ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Տեղի ունեցավ ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 24-րդ նիստը:

Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 24-րդ նիստը:

Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետները շահագրգիռ կողմերին ներկայացրեցին տեղեկություններ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:Լուսինե Ներսիսյանը ներկայացրեց տեղեկություն 2024թ առաջին եռամսյակում ՍՇՊևՖԿ կենտրոնի կողմից իրականացված կրթական ծրագրեր ու միջոցառումների վերաբերյալ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Փողի միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում տեղի ունեցած «Կենտրոնաան բանկը դպրոցում» միջոցառման շրջանակում ԿԲ 31 փորձագետ այցելել են հանրակրթական դպրոցներ՝ հանդիպելու 14 տարեկանից բարձր սովորողների հետ: Հանդիպման ընթացքում կազմակերպվել է դասընթաց՝ «Պաշտպանելով ֆինանսներդ՝ պաշտպանի՛ր ապագադ» (Protect your money, secure your future!» թեմայով։ 5 օրյա ծրագրի արդյունքում ունենք 1500-ից ավել մասնակից, ՀՀ 9 մարզերի 36 դպրոցներից: Նույն ծրագրի շրջանակում կազմակերպված «Մեկ հարց ֆինանսներից» միջոցառման շրջանակում հատուկ էլեկտրոնային հասցեին ստացվել է 128 հարց: Միջոցառմանը ներգրավված էր ԿԲ 31 փորձագետ: Առաջին եռամսյակի ընթացքում ֆինանսական գիտելիքների, հմտությունների և վարքագծի բարելավմանն ուղղված անձնական ֆինանսների կառավարման թեմաներով դասընթացներ են կազմակերպվել իրականացված ՀՀ բնակչության տարբեր թիրախային խմբերի սպառողների զորակցման նպատակով (զինվորականներ, վետերաններ, ուսուցիչներ, երեխաներ): Առաջին եռամսյակում ծրագրին մասնակցել է ավելի քան 200-ից մասնակից: Ծրագիրը շարունակական է: Վիքիմեդիա Հայաստանը և ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում են հարստացնել ամենահարուստ առցանց հանրագիտարանի հայերեն բովանդակությունը։ «ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ» ծրագրի նպատակն է ամբողջական և համապարփակ կերպով թարմացնել և ներկայացնել հայերենով ֆինանսատնտեսական համակարգը և բովանդակությունը: Ծրագիրն ունի 125 դիմորդ՝ 59 սկսնակ և 66 փորձառու խմբագիրներ: Այժմ ընթանում է խմբագիր դառնալու դասընթացը: Մրցույթային փուլը կամփոփվի մայիսի վերջում 4-օրյա Վիքի հավաքով: Դավիթ Խառատյանը շահագրգիռ կողմերին տեղեկացրեց, որ 2023թ. ընթացքում նկարահանված, 1 րոպե տևողությամբ ֆինանսական թեմայով 70 հոլովակները հրապարակված են ABCFinance.am Youtube-յան հարթակներում , ինչպես նաև հոլովակները ժամանակ առ ժամանակ տեղադրվում են ABCFinance.am կայքի համանուն սոց. հարթակներում: Անցնող տարում նկարահանված հոլովակները հիմնականում եղել են բանկային հաշիվ քայլ առ քայլ բացելու և տնօրինելու, մոբալյ բանկինգի, վարկային պատմության, գրավադրման, զեղծարարությունների և իրավունքների պաշտպանության վերաբերյալ: 2024թ.-ին կմշակվեն ևս 70 հոլովակներ, որոնք կրկին դժվար թվացող ֆինանսական թեմաները մարդկանց կներկայացնեն համառոտ, հանրամատչելի լեզվով և գրավիչ վիզուալ լուծումներով: Այս տարի շեշտադրված թեմաները խնայողություններն են, անձնական բյուջեի կառավարումը, հարկերը, տնտեսությունը և ֆինանսական ոլորտում անձնական իրավունքների պաշտպանությունը: Տարեվերջին ի սկզբանե նախատեսված 200 հոլովակների 2/3-ը պատրաստ կլինեն և հետագայում ամբողջականացված կդառնան հոլովակներից բաղկացած դասընթաց և մարդիկ կկարողանան թե՛ թեստավորել իրենց ֆինանսական գիտելիքները, թե՛ գտնել բացերը և թե՛ լրացնել այդ բացերը՝ պարզ և հասկանալի հոլովակներ դիտելով:

Ռուզաննա Ալեքսանյանը «Դրամ 30-30 դեպի ֆինանսական բարեկեցություն» նախագծի վերաբերյալ ներկայացրեց, որ 2023 թ. Դեկտեմբեր ամսվանից ի վեր 4 սահմանամերձ գյուղերի 124 բնակիչներ ստանում են թվային ֆինանսական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ հասցեական գիտելիքներ, հմտություններ և հեռահար ուղեկցում ֆինանսական գործարքներում: Արդեն իսկ իրականացվել են երկու ֆինանսական կրթման դասընթացներ, իսկ երրորդ ամփոփիչ դասընթացը սպասվում է ապրիլ ամսվա երկրորդ կեսին: Դասընթացների ընթացքում մասնակիցները ստացել են անհրաժեշտ գիտելիքներ անկանխիկ գործարքների, վճարային քարտի, բյուջեի պլանավորման, խնայողությունների, սպառողների շահերի պաշտպանության և այլ թեմատիկ ուղղությունների վերաբերյալ: Նա նշեց, որ պիլոտային նախագծին զուգահեռ ընթացքում է նաև վարքագծային հետազոտություն Randomized controlled trial (RCT) մեթոդաբանությամբ ներառելով նաև 4 հսկվող խմբի գյուղեր:Հետազոտության արդյունքները կամփոփվեն նախագծի ավարտին:

Ռուզաննա Ալեքսանյանը ներկայացրեց նախագծի գաղափարի համար հիմք ծառայած հետազոտությունները: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի բանկերի միության նախագծի իրագործման հարցում աջակցության համար:

Ռուզաննա Ալեքսանյանը նշեց նաև, որ 2024 թ. Առաջին եռամսյակում թվային ֆինանսական կրթման ուղղությամբ ունեցել ենք ավելի քան 430.000 հասանելիություն ABC Finance ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով: Համաձայն 2024 թ. Թվային ֆինանսական կրթման հաղորդակցման պլանի նախատեսվում է մի շարք կրթական արշավներ, որոնցից երկու հատկապես մեծածավալները նվիրված են «Անկանխիկ գործառնություններ» և «Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում» թեմաներին:

Ռոպեր Մեսրոպ Տէր-Մեսրոպեանը և Արաքս Մանուչարյանը ներկայացրին 2021-2022 թվականներին «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակներում իրականացրած քանակական և որակական հետազոտությունների արդյունքները: Հետազոտության ընթացքում պարզ է դառնում, որ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի ընթացքում անցկացված վերապատրաստումները նշանակալիորեն բարելավել են ուսուցիչների ֆինանսական ունակությունների մակարդակը և հատկանշական է, որ երիտասարդ ուսուցիչները ավելի շատ են ձևավորել ֆինանսական ունակություններ և ավելի շատ են շահել դասընթացից: Ուսուցիչների ֆինանսական գրագիտության մակարդակը տարբերվում է ըստ սեռի և ըստ դասավանդած առարկայի: Ըստ հետազոտության, ուսուցիչները մեծամասամբ վստահում են իրենց ունեցած փորձին, բայց նաև նրանց ֆինանսական ունակությունների հարցում մեծ դեր են խաղում ստացած վերապատրաստումները և ֆինանսական կրթման նյութերը:

Ինչ վերաբերում է աշակերտներին, ապա 2-11-րդ դասարանների 10,778 աշակերտների շրջանում իրականացված հարցումները փաստում են, որ չկա ֆինանսական կրթման առանձին ծրագրերի կարիք ըստ սեռի: Հատկանշական է, որ հայ աշակերտները սովորում են հաղորդակցման միջոցով, թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների և թե՛ ընկերների հետ, ինչը ևս մեկ անգամ կարևոր է դարձնում տեսա և ձայնա հոլովակների և ինչպես նաև քննարկումների վարման առկայությունը: Կարևոր է հիշել նաև, որ աշակերտները իրենց ֆինանսական գիտելիքների մակարդակը ժամանակի ընթացքում կորցնում են և անհրաժեշտ է նրանց պարբերաբար կրթել ըստ իրենց տարիքային խմբի առանձնահատկություններին համապատասխան տեսա և ձայնա գործիքներով:

Հանձնաժողովի անդամներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի, Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամի  (DSIK) և Contests Lab կրթական հկ-ի կողմից ներկայացվեցին 2024 թ. Առաջին եռամսյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերը:

Ծրագրի կարևորությունը ամփոփել է Հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը, նշելով․

«Համաձայն ժամանակացույցի՝ 2026 թ. նախատեսում ենք ունենալ Ֆինանսական կրթման վերանայված նոր ծրագիրը, որի համար հիմք է ծառայելու 2025 թ.-ին նախատեսվող ֆինանսական կարողությունների գնահատման բարոմետրի արդյունքները: Ինչպես նաև վերանայման տեսանկյունից առանցքային դեր կարող են խաղալ այնպիսի հետազոտություններն, ինչպիսիք ներկայացվեցին այսօր:»

Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և այն վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում