Ապահովագրված անձինք ապահովագրական ընկերությանը վճարում են փոքրիկ գումարներ (ապահովագրավճար), Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: ինչի արդյունքում ընկերությունում կուտակվում է մեծ գումար։ Երբ ապահովագրված անձանցից որևէ մեկի հետ որևէ պատահար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը կուտակած միջոցներից հատուցում է առաջացած ծախսերը:
Ապահովագրվելով՝ մարդիկ ձեռք են բերում վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ: Ապահովագրությունը խոշոր անկանխատեսելի վնասները վերածում է փոքր կանխատեսելի ծախսերի: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:
Դա թույլ է տալիս ծածկել անկանխատեսելի պատահարից վնասը: Ներկայացնենք ապահովագրական գործունեության երկու իրավիճակ.Իրավիճակ 1. դուք միաժամանակ և' ապահովադիր, Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: եք, և' ապահովագրված անձ, և' շահառու:
Դուք ապահովագրել եք ձեր տունը (գույք) կամ ձեր առողջությունը դժբախտ դեպքերից: Տվյալ դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրավճար:
Ապահովագրական ընկերությունը ձեզ` որպես ապահովագրված անձի, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում, որպես շահառուի, վճարում է ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: սահմաններում:
Իրավիճակ 2. դուք ապահովադիր Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: եք, իսկ ապահովագրված անձը Ապահովագրված անձն այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է ապահովագրության պայմանագրի առարկան: և շահառուն տարբեր անձինք են:
Ձեր գործատուն (ապահովադիր) ապահովագրել է ձեր (ապահովագրված անձ) առողջությունը: Պատահարի ի հայտ գալու դեպքում ապահովագրական ընկերությունը վճարում է ապահովագրական հատուցում՝ փոխհատուցելով բժշկական ծախսերը պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:
ԻՆՉՊԵՍ Է ՈՐՈՇՎՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափերից: Սակայն՝ ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է ապահովագրության պայմանագրից:
Ապահովագրության պայմանագրում ուշադրություն դարձրեք ապահովագրական հատուցման մեծության որոշման մեթոդին:
ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ ԿՓՈԽՎԻ
Կախված է ապահովագրության գումարի որոշման մոտեցումից:
Նվազող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է բոլոր պատահարների համար, պատահարից հետո գումարը նվազեցվում է հատուցման չափով: Հերթական պատահարների հատուցումն արդեն կատարվում է նվազեցված ապահովագրական գումարի սահմաններում:Վերականգնվող․ եթե ապահովագրական գումարը սահմանված է յուրաքանչյուր պատահարի համար առանձին, ապա դա վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի դեպքում: Ուստի, հնարավոր է՝ սահմանվի ավելի բարձր ապահովագրավճար։
Ձեր ավտոմեքենայի ապահովագրական գումարը 10 000 դրամ է: Ենթադրենք՝ հուլիսին ձեր ավտոմեքենան թեթևակի վնասվել է: Ապահովագրական ընկերությունը ձեզ հատուցել է 1000 դրամ:
Սեպտեմբերին ձեր ավտոմեքենան կրկին վթարի է ենթարկվել և ամբողջովին վնասվել: Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա ձեզ կփոխհատուցի ոչ թե 10 000, այլ 9000 դրամ (10 000 - 1000), քանի որ նախկինում հատուցել էր 1000 դրամ։ Այսպես՝ պայմանագիրը կավարտվի ժամկետից շուտ, քանի որ ապահովագրական գումարը կհավասարվի 0-ի:Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնվող մոտեցումը, ապա փոխհատուցում կստանաք ամբողջությամբ` 10 000 դրամի չափով: Ապահովագրական պայմանագիրը կավարտվի նախատեսված ժամկետում։
Ըստ միջին արժեքի պայմանի՝ եթե ապահովագրված օբյեկտն ունի ավելի մեծ արժեք, քան ապահովագրական գումարը, պատահարի դեպքում ապահովադիրը Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է: կստանա հատուցում նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է ապահովագրված օբյեկտի արժեքին:
