ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
ՀՀ-ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 23-ՐԴ ՆԻՍՏ

ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 23-րդ և 2023 թվականի եզրափակիչ նիստը։ Նիստին ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական զորակցմանը և վերջինիս միջոցով նրանց ֆինանսական բարեկեցության աճին։ 

Անդամների շարքում են նախարարություններ, կրթական գերատեսչություններ, ֆինանսական միություններ, կառույցներ, կազմակերպություններ ու ասոցիացիաներ, կրթական կազմակերպություններ ու հիմնադրամներ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է Կենտրոնական բանկը։

Նիստի բացումն իրականացրին հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Տիկին Ղահրամանյանն իր խոսքում նշեց ԿԲ ռազմավարական հիմնական ուղղությունները, որոնցից է նաև սպառողի զորակցումը։ Այդ նպատակով Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կամ ակտիվ համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվել են 14 նախագծեր և բազմաթիվ միջոցառումներ տարբեր թիրախային խմբերի համար։

Տիկին Սվաջյանը ազդարարեց, որ Հայաստանն այս տարի անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների Ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ծրագրի շրջանակում 10 երկրներ կստանան աջակցություն ֆինանսական կրթության մոտեցումներ մշակելու, հետազոտություններ իրականացնելու հարցում և կունենան փորձի փոխանակում։

Նիստին ներկայացվեցին ֆինանսական կրթության հիմնական նախաձեռնությունների արդյունքները։

 

Վերջին եռամսյակի ընթացքում պատրաստվել են 70 կրթական հոլովակներ թվային նոր տեխնոլոգիաների միջոցով ֆինանսների կառավարման, առցանց գնումների, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործման, վարկերի առանձնահատկությունների, անձնական տվյալների պաշտպանությանը և այլնի մասին: Հոլովակները կհրապարակվեն և կտարածվեն հեռուստատեսությամբ ու սոցիալական մեդիայով։

 

2023 թվականին մեկնարկեց գյուղաբնակների ֆինանսական բարեկեցության բաձրացմանն ուղղված «Դրամ 30-30» նորարարական ծրագիրը, որը մեր ազգային արժույթի հոբելյարական տարիքն է կրում իր անվան մեջ։ Ծրագրի նպատակն է, համագործակցելով առևտրային բանկերի հետ, գյուղաբնակներին անվճար տրամադրել բանկային հաշիվ, վճարային քարտ ու մոբայլ բանկինգ, նրանց հնարավորություն տալ մասնակցել ֆինանսական զորակցման դասընթացի ու 6 ամիս շարունակ դասընթացավարի օգնությամբ ուղեկցում ֆինանսական գործարքներում։ Նախագիծն ունի նաև հետազոտական նշանակություն, ինչը թույլ կտա բացահայտել գյուղաբնակների ֆինանսական ներգրավման բարձրացման արդյունավետ ուղին։

Նախագիծն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությամբ: Նախագծին մասնակցում են 4 առևտրային բանկեր, ունենք 4 փորձարկվող (treatment) խմբի գյուղեր, ընդհանուր 120 շահառու և 4 հսկվող (control) խմբի գյուղեր:

Ներկայացվեց նախագծի շրջանակներում իրականացվող վարքագծային հետազոտության մեթոդաբանությունը:

Տարին հատկանշական էր ֆինանսական կրթությամբ հարուստ նոր դասագրքերի մուտքով դպրոց։ Երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանների «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերը պարունակում են խնայողությունների, եկամուտների ու ծախսերի, գումարային հաշվարկների ու ֆինանսական որոշումների կայացման վերաբերյալ բովանդակային հարուստ նյութեր։

Այս տարի պատրաստվեց նաև մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, որը ներկայացնում է քոուչինգի այն մեթոդներն ու գործիքները, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել հայկական հանրակրթական դպրոցներում։

Ֆինանսական կրթությունը ներդրվեց նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

2023 թվականը հարուստ էր աշակերտների համար իրականացվող տարբեր նախագծերով։ Շուրջ 100 դպրոցներ ընդգրկեցին «Փողի միջազգային շաբաթ» ծրագրում, որի շրջանակում ԿԲ փորձագետներն այցելեցին Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի դպրոցներ, աշակերտները ստացան անձնական ֆինանսները կառավարելու գործնական հմտություններ և մեկ քայլ առաջ գնացին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ավելի քան 400 աշակերտներ մասնակցեցին տնտեսագիտության օլիմպիադային, որի արդյունքում հինգ աշակերտներ մասնակցեցին օլիմպիադայի միջազգային փուլին։

Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող աշակերտական 10 թիմերն իրենց ֆինանսատնտեսագիտական գիտելիքները ստուգեցին Բրեյն ռինգ մրցաշարում։

Իսկ սակավ ապահովված ընտանիքների, ինչպես նաև զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների թվով 1000 երեխաների համար կազմակերպվեցին «Հաշտ ճամբարներ»՝ նրանց իրազեկելով ֆինանսների ոլորտում իրավունքների պաշտպանության ու անձնական ֆինանսները լավ կառավարելու կարևորության մասին։

2023 թվականին Վիքիպեդիան համալրվեց 281 հայերեն հոդվածներով, որոնք վերաբերում են տնտեսագիտությանը և անձնական ֆինանսները տնօրինելուն։

Եվ այս բոլոր աշխատանքներում իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆինանսական կրթման 78 կամավորները։ 

Նիստին գործընկեր կառույցները ներկայացրեցին ֆինանսական կրթության իրենց նախաձեռնությունները։ Նրանց շարքում էին Ֆինանսական Համակարգի Հաշտարարի գրասենյակը, որն իրականացրել է աշակերտների հյուրընկալում գրասենյակում, ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոց, «Հաշտ ճամբար», պրակտիկայի հատուկ ծրագիր, ֆինանսական ծառայությունների մասին զրույց կանանց հետ, դատախաղ, ինչպես նաև աշակերտների ու ուսանողների համար տարբեր սեմինարներ ու միջոցառումներ։ 

Սիվիտաս ՀԿ-ն ներկայացրեց «Քաղաքացի նախագիծը», որը միտված է ֆինանսական տարբեր հիմնահարցերը աշակերտների կողմից ուսումնական նախագծերի միջոցով լուծելուն։

Հայաստանի ամերիկյան համալսարանից Epic investED ծրագրի ներկայացուցիչը նկարագրեց ներդրումների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը միտված նոր խաղ-ծրագիրը։

Առջևում ֆինանսական կրթման ու բարեկեցության ակտիվ տարի է՝ լի նոր գաղափարներով և նախաձեռնություններով։ 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում