվող գումարի տոկոսը տատանվում է միջինը 0.5%-ից մինչև 5%-ի սահմանում: Կարող են լինել նաև ավելի բարձր տոկոսներ այն դեպքում, երբ անցկացվում են ակցիաներ, որոնք կապվում են բանկի գործընկեր կոնկրետ ցանցերում առկա որոշ ապրանքների հետ:

Քեշբեքի ի՞նչ տեսակներ կան

Դրամային. ցանկացած գնման քեշբեքը փոխանցվում է հաճախորդի հաշվին դրամական միջոցների տեսքով, որոնք կարելի է կանխիկացնել կամ որևէ այլ բան ձեռք բերել:

Բոնուսների կամ միավորների տեսքով. վերադարձի ենթակա միջոցները կուտակվում են բոնուսների կամ միավորների տեսքով: Նման փոխանցումները սովորաբար օգտագործվում են որևէ գնում կատարելու կամ ծառայության դիմաց վճարում կատարելու համար:

Կոմբինացված. երբ քեշբեքը վերադարձվում է ինչպես միավորների, այնպես էլ դրամական միջոցների տեսքով:

Որո՞նք են քեշբեքի առավելությունները

  • Գումարի տնտեսում. Մասնավորապես, խոշոր գնումներ կատարելիս կարելի է վերադարձնել բավականին մեծ գումար:
  • Տնտեսված միջոցներից կանխիկացման հնարավորություն: Դրանք կարելի է փոխանցել բանկային քարտին և կանխիկացնել ցանկացած բանկոմատում:
  • Միավորների և բոնուսների ստացում: Քեշբեքի համար ընտրված յուրաքանչյուր հարթակում նախատեսված են տարատեսակ լրացուցիչ միջոցառումներ, որոնք օգնում են ավելի շատ գումար տնտեսել:

Ինչի՞ համար է քեշբեքն անհրաժեշտ խանութին, բանկին և հաճախորդին

Քեշբեքն ինքնատիպ բոնուսային ծրագիր է, որտեղ դուք գնորդ եք, իսկ վաճառողը՝ խանութը, ձեզ է վերադարձնում ապրանքի արժեքի մի մասն այն բանի համար, որ դուք գնում եք կատարել հենց իր մոտից, այլ ոչ թե մեկ ուրիշից: Խանութը դա անում է՝ հաճախորդների բազան ընդլայնելու, իր, սեփական բրենդի նկատմամբ լոյալությունը բարձրացնելու համար, ինչի արդյունքում ավելանում է նաև եկամուտը: Բանկը հետաքրքրված է տրամադրել շահավետ քարտ իր հաճախորդներին՝ գնման դիմաց միջոցների վերադարձի գործառույթով: Հաճախորդը հետաքրքրված է, քանի որ հնարավորություն է ստանում վերադարձնել ծախսված միջոցների մի մասը, ինչի արդյունքում գումար է տնտեսում:


Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։



Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում