ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Վճարումներ եվ փոխանցումներ
Ում է պետք փողը, եթե չեք կարող այն օգտագործել:
Այս հոդվածում ներկայացված են գումարի օգտագործման ամենատարածված եղանակների՝ վճարումների և փոխանցումների առանձնահատկությունները: Հոդվածում  ներառել ենք նաև տեղեկատվություն՝ դրամական փոխանցման որ համակարգի համար ուր դիմել:
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ՝
1. Ինչպես կատարել վճարումներ
2. Ինչպես կատարել փոխանցումներ
3. Ում դիմել վճարումներ և փոխանցումներ կատարելու համար
4. Ձեր իրավունքները
5. Օգտակար խորհուրդներ

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՎճարումը ապրանքների, ծառայությունների, գումարի տրամադրումն է այլ ապրանքներ, ծառայություններ ձեռք բերելու դիմաց: 

Վճարումները հիմնականում կատարվում են հետևյալ միջոցներով՝

  • կանխիկ փողով,
  • բանկային հաշվով,
  • վճարային քարտով,
  • էլեկտրոնային փողով։

Կանխիկ փող

Կանխիկ փողը ձեզ մոտ առկա գումարն է: Դիտարկենք դրա առանձնահատկությունները:

Կանխիկ փողի հատկությունները

Ընձեռած հնարավորություններ

Սահմանափակումներ/
թերություններ

Կան վայրեր, որտեղ դեռևս չեք կարող կանխիկից բացի այլ եղանակով վճարում կատարել (տաքսի, կրպակներ և այլն):

V

 

Կանխիկ դրամը «հեշտ և արագ» է ծախսվում:

Մարդկային աչքը որքան շատ գումար է տեսնում, այդքան շատ ծախսելու պլաններ է մշակում:

 

V

Ի հակադրություն նախորդ կետի՝ քարտային վճարումների դեպքում շատերը չեն զգում, թե որքան գումար ծախսեցին, կորցնում են վերահսկողությունը, այնինչ կանխիկի դեպքում նաև ֆիզիկապես հետևում են դրա շարժին:

V

 

Կորցնելու կամ գողացվելու բարձր հավանականություն:

 

V

Պատռվելու, մաշվելու, «լվացքի մեքենայում լողանալու» հավանականություն:

 

V

Բանկային հաշիվ

Բանկային հաշիվը, ըստ էության, ձեր քսակն է կամ դրամապահոցը բանկում, որտեղ պահվում է ձեր փողը։ Բանկային հաշվի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Բանկային հաշիվներ  բաժնում: Բանկային հաշվին առկա ձեր գումարները տնօրինելու համար դուք պետք է վճարման հանձնարարականներ տաք, այսինքն` գրավոր հանձնարարեք ձեր բանկին ձեր հաշվի միջոցներով կատարել այս կամ այն գործարքը։
 Եթե ցանկանում եք, որ ամեն ամիս նույն օրը որոշակի գումար փոխանցվի որևէ հաշվի, օրինակ՝ վարկային հաշվին, ապա կարող եք բանկի տարածքում լրացնել պարբերական վճարման հանձնարարական:Դիտարկենք բանկային հաշվի ընձեռած հնարավորությունները և ունեցած սահմանափակումները՝

Բանկային հաշվի հատկություններ

Ընձեռած հնարավորություններ

Սահմանափակումներ/
թերություններ

Վճարումների և գործարքների արագություն՝ հաճախ ինտերնետային մեկ գործողությամբ կարելի է վճարում կամ փոխանցում կատարել։

V

 

Խնայելու հնարավորություն՝ ձեր միջոցները հեշտ և արագ հասանելի չեն ձեզ համար, ինչի արդյունքում խնայելու հնարավորությունը մեծանում է։

V

 

Երբեմն որոշակի գումարի առկայություն՝ որպես սպասարկման վճար։

 

V

Ամսական կամ ավելի հաճախակի պարբերականությամբ քաղվածքների  ստացում և դրանցով ֆինանսական վարքի վերահսկում՝ որքան եկամուտ եք ստանում, ինչպես և որքան եք ծախսում, սխալների բացահայտում և այլն:

V

 

Իրացվելիություն  ունենալու ցածր հավանականություն, այսինքն՝ ամեն պահի չեք կարող հաշվին առկա գումարը կանխիկացնել։

 

V

Եկամտաբերություն . Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը: բանկային հաշվի գումարի վրա ավելացվում են տոկոսագումարներ:

V

 

Որոշ դեպքերում, օրինակ՝ ընթացիկ հաշիվերի պարագայում, ոչ բարձր եկամտաբերություն:

 

V

Միջոցների ապահովություն՝ եթե նույնիսկ ձեր բանկը սնանկանա, հավանականությունը, որ դրա հետևանքով կկորցնեք ձեր հաշվին եղած դրամական միջոցները, գործնականում զրոյական է, քանզի գոյություն ունի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, որը կապահովի ձեր միջոցների վերադարձը դրամով ավանդի դեպքում մինչև 10 000 000 դրամի, և արտարժույթով ավանդի դեպքում՝ մինչև 5 000 000 դրամին համարժեքի չափով։

V

 

Վճարային քարտՎճարային քարտի մասին կարող եք կարդալ վճարային քարտ բաժնում : Իսկ վերջինիս առանձնահատկություններն են՝

Վճարային քարտի հատկություններ

Ընձեռած հնարավորություններ

Սահմանափակումներ/
թերություններ

Բանկի բաժանմունքներից ու բանկոմատներից աշխատավարձ և այլ դրամական միջոցներ կանխիկացնելու հնարավորություն։ Ավելի արագ և հեշտ կատարել քարտային վճարումներ, գնումներ, փոխանցումներ։

V

 

Պարտադիր վճարների առկայություն (օրինակ՝ թողարկման, սպասարկման)։

 

V

Ամսական կամ ավելի հաճախակի պարբերականությամբ քաղվածքների ստացում և դրանցով ֆինանսական վարքի վերահսկում՝ որքան եկամուտ եք ստանում, ինչպես և որքան եք ծախսում, սխալների բացահայտում և այլն:

V

 

Անվտանգության կանոններին չհետևելու պատճառով բանկոմատներով, առցանց կամ այլ զեղծարարությունների և խարդախությունների զոհ դառնալու հավանականություն։

 

V

Քարտը կորցնելու դեպքում հաշվի արգելափակման և գումարները չկորցնելու հավանականություն։  

V

 

Cashback-ի հնարավորություն, որի դեպքում կարող եք քարտով գնումների արժեքի որոշակի տոկոսի չափով ստանալ գումարի վերադարձ։  

V

 

Էլեկտրոնային փողԷլեկտրոնային փողը տեխնիկայի (համակարգիչ, բջջային հեռախոս և այլն) միջոցով էլեկտրոնային եղանակով փոխանակվող արժեքն է: Այս ծառայության մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Էլեկտրոնային փողի ընձեռած հնարավորությունները և ռիսկերը հետևյալն են՝

Էլեկտրոնային փողի հատկություններ

Ընձեռած հնարավորություններ

Սահմանափակումներ/
թերություններ

Վճարումների և գործարքների արագություն՝ հաճախ ինտերնետային մեկ գործողությամբ կարելի է վճարում կամ փոխանցում կատարել։

V

 

Հարմարավետություն՝ կարելի է օգտագործել ցանկացած վայրում ցանկացած պահի՝ անկախ ժամային գոտիների տարբերությունից ու աշխատանքային ժամերից:

V

 

Ծախսերը վերահսկելու հնարավորություն՝ վիրտուալ հաշիվը պահում է ձեր վճարումների պատմությունները, որոնք կարելի է հեշտությամբ վերահսկել:

V

 

Հակերների զեղծարարություններին և խարդախություններին զոհ դառնալու վտանգ:

 

V

Վճարային տարբեր համակարգերի միջև վճարումներ կատարելու հետ կապված բարդություններ. վճարումների տարբեր համակարգերը երբեմն չեն համագործակցում:

 

V

Անվտանգություն՝ էլեկտրոնային փողով կատարվող բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է պահպանել և հետագայում վերստուգել:

V

 

Գործարքների կատարման համար ինտերնետի անհրաժեշտություն:

 

 

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Դրամական փոխանցումը հնարավորություն է տալիս կատարելու միջոցների փոխանցումներ բանկային, փոստային համակարգի և փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների օգնությամբ:
Դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել տարբեր երկրներ և տարբեր արժույթներով:Դրամական փոխանցումների համակարգի միջոցով դուք կարող եք գումար փոխանցել ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող ձեր մտերիմներին, հարազատներին, գործընկերներին, կազմակերպություններին և այլն:Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել

  • բանկային հաշվի միջոցով,
  • առանց բանկային հաշվի բացման: 
Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում 
Այս եղանակով դրամական փոխանցում կատարելու համար նախ պետք է բացել բանկային հաշիվ, որի մասին կարող եք կարդալ բանկային հաշիվ բաժնում:
Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար պետք է՝
  • նախապես ստուգել անհրաժեշտ սպասարկման վճարների, միջնորդավճարների առկայությունը,
  • դիմել ձեզ սպասարկող բանկին,
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, 
  • համապատասխան աշխատակցին հայտնել գումարը ստացողի տվյալները (օրինակ` անուն, ազգանուն, հասցե և այլն), գումարը ստացողի հաշվեհամարը (առկայության դեպքում), գումարը ստացողի բանկի անվանումը և փոխանցվող գումարի չափը,
  • պարզել, թե որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • hայտնել ստացողին փոխանցված գումարի չափը, ինչպես նաև այդ գումարից գանձվող սպասարկման վճարների չափը (առկայության դեպքում):

Բանկը ձեր բանկային հաշվից կարող է փոխանցում իրականացնել միայն ձեր կամ ձեր կողմից լիազորված անձի հանձնարարականով:ՀՀ տարածքում բանկային հաշվով փոխանցումը կատարվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արտասահման փոխանցում իրականացնելու ժամկետը կախված է այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվում է փոխանցումը:
Բանկային հաշվով դրամական փոխանցման ստացում

  • ներկայացե՛ք ձեզ սպասարկող բանկ,
  • համապատասխան աշխատակցին ներկայացրե՛ք անձը հաստատող փաստաթուղթ,
  • հայտնե՛ք աշխատակցին ձեր բանկային հաշվի համարը,
  • ստուգե՛ք՝ արդյոք ձեր բանկային հաշվին փոխանցված գումարի չափը համապատասխանու՞մ է փոխանցողի կողմից նշված գումարին,
  • պահանջե՛ք անհրաժեշտ գումարը՝ ձեր բանկային հաշվում առկա միջոցների սահմաններում:

Առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցում

  • դիմե՛ք փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը,
  • պարզե՛ք, թե դրամական փոխանցումների իրականացման որ համակարգով է կատարվելու փոխանցումը,
  • տեղեկացե՛ք, թե որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • ճշտե՛ք, թե որքան է դրամական փոխանցման համար սահմանված սպասարկման վճարը, այսինքն` որքան եք վճարելու փոխանցումը իրականացնելու համար, որքան գումար է գանձվելու փոխանցումը ստացողից,
  • փոխանցվող գումարը և սպասարկման վճարը մուծե՛ք դրամարկղում,
  • դրամական միջոցը ստացողին հայտնե՛ք փոխանցվող գումարի չափը (առանց սպասարկման վճարների), փոխանցման «ստուգողական» համարը և այն համակարգի անունը, որով կատարվել է փոխանցումը:

«Ստուգողական» համարը փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից տրվում է ձեզ, որը դուք պետք է հայտնեք գումարը ստացողին:
«Ստուգողական» համարը անհրաժեշտ է, որպեսզի բանկը հավաստիանա, որ գումարը ստացողը հենց այն անձն է, ում փոխանցվել է գումարը:
Առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցման ստացում

  • եթե փոխանցողը նշել է որոշակի կազմակերպություն, ներկայացե՛ք փոխանցողի կողմից նշված հասցեով փոխանցման կետ,
  • եթե փոխանցողը չի նշել որևէ կազմակերպություն, փոխանցողից պարզե՛ք, թե որ համակարգով է կատարվել փոխանցումը, ճշտե՛ք, թե որ կազմակերպություններն են իրականացնում տվյալ համակարգով փոխանցումներ և ներկայացե՛ք համապատասխան կազմակերպություն,
  • համապատասխան աշխատակցին ներկայացրե՛ք անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատակցին հայտնե՛ք այն համակարգի անվանումը, որով իրականացվել է փոխանցումը,
  • աշխատակցին ներկայացրե՛ք ուղարկողի հայտնած փոխանցման «ստուգողական» համարը, եթե փոխանցումը կատարվել է առանց բանկային հաշվի բացման,
  • համապատասխան աշխատակցից վերցրե՛ք փոխանցումը ստանալու հայտը: Ստուգե՛ք, թե ստացվելիք գումարի չափը համապատասխանում է արդյոք փոխանցողի կողմից նշված գումարին,
  • եթե վերը նշված պայմաններն անթերի կատարվել են, ստորագրե՛ք և ստացե՛ք գումարը:

ՈՒՄ ԴԻՄԵԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐՎճարումներ կարող եք կատարել POS տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկոմատների, տերմինալների, բանկ այցելելու և առցանց հարթակների միջոցով:Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել բանկի, փոխանցումներ իրականացնող կազմակերպության, փոստի, վճարային տերմինալների և առցանց հարթակների միջոցով:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՎճարային քարտերով գործառնությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով և հետևյալ կարգերով՝

  • Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
  • Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ կարգը:

Շատ հաճախ սպառողները վճարումների, դրամական փոխանցումների անվտանգության կանոններին չհետևելու պատճառով իրենք իրենց նետում են ֆինանսական զեղծարարությունների և խարդախությունների մեջ՝ անձամբ կրելով դրանց հետևանքները:
Բայց թե վստահ եք, որ ձեր իրավունքները ֆինանսական կազմակերպությունների կողմից են խախտվել, ապա անհրաժեշտ է դիմել՝

  • Ֆինանսական կազմակերպությանը. կարող եք ներկայացնել գրավոր դիմում, որին պետք է պատասխանեն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամկետի երկարաձգման դեպքում դուք պետք է լրացուցիչ տեղեկացվեք ձեր տրամադրած կոնտակտային միջոցով (էլ. նամակ, փոստային նամակ): Բողոք ներկայացնելու համար կարող եք նայել՝ «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» թերթիկը:
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ. պատասխանին համաձայն չլինելու դեպքում հարկ է դիմել այս կառույց, որի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են, արագ և հարմարավետ: Հաշտարարին կկարողանաք դիմել գույքային պահանջների դեպքում, այսինքն՝ եթե կրել եք գույքային/դրամական վնաս, և այս պարագայում կարևոր է նաև, որ գումարը չգերազանցի 10 միլիոն դրամը, և ունենա մեկ տարուց պակաս վաղեմության ժամկետ:
  • Դատարան, սակայն հիշե՛ք, որ դրանից հետո չեք կարող դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Մանրամասները կարող եք նայել այստեղ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՄինչեվ վճարումներ եվ փոխանցումներ կատարելը
Եղե՛ք ավելի կազմակերված. նախապես գրանցե՛ք և ֆիքսե՛ք վճարումների օրերը, որպեսզի չունենաք ուշացումներ, տույժեր և տուգանքներ:

Ընտրե՛ք վճարման/փոխանցման տվյալ իրավիճակին ամենահարմար տարբերակը՝ և՛ սակագներով, և՛ այլ պայմաններով:
Եթե ունեք կանոնավոր վճար ամեն ամսվա համար, ապա արդյունավետ է բանկում լրացնել պարբերական վճարման հանձնարարական:

Փոխանցումների պարագայում ուշադրությու՛ն դարձրեք`

  • արժույթներին, որոնցով կազմակերպությունը իրականացնում է փոխանցումներ,
  • կազմակերպության կողմից սահմանված` փոխանցվող գումարի նվազագույն և առավելագույն չափերին,
  • փոխանցման արագությանը, այսինքն՝ որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • փոխանցումն իրականցնող կազմակերպության և դա ստացող կազմակերպության կողմից ծառայության մատուցման համար գանձվող սպասարկման վճարներին:

Դրամական փոխանցումներ կատարելիս կարող եք օգտվել ֆինանսական օգնականի դրամական փոխանցումներ:

Դուք պետք է նաև իմանաք՝ դրամական փոխանցման որ համակարգի համար ուր դիմել:

Վճարումներ և փոխանցումներ կատարելու ընթացքում
Հետևե՛ք վճարման քարտերով գործողություններ կատարելու անվտանգության կանոններին:
Փոխանցումներ կատարելիս՝

  • Համոզվե՛ք, որ ունեք այն գումարը, որը ցանկանում եք փոխանցել՝ հաշվի առնելով նաև սպասարկման համար գանձվող վճարը:
  • Ձեզ հետ պարտադի՛ր ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ` անձնագիր):
  • Առանց բանկային հաշիվ Բանկում համապատասխան պայմանագրով հաճախորդի բացված հաշիվն է, որի միջոցով իրականցվում են գումարի մուտքագրումներ, փոխանցումներ, կանխիկացումներ և այլ ֆինանսական գործառնություններ: բացելու փոխանցում կատարելու դեպքում  ձեզ տրվող փոխանցման «ստուգողական» համարը հայտնեք միայն ա՛յն անձին, ով ստանալու է գումարը:
  •  Ճշտե՛ք, թե որքան ժամանակում փոխանցումը կկատարվի:
  • Ծանոթացե՛ք փոխանցումը չեղյալ համարելու, ինչպես նաև այն ստացողին (շահառուին) չհայտնաբերելու դեպքում փոխանցված դրամական միջոցների վերադարձման ընթացակարգին, ժամկետներին, ինչպես նաև սխալներն ուղղելու հնարավորության պարագայում` ժամկետներին և պայմաններին:

Վճարումներ և փոխանցումները կատարելուց հետո

  • Չմոռանա՛ք վերցնել փոխանցում կատարելու վերաբերյալ անդորրագիրը:
  • Համոզվե՛ք, որ նշված ժամկետում փոխանցումն իրականացվել է:
  • Պահե՛ք գործարքներին առնչվող փաստաթղթերը դրանց համար նախատեսված թղթապանակում, համակարգչային ֆայլադարանում: Եթե դրանք վճարման անդորրագրեր են, ապա պահպանե՛ք մինչև քաղվածքում գումարների ստուգումը:

Մաղթում ենք անվտանգ և արդյունավետ վճարումներ և դրամական փոխանցումներ:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչու բացել բանկային հաշիվ
  2. Ինչ օգուտներ ունի էլեկտրոնային փողը
  3. Անվտանգ և շահավետ ինտերնետային գնումներ
  4. Ուզում եմ վճարայի քարտ ունենալ
  5. Արագ և անվճար գտել ձեզ ամենահարմար. Վճարային քարտը
  6. Դրամական փոխանցման համակարգը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
Ամենակարդացված
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում