Առաջին և երկրորդ դեպքերում ԱՊՊԱ-ն կօգնի հոգալու անհրաժեշտ ծախսերը: Երրորդ դեպքում, պաշտպանված զգալու համար, անհրաժեշտ կլինի լրացուցիչ կնքել ԿԱՍԿՈ պայմանագիր:
ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտն, այլ մեքենայի վարորդ, մեքենայի ուղևոր) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները: Եկամուտների և ծախսերի տարբերությունը, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները:
ԱՊՊԱ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կամ մեքենայի սեփականատիրոջ մեքենային, այլ գույքին կամ անձին պատճառված վնասները:ԱՊՊԱ-ն պարտադիր է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարձակալի և ներմուծողի համար: ԱՊՊԱ պետք է լինի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը այն անձանց հետ, ովքեր, համաձայն օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ:ԱՊՊԱ-ն պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ՝
ԱՊՊԱ-ով հատուցվում են ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները: ԱՊՊԱ-ն սոցիալական ուղղվածություն ունեցող նախագիծ է, ուստի շքեղության և պերճանքի առարկաների կորստի փոխհատուցում չի ներառում: Ապահովագրական փոխհատուցում չի տրվում նաև, թե հատուցումների վճարումը հնարավոր չէ վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական (բարոյական) պատճառներով:Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով պատճառված վնասները, հատուցում կարող է տրվել ապահովագրական գումարի սահմաններում:
Ապահովագրական գումարն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն չափն է։
Ապահովագրական գումարի Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում:առավելագույն չափը սահմանվում է Բյուրոյի կողմից:
Այն դեպքում, երբ վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարի չափը, տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառողը: Եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց դարձյալ ապահովագրական գումարի սահմաններում: Օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ապահովագրական ընկերությունները առաջարկում են մեծացնել ապահովագրական գումարը լրացուցիչ վճարի դիմաց: Իմացեք ավելին ապահովագրական ընկերություններից:
ԱՊՊԱ սակագները սահմանվում են Բյուրոյի կողմից:ԱՊՊԱ-ի սակագները հաշվարկվում են՝ ելնելով բազային ապահովագրավճարի չափից, ձեր Բոնուս-Մալուս դասից և պայմանագրի ժամկետից:Ապահովագրավճարի վրա ազդում են նաև մեքենայի տեսակը, օգտագործման նպատակը և շարժիչի հզորությունը: Դյուրինության համար ապահովագրական ընկերությունների կայքերում տեղակայված են ապահովագրավճարի Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: հաշվիչներ:
Արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում, բացի ապահովագրավճարից, ապահովադրից գանձել այլ գումար՝ բացառությամբ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման տուգանքների:
Քայլ 1. Ընտրեք ապահովագրական ընկերություն Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:Որ ապահովագրական ընկերություններն ու գործակալներն են տրամադրում ԱՊՊԱ, ինչ պայմաններով: Ինչպիսին է ծառայությունների որակը:
Հաշվի առեք, որ ցանկացած հարցով, այդ թվում՝ ապահովագրական հատուցում ստանալու համար, դուք դիմելու եք ձեր ընտրած ապահովագրական ընկերությանը: Թեև ԱՊՊԱ պայմանագրերը, ընդհանուր առմամբ, ստանդարտ են, ընկերությունների ԱՊՊԱ պայմանագրի որոշ պայմաններ կարող են տարբերվել. օրինակ՝ վճարման կարգը, ժամկետները:
Ընկերությունները և նրանց գործակալները պարտավոր են պատասխանել ձեր հարցերին ԱՊՊԱ և ցանկացած այլ ապահովագրական ծառայության վերաբերյալ:Քայլ 2. Դիմեք ապահովագրական ընկերությանը կամ նրա գործակալներին:Այցելեք ապահովագրական ընկերություն կամ ապահովագրական գործակալներին: Որոշ ընկերություններ վաճառում են ԱՊՊԱ նաև առցանց: Ցանկության դեպքում կարելի է դիմել նաև այդ միջոցին:ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր մարզում ունեն մասնաճյուղ կամ գործակալ: Այդ մասնաճյուղերի, գործակալների ցանկը ներկայացված է Բյուրոյի և տվյալ ընկերության կայքերում:
Քայլ 3. Կնքեք ԱՊՊԱ պայմանագիր
Նախքան ապահովագրական պայմանագիր կնքելը Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: ուշադիր կարդացեք այն: Ուշադրություն դարձրեք հատկապես ձեր տվյալների ճշտությանը, վճարման կարգին և ժամկետներին:
Պայմանագիրը կնքելուց հետո անհրաժեշտ է վերցնել`
Ավտովթարի դեպքում հարկավոր է այդ մասին հայտնել ձեր ապահովագրական ընկերությանը 40 րոպեի ընթացքում: Հետևել վերջինիս ցուցումներին: Ընկերության հեռախոսը նշված է ԱՊՊԱ վկայագրում:Պարզեցված հատուցումը կիրառելի է, եթե՝
Պարզեցված գործընթացը ենթադրում է․
Ապահովագրական ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունից ավելի տեղեկություններ պահանջել ձեզանից։
Ստանդարտ հատուցման դեպքում անհրաժեշտ է․
Վնասը Եկամուտների և ծախսերի տարբերությունը, երբ ծախսերը գերազանցում են եկամուտները: չափելու համար կատարվում է գույքային և անձնական վնասների գնահատում:Որպես կանոն, գույքային վնասների դեպքում դրանց գնահատումը իրականացնում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, իսկ անձնական վնասների դեպքում` բժշկական հաստատության մասնագետը կամ Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը:Փորձագետի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում հնարավոր է՝
Հատուցում ստանալու համար՝
Հատուցում ստանալու համար տուժողը ներկայացնում է դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը։
Ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում ապահովագրական ընկերությունը և Բյուրոն պարտավոր են անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչներ։
Հատուցման գործընթացի ժամկետներ՝
Արդարությունը պահանջում է, որ ռիսկային վարորդները, ովքեր հաճախ են ավտովթարների պատճառ դառնում, վճարեն ավելի մեծ ապահովագրավճար, Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: քան ոչ ռիսկայինները: Բոնուս-Մալուս ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը: համակարգը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից, իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակցի:Ոչ ռիսկային վարորդները կարող են ստանալ մինչև 50% զեղչ, իսկ ռիսկային վարորդները՝ վճարել մինչև 2,5 անգամ ավելի ապահովագրավճար:Ձեր դասը կարող եք գնահատել համաձայն Բյուրոյի կանոնների կամ հարցնել ձեր ապահովագրական ընկերությունից:
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ սեփական ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԱՊՊԱ համակարգը կարգավորվում է Օրենքով և Բյուրոյի կանոններով:
Ձեր իրավունքները ապահովագրական ընկերությունների կամ նրանց գործակալների կողմից խախտվելու դեպքում կարող եք դիմել՝
Մինչև ԱՊՊԱ կնքելը.
Ուսումնասիրեք մի քանի ապահովագրական ընկերությունների առաջարկած պայմանները և ընտրեք դրանցից առավել արդյունավետը:Կարևոր է կատարել համեմատություններ և ուշադրություն դարձնել ԱՊՊԱ-ի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես`
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքելու ԱՊՊԱ պայմանագիր:ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում անհրաժեշտ է առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները:
Ավտովթարի դեպքում հետևեք պայմանագրում նշված գործընթացներին և ժամկետներին։Ձեզ կհետաքրքրի նաև
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։