ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել ներդրումներ կատարելիս
Ներդրումային գործունեությունը, բազմաթիվ հնարավորություններից բացի, ենթադրում է նաև տարբեր ֆինանսական ռիսկեր։ Շուկայական, տոկոսադրույքի, գնաճի, իրացվելիության և փոխարժեքի տատանումների ուսումնասիրությունը թույլ է տալիս ճիշտ կիրառել դիվերսիֆիկացիայի սկզբունքներն ու արդյունավետ կառավարել սեփական միջոցները երկարաժամկետ հատվածում:

Ներդրումներն, ապահովելով բազմաթիվ հնարավորություններ, պարունակում են նաև որոշակի ռիսկեր։ Պետք է դրանք հաշվի առնել ներդրումներ կատարելիս և ամենակարևորը` կառավարել այդ ռիսկները։

Տարբերում ենք՝

  • Շուկայական ռիսկ․ տնտեսական փոփոխությունները, քաղաքական որոշումները, աշխարհաքաղաքական իրադրությունը, սոցիալական, մշակութային և այլ գործոնները կարող են ազդել այն ընկերության կամ պետության վրա,      որտեղ գումար եք ներդրել։ Պարբերաբար պետք է վերլուծել իրավիճակը, կատարել կանխատեսումներ ու որոշել՝ ձեռք բերել, թե՞ վաճառել արժեթղթերը կամ այլ ակտիվները։ Սրան անվանում են նաև համակարգային ռիսկ, ուստի պետք է հայացք գցել իրավիճակին «վերևից» ու կատարել ամբողջական վերլուծություն։
  • Կոնկրետ այդ ակտիվի վրա կարող են ազդել վերջինիս յուրահատուկ գործոնները, օրինակ՝ եթե ներդրում եք կատարել ձեռնարկության մեջ, ապա պետք է իմանալ, որ կարող է ձեռնարկության ղեկավարության փոփոխությունը մեծ դեր խաղալ այդ ձեռնարկության արժեթղթերի գնի վրա։ Կարող են տվյալ ոլորտին յուրահատուկ փոփոխություններն անդրադառնալ Ձեր ներդրման վրա, օրինակ՝ ռեստորանների ու հյուրատների բիզնեսը ծաղկի, որը լավ անդրադարձ կունենա, իսկ տրանսպորտի ոլորտի անկումը կազդի այդ ոլորտի ընկերությունների արժեքի ու արժեթղթերի գնի վրա։ Սրան էլ անվանում են ոչ համակարգային ռիսկ, որոնք անհրաժեշտ է պարբերաբար բացահայտել վերլուծությունների միջոցով։
  • Տոկոսադրույքի ռիսկ․ երկրում վարկերի և այլ տոկոսադրույքների աճը բերում է որոշ տեսակի արժեթղթերի, հատկապես պարտատոմսերի արժեքի անկմանը։ Նոր պարտատոմսերը կարող են թողարկվել ավելի բարձր տոկոսով՝ գցելով հին պարտատոմսերի արժեքը։ Պետք է հետևել ֆինանսատնտեսական հիմնական ցուցանիշներին, այդ թվում՝ տոկոսադրույքներին։
  • Գնաճ․ 100 000 դրամով կարող եք այսօր ավելի շատ բան գնել, քան 2 տարի անց, այլ բառերով ասած՝ ժամանակի ընթացքում փողի գնողունակությունն ընկնում է։ Պետք է պարբերաբար համոզվել, որ կատարած ներդրումներից վաստակած եկամուտն ավելի բարձր է, քան գնաճը։
  • Սնանկացման կամ վարկային ռիսկ․ այն ընկերությունը կամ պետությունը, որին ուղղում եք Ձեր ներդրումները, ռիսկ ունեն սնանկացման։ Այդ դեպքում սահմանվում է հերթականություն, թե ինչպես են մարվելու պարտավորությունները, օրինակ՝ երբ են վերադարձվելու պարտատերերի ու բաժնետերերի գումարները։
  • Իրացվելիության ռիսկ․ հնարավոր է դժվարությունների հանդիպեք Ձեր արժեթուղթը վաճառելիս կամ որևէ ներդրում կանխիկ գումարի վերածելիս, օրինակ՝ անշարժ գույքը վաճառելիս։ Միևնույն ժամանակ հրապարակորեն վաճառվող պարտատոմսերն ու բաժնետոմսերն ավելի հեշտ կլինի վաճառելը երկրորդային շուկայում։ Այդ նպատակով անհրաժեշտ է ունենալ նաև իրացվելի ակտիվներ, որոնք կօգնեն անհրաժեշտության դեպքում ձեռքի տակ գումար ունենալ, իսկ դժվար իրացվելի ակտիվների դեպքում մտածել դրանք իրացնելու ուղիների մասին։
  • Փոխարժեքի ռիսկ․ եթե Ձեր ներդրումները գերազանցապես արտարժույթով են, հատկապես մեկ արտարժույթով, ուրեմն կա ռիսկ, որ տարադրամի փոխարժեքի տատանումը կբերի Ձեր ներդրումների արժեքի տատանման։ Այդ նպատակով կարող եք տարբերականացնել (դիվերսիֆիկացնել) Ձեր ներդրումները, ունենալ տարբեր արժույթներով ներդրումներ ու եկամուտ, սակայն գերազանցապես այն արժույթով, որով կատարում եք Ձեր ծախսերը։

Այս և այլ ռիսկերը կառավարելու համար ֆինանսիստներն առաջարկում են «չդնել բոլոր հավկիթները մեկ զամբյուղում», ինչը նշանակում է ունենալ տարբեր ոլորտների, տարբեր արժույթներով ու տարբեր տեսակի ակտիվներում ներդրումներ։ Ներդրումներն «աշխատում են» ավելի երկար ժամկետում․ կարճաժամկետում արժեթղթերի գները տատանվում են։ Պարբերաբար կատարե՛ք հետազոտություններ՝ բացահայտելու աշխարհի ու տվյալ ակտիվի հետ կապված հնարավորություններն ու ռիսկերը, որի արդյունքում կկայացնեք գնելու կամ վաճառելու որոշումը։

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում