Ֆինանսական համակարգի հաշտարար ն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում: օգնում է լուծել ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացած (նաև ԱՊՊԱ-ի հետ կապված) խնդիրները ԱՐԱԳ (14 – 28 օրում) ու ԱՆՎՃԱՐ: Հաշտարարին կարող են դիմել անհատները, ում գույքային պահանջը չի գերազանցում 10 մլն ՀՀ դրամը:Հաշտարարը լուծում է ոչ միայն գույքային (փողի հետ կապված), այլև ոչ գույքային (օրինակ՝ վարկային պատմության մեջ սխալ) բողոք - պահանջները:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է 2009 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Կարդացեք ավելին այստեղ:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։