Ձեր ավտոմեքենայի արժեքը 2 մլն դրամ է, սակայն դուք ապահովագրել եք 1 մլն դրամ ապահովագրական գումարի չափով:
Ենթադրենք՝ վթարից վնասի մեծությունը 200 000 դրամ է: Համաձայն միջին արժեքի պայմանի՝ ապահովագրական հատուցումը Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է: կկազմի վնասի մեծության 50%՝-ը 100 000 դրամ, քանի որ ապահովագրական գումարը Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: 2 անգամ պակաս է ձեր ավտոմեքենայի արժեքից:
Նվազող մեթոդի կիրառման դեպքում միջին արժեքի պայմանով հատուցումը նվազում է ավելի մեծ չափով։
Օրինակ՝
ՊԱՏԱՀԱՐ 1 | ՊԱՏԱՀԱՐ 2 | ՊԱՏԱՀԱՐ 3 | |
Ապահովագրական օբյեկտի արժեք | 10 000 դրամ | 10 000 դրամ | 10 000 դրամ |
Ապահովագրական գումար | 5000 դրամ | 4500 դրամ | 4050 դրամ |
Ապահովագրական գումար / օբյեկտ | 50% | 45% | 40.5% |
Վնասի մեծություն | 1000 դրամ | 1000 դրամ | 1000 դրամ |
Հատուցման մեծություն | 500 դրամ | 450 դրամ | 405 դրամ |
ՈՐՈՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ապահովագրությունը լինում է կամավոր և պարտադիր:
Այս պահին Հայաստանում պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ): Ապահովագրել կարելի է ինչպես գույքային (մեքենա, տուն և այլն), այնպես էլ ոչ գույքային (առողջություն, կյանք և այլն) շահը։
Դուք կարող եք ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.
Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանք օժանդակում են ապահովագրողների և ապահովադիրների միջև հարաբերությունների հաստատմանը.
Ապահովագրական գործակալը Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այսինքն հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած՝ նրա անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս:Ապահովագրական բրոքերը կայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած՝ ապահովադրի անունից և հանձնարարությամբ հանդես է գալիս նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում:
Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիազորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում: Խաբեություններից խուսափելու համար պահանջեք միջնորդից նրա գրանցման վկայականը կամ այցելեք Կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: կայք՝ ճշտելու համար, թե արդյոք տվյալ անձը ունի միջնորդության վկայական:
Մինչեվ ապահովագրություն ձեռք բերելը
Հստակ ձևակերպեք, թե ինչն եք ցանկանում ապահովագրել և ինչ ռիսկերից: Օրինակ` ապահովագրել անշարժ գույքը հրդեհից:
Համեմատեք տարբեր ապահովագրական ընկերությունների Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: առաջարկները և ընտրեք ձեզ համար ամենաձեռնտու տարբերակը: Այստեղ ձեզ շատ կօգնեն ապահովագրական բրոքերները:
Համեմատելիս ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ պայմաններին՝
Ապահովագրություն ձեռք բերելիս
Մինչև ապահովագրական պայմանագիր Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի և վկայագրի բոլոր կետերը:
Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ կետերին՝
Ապահովագրական ընկերության աշխատակիցը պարտավոր է ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն:Չմոռանաք վերցնել պայմանագրի ձեր օրինակը:
Ապահովագրություն ձեռք բերելուց հետո
Կատարեք ապահովագրական վճարումները՝ համաձայն ձեր պայմանագրի:
Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու (չեղյալ համարելու) ձեր պայմանագիրը: Ապահովագրական պատահարի Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում: դեպքում այդ մասին անհապաղ հայտնեք ապահովագրական ընկերությանը: Հակառակ դեպքում՝ ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:
Ապահովագրական ընկերությունը պետք է քննի ձեր պահանջը և կայացնի որոշում, թե արդյոք ձեր ապահովագրական վկայագիրը ծածկու՞մ է այդ պատահարի հետևանքով առաջացած վնասները. եթե այո, ապա վնասների ո՞ր մասն է փոխհատուցվելու: Ձեր հատուցման պահանջը կարող է մերժվել, եթե`
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։