ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպե՞ս գնել արժեթուղթ
Արժեթղթերի շուկան հասանելի է ամենուր՝ թե՛ բանկերի ու ներդրումային ընկերությունների, և թե՛ մոբայլ հավելվածների միջոցով։ Իմացե՛ք, թե ինչպես բացել արժեթղթային հաշիվ, ուսումնասիրել պայմանները և առցանց ներդրումներ կատարել հենց այսօր։

Ինչպես ցանկացած բարիք, արժեթղթերը ևս կարող են գնվել և վաճառվել շուկայում, որն անվանվում է արժեթղթերի շուկա: Այս շուկայի մասնակիցներն իրականացնում են արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, առք ու վաճառք և այլն: Ընդ որում՝ արժեթղթերի շուկան կարող է լինել ոչ միայն ֆիզիկական վայր, այլ նաև վիրտուալ տիրույթ՝ էլեկտրոնային համակարգ, որը կապում է արժեթուղթ վաճառողներին և գնողներին:

Արժեթղթեր գնելու կամ վաճառելու համար կարող եք դիմել մասնագիտացված միջնորդներին։ Հայաստանում որպես միջնորդ հիմնականում հանդես են գալիս առևտրային բանկերը և ներդրումային ընկերությունները, որոնք ՀՀ տարածքում      ներդրումային գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից և Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) անդամ են։
Հայաստանում գործող Ներդրումային Ընկերությունների ցանկն ու կոնտակտային տվյալները կարող եք գտնել Կենտրոնական բանկի կայքում:

Եթե փնտրում եք արժեթղթեր գնելու հեշտ և արագ միջոց, կարող եք օգտվել նաև որոշ բանկերի Մոբայլ բանկինգ ծառայությունից: Դրա համար պետք է  կատարել հետևյալ քայլերը.

  1. Մո՛ւտք գործեք համակարգ և ընտրե՛ք Ներդրումներ բաժինը:
  2. Ընտրե՛ք Արժեթղթերի շուկա ենթաբաժինը և ծանոթացե՛ք բորսայում առկա արժեթղթերին (ներկայացված են ոչ միայն սպասարկող բանկի, այլև մյուս ցուցակված ընկերությունների արժեթղթերը):
  3. Ուսումնասիրելով տարբեր արժեթղթերի ձեռքբերման պայմանները (թողարկող ընկերություն, արժեթղթի շուկայական արժեք, եկամտաբերություն, մարման ժամկետ և այլն)՝ գտե՛ք Ձեզ համար առավել նախընտրելի տարբերակը:
  4. Հաստատե՛ք արժեթղթի ձեռքբերման հայտը:
  5. Հիշե՛ք, որ արժեթուղթ ձեռք բերելու համար նախ անհրաժեշտ է բացել արժեթղթային հաշիվ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, որը ևս կարող եք իրականացնել Մոբայլ բանկինգի միջոցով՝ Արժեթղթերի հաշիվներ բաժնում:

Հնարավոր է ձեռք բերել նաև պետական պարտատոմսեր Գանձապետական պահառու համակարգի միջոցով: Հարկավոր է այցելել առևտրային բանկերի տարածքում տեղակայված գանձապետական պահառուի սպասարկման կետեր կամ գնել պարտատոմսեր առցանց եղանակով՝ minfin.am կայքի միջոցով:
Առցանց եղանակով պետական պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտի և նույնականացման քարտը կարդացող սարքի միջոցով գրանցվել համակարգում, ստանալ նույնականացման բանալի ու գաղտնաբառ և մուտք գործել համակարգ:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում