Եթե դուք անհատ եք, ունեք մինչև 10 մլն ՀՀ դրամի գույքային (գումարային) կամ ոչ գույքային պահանջ (օրինակ՝ ձեր վարկային պատմության մեջ սխալ), բողոքելու համար հետևեք ստորև ներկայացված քայլերին.
Քայլ 1. Ներկայացրեք գրավոր դիմում տվյալ կազմակերպությանը:
Քայլ 2. 10 օրում պատասխան չստանալու կամ ձեզ չբավարարող պատասխան ստանալու դեպքում ԱՆՎՃԱՐ հիմունքով դիմեք Ֆինանսական համակարգի հաշտարարին
Քայլ 3. Հաշտարարից ընդունելի լուծում չստանալու դեպքում դիմեք դատարան: Ծանոթացեք դատական ծախսերին այստեղ: Դատարանների հետ հաղորդակցման տվյալները կարող եք գտնել այստեղ:
Ցանկացած բողոք կարող եք ներկայացնել նաև ՀՀ կենտրոնական բանկ`
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 6ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։