Մինչև կայքից օգտվելը, խնդրում ենք ուշադիր ընթերցել այս պայմանները, քանի որ կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար հաստատում եք, որ համաձայն եք և կհետևեք դրանց:
Տեղեկատվություն
Կայքում առկա ցանկացած տեղեկատվության նկատմամբ հեղինակային իրավունքը, եթե այլ բան նշված չէ, պատկանում է Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքին (ՀՀ ԿԲ) և պաշտպանված է «Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքով:Կայքում հրապարակված տեղեկատվությունը կրում է ուսուցողական բնույթ. չի համարվում գովազդ և չի կարող այլ անձանց կողմից օգտագործվել առևտրային/կոմերցիոն նպատակներով:
Կայքում հրապարակված տեղեկատվությունն ունի ուսուցման, տեղեկատվական նպատակ, չի համարվում ՀՀ ԿԲ պաշտոնական հայտարարություն և չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշում:
Կայքում առկա ցանկացած տեղեկատվություն կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, պարտադիր hղում պարունակելով սկզբնաղբյուրի մասին:
Ներդրվում են ջանքեր, որպեսզի կայքում հրապարակման պահին տեղեկատվությունը լինի ճշգրիտ և արդիական, սակայն Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքը չի կրում որևէ պատասխանատվություն, եթե որոշակի պահի դրությամբ այն այլևս այդպիսին չի համարվում:
Կայքում առկա այլ կայքերի, կամ արտաքին աղբյուրի նյութերի, հղումների բովանդակության համար Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքը որևէ պատասխանատվությունչի կրում:
Կայքում հրապարակված տեղեկատվությունը և գործիքները շատ կարևոր են, սակայն առավել հիմնավոր որոշում կայացնելու համար կարող եք օգտվել տեղեկատվության այլ ֆորմալ աղբյուրներից ևս:
Կայքի հաշվիչները և գործիքները ուղեցույց են, որոնք օգնում են Ձեզ անձնական ֆինանսների պլանավորման տարբեր փուլերում և միշտ չէ, որ լիարժեք կանխատեսում են Ձեր ֆինանսական ապագան:
Հոդվածներ
Կայքում հրապարակվող հոդվածները արտահայտում են հարցրեին հեղինակի մոտեցումը ու չեն կարող դիտարկվել որպես հանրային համընդհանուր կարծիք:
Տարբերանշան և կարգախոս
Կայքի տարբերանշանը և կարգախոսը ՀՀ ԿԲ մտավոր սեփականությունն են և չեն կարող օգտագործվել կամ հրապարակվել երրորդ անձանց կողմից այլ վայրերում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է Abcfinance.am (ՀՀ ԿԲ) գրավոր համաձայնությունը:
Անխափան աշխատանք
Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի բնականոն գործունեության անընդհատությունը վերահսկվում է, սակայն կարող է լինել իրավիճակ, երբ կայքը հասանելի չլինի տեխնիկական պատճառներով:
Անվտանգություն
Մենք վերահսկում ենք կայքի անվտանգությունը, սակայն չենք կրում պատասխանատվություն, եթե վիրուսային հարձակման պատճառով կայքից օգտվելիս կամ կայքից նյութ ներբեռնելիս Ձեր համակարգչում ևս առաջանա խնդիր:
Տվյալների գաղտնիություն
Կարող եք օգտվել Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքից, առանց անձնական տեղեկություններ տրամադրելու, սակայն եթե ցանկանում եք գրանցվել կայքում, մասնակցել միջոցառումներին և/կամ որպես կամավոր միանալ Abcfinance.am թիմին, ապա պետք է լրացնեք Ձեր մասին որոշ անձնական տվյալներ: Մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքը Ձեր տվյալները պահպանելու համար: Գաղտնիության տվյալների մասին ավելին այստեղ:
Պայմանների փոփոխում
Abcfinance.am «Ֆինանսներ Բոլորի Համար» կայքի պայմանները, կատարելագործման նպատակով դրանք պարբերաբար կարող են թարմացվել: Նոր պայմաններն անմիջապես կհրապարակվեն այս բաժնում և ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից:
Ժամկետայնություն
Ձեր անհատական էջը, որում ստեղծման պահից ի վեր գործողություն չի կատարվել կարող է ջնջվել այդ պահից 3 տարի անց: Այդ մասին Դուք կտեղեկանաք ջնջելու պահից 3 ամիս առաջ՝ ստանալով հաղորդակցություն ձեր էլ. հասցեին:
«Իմ էջում» պահպանված տեղեկությունը կարող է ջնջվել միայն այն դեպքում, եթե գործող կայքը վերափոխվում է ստանալով նոր տեխնիկական և ձևավորման նոր լուծումներ: Այդ մասին կտեղեկանաք ջնջելու պահից 3 ամիս առաջ ստանալով հաղորդակցություն Ձեր կողմից լրացված էլ. հասցեին:
ԲԼՈԳԻ ընդհանուր ԿԱՆՈՆՆԵՐ
Բլոգում ներառված նյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և ընթերցողի կողմից չեն կարող դիտվել որպես պարտավորեցում կամ ուղղորդում:
Abcfinance.am-ը չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում բլոգի նյութի բովադնակության, նյութի հեղինակի իսկության վերաբերյալ: Այս պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է նյութի հեղինակը, այն է Abcfinance.am-ին այն տրամադրողը:
Մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքը, որպեսզի վերահսկենք բլոգի նյութերում ներառվող տեղեկատվության հավաստիությունը, սակայն եթե բացահայտվի/ապացուցվի, որ որևէ նյութ կամ նյութի որևէ բաժին ստահոդ է կամ գրագողություն, այն անմիջապես կջնջվի Abcfinance.am կայքից, իսկ կեղծ հեղինակը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Abcfinance.am-ը չի երաշավորում և պատասխանատվություն չի կրում ընթերցողի կողմից նյութի սխալ ըմբռնման, դրա օգտագործման արդյունքում ուղղակի և անուղղակի կրած հետևանքների համար, ինչպես նաև տեղեկատվության հիման վրա ընթերցողի կայացրած ցանկացած որոշման կամ գործողության համար:
Բլոգի նյութերում ներառված այլ կայքէջերին, նյութերին տրված հղումներում առկա տեղեկատվության բնույթը, բովանդակությունը և հասանելիությունը Abcfinance.am վերահսկողությունից դուրս է:
Բլոգի բովանդակության կանոններ
Բլոգում հրապարակվող նյութի հեղինակ կարող է լինել ցանկացած տարիքի անձնավորություն, եթե նա պահպանում է Abcfinance.am կողմից սահմանված Բլոգի կանոնները:
Նյութը պետք է վերաբերվի անձնական ֆինանսներիին, ցանկալի և ողջունելի է բովանդակությունում ինովացիոն, նոր տեղեկատվության ներկայացում, որը մինչև այժմ չի քննարկվել կայքում:
Նյութը պետք է լինի ուսուցողական, ինֆորմատիվ և չպետք է պարունակի գովազդ և ունենա կոմերցիոն/առևտրային նպատակ:
Նյութը պետք է լինի ձեր հեղինակային աշխատանքը, որը չի լինի կրկնօրինակված, և հեղինակային իրավունքները փոխանցված չեն լինի այլ անձի կամ կառույցի:
Գրագողության բացահայտման դեպքում նյութը անմիջապես կջնջվի Abcfinance.am կայքի ադմինիստարացիայի կողմից և կեղծ հեղինակը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Նյութում ներառվող բոլոր թևավոր խոսքերը, մեջբերումները, այլ անձանց կարծիքները ուսումնասիրութան արդյունքները, վիճակագրական տվյալները պետք է ներառեն հղում սկզբնաղբյուրին, հակառակ դեպքում դրանք կարող են ջնջվել Abcfinance.am ադմինիստարացիայի կողմից:
Նյութը պետք է ունենա մինչև 4000 նշան, գրված լինի հայատառ, 11 տառաչափով, մեկ տառատեսակով (տառատեսակը ըստ հեղինակի հայեցողության): Ցանկալի է խուսափել իտալիկ (Italic) և մեծատառ ձևաչափերի կիրառումից:
Նյութը պետք է ունենա վերանագիր, ենթավերանագրեր: Դրանք պետք է լինեն հնարավորինս կարճ և հաղորդեն տվյալ նյութի, պարբերության իմաստը/միտքը:
Նյութում վերնագրերը, ենթավերանագրերը կարևոր հաղորդագրությունները պետք է լինեն ընդգծված (bold):
Նյութը կարող է ուղղագրության, կետադրության, շարահուսության տեսանկյունից վերանայվել և շտկվել Abcfinance.am ադմինիստարացիայի կողմից:
Բլոգի հեղինակի լուսանկարի կանոններ
Պետք է լինի հեղինակի իրական լուսանկարը, այլ անձի նկարի կիրառումը խստիվ արգելվում է և բացահայտման դեպքում կեղծ նկար ներկայացնողը կարող է ենթարկվել պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Լուսանկարը պետք է լինի պարզ, տեսանելի, ցանկալի է գերակշիռ մասը կազմի հեղինակի դեմքի հատվածը:
Բացի հեղինակից լուսանկարում այլ անձ կամ իր չպետք է պատկերված լինի:
Լուսանկարը պետք է լինի տվյալ չափսերի սահմաններում. նվազագույնը 200 x 200, առավելագույնը 600 x 600:
Բլոգում մեկնաբանելու կանոններ Եթե պատրաստվում եք մեկնաբանել նյութը ապա կարևոր է, որ հետևեք մեկնաբանություն թողնելու Abcfinance.am կանոններին: Մեկնաբանություն թողնելով, դուք հաստատում եք, որ համաձայն եք դրանց:
Ցանկացած մեկնաբանություն մինչև հրապարակվելը վերանայվում է Abcfinance.am ադմինիստրացիայի կողմից և հրապարակվում է միայն սահմանված մեկնաբանության ՝ կանոններին չհակասելու դեպքում:
Մեկնաբնություն թողնելու համար դուք պետք է լինեք 16+, ավելի փոքր տարիքի դեպքում անհրաժեշտ է ծնողի թույլտվությունը:
Մեկնաբանություններում փորձեք օգտագործել ամբողջական բառեր, նախադասություններ և գրական խոսք:
Խուսափեք մեկնաբանություններում ձայնային հաղորդագորթյուններ տեղադրելուց և բառերը մեծատառերով գրելուց:
Ցուցաբերեք հնարավորինս հարգալից մոտեցում հեղինակի և այլ մարդկանց կարծիքին/մեկնաբանություններին: Դուք իրավունք ունեք չհամաձայնվելու դրանց հետ, սակայն փորձեք արտահայտել ձեր միտքը առանց անձնավորված մոտեցման:
Մեկնաբանությունը պետք է վերաբերվի տվյալ նյութին, Abcfinance.am ադմինիստարացիան մեկնաբանություններում չի կարող անդրադառնալ ձեր կողմից ֆինանսական ոլորտի վերաբերող այլ հարցադրումներին: Նմանատիպ հարցադրումներ ունենալու դեպքում զանգահարեք մեր թեժ գիծ 010592697 ( երկուշաբթիից - ուրբաթ 9:00-18:00):
Մենք իրավունք ունենք չհրապարակելու մեկնաբանությունը, եթե այն պարունակում է.
Abcfinance.am պատասխանատվություն չի կրում մեկնաբանությունների բովանդակության, դրանում տրված խորհուրդների համար:
Մեկնաբանությունում արտահայտված ցանկացած միտք, հղում, նկար, վիդեո, պատկերապատում հետագայում կարող է օգտագործվել Abcfinance.am կողմից:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։