ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ԵՎ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԻնչպես ցորենը կամ կարտոֆիլը գյուղատնտեսի համար են գնվող և վաճառվող ապրանքներ, մոտավորապես նույն կերպ էլ արտարժույթի առուվաճառքով զբաղվող ֆինանսական կառույցների (բանկերի, արտարժույթի փոխանակման կետերի) համար արտարժույթը, Այլ երկրի ազգային արժույթը: ըստ էության, «ապրանք» է, որը նրանք գնում կամ վաճառում են։
Ուստի ֆինանսական կազմակերպություններն իրենք են որոշում իրենց կողմից գնվող կամ վաճառվող արտարժույթի գները` արտարժույթի փոխարժեքները՝ Մի արժույթի գնանշումն է այլ արժույթի նկատմամբ։ Գնանշումը կարող է կատարվել ուղիղ և անուղղակի ձևերով։ Ուղիղ գնանշման դեպքում այլ երկրի արտարժույթի փոխարժեքն արտահայտվում է տվյալ երկրի արժույթի գնով, մեր երկրի օրինակով՝ 1 եվրո = XXX դրամ։ Անուղղակի գնանշման պարագայում ազգային արժույթի գինն է արտահայտված այլ երկրի արտարժույթի փոխարժեքով, օրինակ՝ 1 դրամ = XXX եվրո։ ելնելով տվյալ արտարժույթի առաջարկից ու պահանջարկից և արտարժույթի շուկայի իրավիճակից։
ԻՆՉՊԵՍ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՓՈԽԱՐԺԵՔԸՓոխարժեքը պայմանավորված է շուկայում այս կամ այն արժույթի առաջարկով կամ պահանջարկով։Այսպես օրինակ՝ արտահանման աճը հանգեցնում է ՀՀ արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճին. արտահանողներն իրենց եկամուտները ստանում են արտարժույթով, օրինակ` ԱՄՆ դոլարով, և ստիպված են լինում այդ դոլարները «վաճառել», այսինքն` փոխարկել դրամի Հայաստանում։
Արդյունքում դոլարի փոխարժեքը նվազում է, քանի որ «վաճառվող» դոլարի քանակը շատանում է, իսկ «գնվողը»` ոչ։ Նույն կերպ է ազդում փոխարժեքի վրա նաև կապիտալի ներհոսքը. երբ ՀՀ տնտեսությունում կատարվում են մասշտաբային օտարերկրյա ներդրումներ, օտարերկրյա արժույթը երկրում «շատանում է», այսինքն` մեծանում է դրա առաջարկը, որը հանգեցնում է դոլարի փոխարժեքի անկման և ՀՀ դրամի արժևորման։ Դրան հակառակ` ներմուծման աճի դեպքում մեծանում է արտարժույթի պահանջարկը (ներմուծողները ներմուծվող ապրանքների դիմաց պետք է վճարեն արտարժույթով), ինչի արդյունքում արտարժույթի փոխարժեքը բարձրանում է։ Բացի դրանից, բանկերն ու փոխանակման կետերը փոխարժեքը որոշում են` ելնելով այն բանից, թե այս կամ այն արժույթով որքան ազատ միջոցներ ունեն և ինչպես են պլանավորում դրանք օգտագործել առաջիկայում։ Բնականաբար, նրանք հաշվի են առնում նաև մրցակցությունը, բանկերի ու փոխանակման կետերի առաջարկած փոխարժեքները և նմանատիպ մի շարք այլ հանգամանքներ։ Այս բոլոր գործոնների ազդեցությամբ, ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում, որը գործում է Հայաստանում, արտարժույթի փոխարժեքները ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Այդ փոփոխությունը կարող է լինել բավականին տևական, եթե պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ` արտահանման նոր շուկաներ մուտք գործելու և դրանցում կայուն դիրքեր գրավելու արդյունքում ՀՀ դրամի արժևորումը), սեզոնային կամ կարճաժամկետ (օրինակ` տարվա վերջում, երբ արտագնա աշխատողները վերադառնում են)։ Բանկերում և փոխանակման կետերում արտարժույթի գնման գինը սովորաբար ավելի ցածր է լինում, քան վաճառքինը։ Սա պայմանավորված է նրանով, որ արտարժույթի առուվաճառքը բանկի կամ փոխանակման կետի համար պետք է շահութաբեր լինի։
Գների հենց այդ տարբերությունից էլ ձևավորվում է այդ շահույթը։ Սովորաբար արտարժույթի գնման և վաճառքի գների միջև տարբերությունը նվազում է, երբ արժութային շուկան կայուն է և բարձր մրցակցային, իսկ փոխարժեքը պայմանավորող գործոնների անկայունության կամ իրացվելիության կրճատմանը զուգընթաց, այդ տարբերությունը կարող է մեծանալ։
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԵՐԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄՀՀ կենտրոնական բանկը Հայաստանում արտարժույթի շուկան վերահսկող և կարգավորող մարմինն է, բայց չի սահմանում փոխարժեքները։ Հայաստանում գործում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, որի պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում` արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ, ինչպես նկարագրվեց նախորդ մասում։ ՀՀ կենտրոնական բանկը ամեն օր հաշվարկում և հրապարակում է ՀՀ դրամի՝ տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքը տարբեր արտարժույթների նկատմամբ։ ՀՀ դրամի միջին շուկայական փոխարժեքը ձևավորվում է նախորդ օրվա ժամը 16:00-ից մինչև տվյալ օրվա ժամը 16:00 ՀՀ կենտրոնական բանկին հաշվետու` արտարժույթի առուվաճառքով զբաղվող կազմակերպությունների իրականացրած արտարժութային գործառնությունների փոխարժեքների հիման վրա` որպես միջին կշռված փոխարժեք:
Այսինքն` ԿԲ-ն ստանում է տեղեկատվություն, թե ամեն օր (նախորդ օրվա 16։00-ից մինչև տվյալ օրվա 16։00) ՀՀ արժութային շուկայում բանկերն ու այլ մասնակիցները որքան արտարժույթ են գնել ու վաճառել, ինչ գներով, և հաշվարկում է դրանց միջին գինը։ ՀՀ կենտրոնական բանկը կիրառում է այդ միջին շուկայական փոխարժեքը տարբեր գործառնությունների համար, որն օգտագործվում է նաև անձանց և ընկերությունների կողմից՝ օրենքով սահմանված տարբեր իրավիճակներում։ Իսկ ինչ վերաբերում է արտարժույթի շուկային միջամտելուն, ՀՀ կենտրոնական բանկը պարզապես հանդես է գալիս որպես շուկայից օգտվող կամ այդ շուկայի «խաղացողներից» մեկը, որը գնում և վաճառում է արտարժույթը շուկայում ձևավորված գներով։ Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: արժութային շուկայում «միջամտում է» միայն բացառիկ դեպքերում, երբ առկա են փոխարժեքների կտրուկ տատանումներ, որոնք կարող են վնասել ընդհանուր տնտեսությանը։
Ընդ որում` նախապես չի որոշվում, որ փոխարժեքը պետք է լինի որոշակի թիվ, այսինքն` այդ միջամտությունները նպատակ ունեն ոչ թե ինչ-որ փոխարժեք սահմանելու, այլ հարթելու շուկայի չափազանց մեծ ու կտրուկ տատանումները, որոնք կարող են վնասել երկրի տնտեսավարողներին, խուճապ ստեղծել բնակչության շրջանում, ինչպես նաև առաջացնել անցանկալի գնաճ։Ձեզ կհետաքրքրի նաև
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։