Օրենքն ուժի մեջ է մտնելու փուլային տարբերակով, նախ` Երևանում 2022թ․ հուլիսի 1-ից, ապա ՀՀ մարզերի վարչական կենտրոններում 2023թ․ հուլիսի 1-ից: Արդեն 2024թ․ հուլիսի 1-ից այն կտարածվի հանրապետության ամբողջ տարածքի վրա:
Հուլիսի 1-ից ամբողջությամբ անկանխիկ են վճարվելու՝
Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:
Ձեռնարկությունները (բիզնեսները) պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով, անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, կտուգանվեն 300 հազար դրամի չափով: Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի իրականացնել անկանխիկ վճարում:
Անկանխիկ վճարումների դրական կողմերը
Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է վճարել անկանխիկ եղանակով, պետք է ունենա այդ հնարավորությունը, իսկ յուրաքանչյուր ձեռնարկություն (բիզնես) ունենա այն իրականացնելու բոլոր պայմանները: օգուտները
Արդյոք անկանխիկ վճարելով՝ սպառողն ավելի բարձր գին չի՞ վճարելու, քան կանխիկի դեպքում
Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին վճարելու է նույն գինը, ինչ կանխիկի դեպքում:
Հնարավոր է՝ որոշ բիզնեսներ փորձեն բարձրացնել ապրանքների գները: Չարաշահումներ նկատելու դեպքում պետք է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:
ՀՀ քաղաքացիներն անկանխիկ վճարման համար որևէ միջնորդավճար չեն մուծելու:
Որո՞նք են անկանխիկ վճարումների առավելությունները
Անկանխիկ վճարումները իրականացվում են քարտերի, բանկային և այլ վճարային հավելվածների միջոցով: Նրանք հեշտացնում են աշխատանքը, խնայում ժամանակը, ապահովում գումարների անվտանգությունը:
Վճարումները կատարվում են առանց կանխիկ փողի օգտագործման։ Այսինքն՝ դուք վճարում եք քարտով կամ պարզապես ձեր բանկային հաշվից գումարը փոխանցում եք անհրաժեշտ հաշվի վրա` առանց բանկ այցելելու։
Վճարման նման միջոցն ամենահարմարներից է, քանի որ կատարվում է արագ, աշխարհի ցանկացած կետից` առանց բանկ այցելելու:
Ռուզաննան արդեն ունի վճարային քարտ, նա հեշտությամբ է վճարում իր գնված ապրանքների համար սուպերմարկետներում և այլ առևտրային կետերում: Բանկային հավելվածի միջոցով փող է փոխանցում իր ընտանիքի անդամներին և կատարում կոմունալ վճարումներ:
Ի՞նչպես ձեռք բերել վճարային քարտ
Բանկի հավելվածով քարտ պատվիրելու համար
Ինչպես վճարել անկանխիկՊՈՍ տերմինալի միջոցով
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։