ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Որտեղի՞ց գնել արժեթուղթ
Արժեթղթերի շուկան բազմաշերտ է, և դրանում ճիշտ կողմնորոշվելը հաջողված ներդրումների հիմքն է։ Այստեղ ներկայացված են առաջնային ու երկրորդային շուկաների առանձնահատկությունները, ֆոնդային բորսայի դերն ու լիցենզավորված միջնորդների միջոցով անվտանգ գործարքներ կատարելու ուղիները:

Տարբերում են արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներ

Արժեթղթերի առաջնային շուկա

Արժեթղթերի առաջնային շուկան այն վայրն է, որտեղ արժեթղթերը վաճառվում են առաջին անգամ։ Այսինքն՝ հենց այստեղ են ընկերությունները կամ կառավարությունները թողարկում և վաճառում իրենց նոր բաժնետոմսերն ու պարտատոմսերը ներդրողներին։Եթե ընկերությունը գումարի կարիք ունի և որոշում է թողարկել բաժնետոմսեր, ապա դրանք նախ վաճառվում են առաջնային շուկայում՝ ներդրողներին։ Գոյացած միջոցները ուղղվում են թողարկող ընկերությանը կամ պետությանը։
Այս շուկայում տեղի է ունենում նոր թողարկված արժեթղթերի առաջնային վաճառք: Արժեթղթեր կարող են թողարկել նաև ոչ հանրային ընկերությունները։    

Արժեթղթերն առաջին անգամ վաճառվում են առաջնային շուկայում, իսկ դրանից հետո, երբ արժեթղթեր ունեցողները ցանկանան վաճառել, կամ այլ անձինք ցանկանան գնել, դա կատարվում է երկրորդային շուկայում: Վերավաճառքը կարող է  իրականացվել նաև առանց թողարկող ընկերության իմացության՝ պարզապես գնորդների ու վաճառողների միջև, եթե դա օրենսդրությամբ կամ թողարկման պայմաններով սահմանափակված չէ։

 Արժեթղթերի երկրորդային շուկա

Երկրորդային շուկայում տեղի է ունենում նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունը, այսինքն` արդեն իսկ վաճառված արժեթղթերը կարող եք վաճառել և այլ արժեթղթեր գնել երկրորդային շուկայում: Այս դեպքում վաճառված արժեթղթի դիմաց ստացվող գումարը ստանում է ոչ թե թողարկողը (ընկերությունը), այլ արժեթղթի ընթացիկ սեփականատերը:

Եթե «Գիմ» ընկերությունը կատարել է արժեթղթերի առաջնային      տեղաբաշխում, և մարդիկ գնել են այդ ընկերության բաժնետոմսերը, պարտատոմսերը, սակայն Դուք ևս ցանկանում եք ձեռք բերել տվյալ ընկերության արժեթղթերից, ապա կարող եք գնել արդեն ունեցողներից, ովքեր ցանկանում են վաճառել։ Դա էլ տեղի կունենա երկրորդային շուկայում։

Տարբերում են նաև արժեթղթերի կազմակերպված (կարգավորվող) և անկազմակերպ (չկարգավորվող) շուկաներ: 

Արժեթղթերի կազմակերպված շուկա

Այս շուկայի մասնակիցները ենթարկվում են ընդհանուր կանոնների, և արժեթղթերի առք ու վաճառքը, որպես կանոն, իրականացնում են կապի ժամանակակից միջոցների, համակարգիչների և առևտրային համակարգերի օգնությամբ: Վերջինիս վառ օրինակ է ֆոնդային բորսան: Հայաստանում 2001 թվականից գործում է Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ), որի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ amx.am կայքում: Կայքը Ձեզ կօգնի գտնել բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` հաղորդակցման տվյալներով, ինչպես նաև տարբեր ընկերությունների թողարկած՝ կարգավորվող շուկայում շրջանառվող արժեթղթերի ցանկը:

Աշխարհի ամենահայտնի ֆոնդային բորսաների շարքում են Նյու Յորքի ֆոնդային բորսան, Նասդաքը, Լոնդոնի, Շանհայի,      Հոնկոնգի ֆոնդային բորսաները, Եվրոնեքստը և այլն։ 


արժեթղթերի չկարգավորվող շուկա

Արժեթղթերի չկարգավորվող շուկաները հիմնականում ապակենտրոնացված են, չունեն արժեթղթերի ցուցակման, առևտրի մասնակիցների որակավորման պահանջներ և կանոններ: Այստեղ գործարքները առավել ռիսկային են:

Այդ պատճառով առավել անվտանգ գործարքներ իրականացնելու և խարդախություններից խուսափելու համար հարկավոր է օգտվել կազմակերպված (կարգավորվող) շուկաներից:

Կարևոր է. արժեթուղթ գնելու համար Դուք պետք է դիմեք ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությանը (բրոքերին) կամ բանկին, որը կբացի արժեթղթերի հաշիվ և Ձեր անունից կկատարի գործարքները:

 

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում