Այս բաժինը հակիրճ տեղեկացնում է ֆինանսական համակարգում ձեր իրավունքների և դրանք պաշտպանող կառույցների մասին: Ամենակարևորը՝ հեշտ և արագ կարելի է հասկանալ, թե ինչ է հարկավոր անել և ում դիմել, եթե կարծում եք, որ ձեր իրավունքներն անտեսվել կամ ոտնահարվել են: Ձեր իրավունքները պաշտպանող կառույցների հետ հաղորդակցման տվյալները ևս այստեղ են:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։