ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ֆինանսական համակարգի մասնակիցներ
ՀՀ կենտրոնական բանկ

Ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող կառույցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:
Կենտրանական բանկը պետական անկախ կառա­վարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի տարածքում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական նպատակն իրագործելիս Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր:Կենտրոնական բանկի խնդիրներից են նաև.

  • Ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգի կայունու­թյան, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
  • Ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: 
  • Գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը:
  • ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:
  • Արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժե­թղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնա­կանոն գործունեության ու զարգացման համար անհրաժեշտ պայման­ների ապահովումը:

Բանկային համակարգ (Բանկեր)

Բանկերը ֆինանսական համակարգում գործող ամենախոշոր ֆինանսական կազմակերպություններն են, որոնց բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 89%-ը:Բանկային համակարգը ձևավորում են Կենտրոնական բանկը, բանկերը, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա  բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:Բանկերի հիմնական գործունեությունն է բանկային հաշիվների բացումը և վարումը, վարկերի տրամադրումը, ավանդների ընդունումը, ինչպես նաև վճարային գործիքների (օր.` վճարային քարտ, չեկ) տրամադրումը և սպասարկումը: Բանկերը կարող են կատարել նաև ներդրումներ, իրականացնել չեկերով և արտարժույթով գործառնություններ, մատուցել տարբեր տեսակի այլ ծառայություններ Կառավարությանը, տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին և միմյանց:

Բանկերի, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը խստիվ կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Ներկայումս ՀՀ-ում գործող  բանկերի ցանկը և հասցեները կարող եք գտնել այստեղ:

Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպությունների հիմնական գործառույթը վարկեր տրամադրելն է: Ի տարբերություն բանկերի,

վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ընդունել ավանդներ, բացել բանկային հաշիվներ և վարել դրանք:

Վարկային կազմակերպությունների տեսակներն են՝

  • Վարկային միությունները, որոնք իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, ՀՀ և այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավում են փոխառություններ և տեղաբաշխում դրանք:
  • Խնայողական միությունները, որոնք գումարներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանցով տրամադրում նրանց փոխառություններ, երաշխիքներ:
  • Ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, ՀՀ և այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրաված միջոցներով ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքների կնքումն է:
  • Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները, որոնք ևս ֆինանսավորման վերոնշյալ աղբյուրներից ներգրավում են միջոցներ և իրականացնում պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում:
  • Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները,  որոնց հիմնական գործառույթը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է:
  • Սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով:
  • Ունիվերսալ վարկային կազմակերպությունները, որոնք, բացի վերոնշյալ գործառույթներից իրականացնում են նաև ապահովագրական գործակալի գործունեություն՝ օրենքով սահմանված կարգով:


Ներկայումս ՀՀ-ում գործող  վարկային կազմակերպությունների ցանկը և  հասցեները կարող եք գտնել այստեղ:

 Ապահովագրական համակարգ

Վերջին տարիներին Հայաստանում բավականին մեծ զարգացում ունեցավ ապահովագրության ոլորտը: Ապահովագրության ժամանակ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է որոշակի գումար (ապահովագրավճար), Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է: որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից էլ ապահովագրական ընկերությունը տրամադրում է վճարներ այն անձանց, ում հետ տեղի են ունեցել որոշակի պատահարներ կամ դեպքեր: Հայաստանում ապահովագրական համակարգը բաղկացած է ապահովագրական ընկերություններից և ապահովագրական միջնորդներից (բրոքերներից և գործակալներից):Ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունն այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության ողջ գործընթացը: Ներկայումս ՀՀ-ում գործող  ապահովագրական ընկերությունների ցանկը և հասցեները կարող եք գտնել այստեղ:Բացի ապահովագրական ընկերություններից, այս ոլորտում գործում են նաև ապահովագրական բրոքերներ և գործակալներ: Վերջիններս ապահովագրական միջնորդներ են, այսինքն՝ նրանց կոչումն է օժանդակել ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը: Այսպես՝

  • նախապատրաստել և տրամադրել խորհրդատվություն ապահովադրին. ո՞ր ապահովագրատեսակն է ապահովադրին հարմար, ովքե՞ր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ի՞նչ սակագներով և այլն,
  • կազմակերպել ապահովադիրների` համապատասխան ապահովագրողների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումը,
  • օժանդակել ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքում և հատուցումների փոխանցումը ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:
Ապահովագրական գործակալները ներկայացնում են ապահովագրական ընկերության շահերը և հանդես են գալիս նրա անունից: Ապահովագրական բրոքերները ներկայացնում են ապահովագրությունից օգտվող սպառողի (ապահովադրի) շահերը և գործում են նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում:
Ներկայումս ՀՀ-ում գործող ապահովագրական գործակալների տվյալները կարող եք գտնել այստեղ, իսկ ապահովագրական բրոքերներինը՝ այստեղ:

Գրավատներ

Գրավատունը Ֆինանսական կազմակերպություն, որը գրավի դիմաց կարճաժամկետ վարկեր է տրամադրում ֆիզիկական անձնաց: քաղաքացիներին տրամադրում է շարժական գույքով ապահովված (ոսկի, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա եւ այլն) կարճաժամկետ դրամային վարկեր: Դրանք, ըստ էության, սպառողական վարկեր են, նման են բանկերի լոմբարդային վարկերին, որոնք ևս տրամադրվում են շարժական գույքի գրավով: Գրավատան ընդունած գրավը վարկի մարման ամբողջ ընթացքում մնում է նրա հսկողության տակ. փոքր շարժական գույքն ի պահ է ընդունվում գրավատան տարածքում` երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում, իսկ մեծ գույքի, օրինակ՝ մեքենայի դեպքում, դա կարող է պահպանվել օրենսդրության պահանջներին համապատասխանող վայրում: 

 Արժեթղթերի շուկա

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է երկրի տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերը, Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին:
ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության գործառույթը ևս իրականացնում է Կենտրոնական բանկը:

 Վճարահաշվարկային կազմակերպություններ

Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ են, որոնք կատարում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար (ֆինանսական կազմակերպություն), ինչպես նաև  մատուցում են Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների հետ: Վճարահաշվարկային համակարգի oպերատորը տվյալ համակարգի այն մաuնակիցն է, որը պատաuխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության համար և համակարգի այլ մաuնակիցների կողմից լիազորված է իրականացնելու քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ:Քլիրինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար տվյալ համակարգի մաuնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մաuը ներառող գործընթաց է:Պրոցեսինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաuտագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է:
Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններ

Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում են ընդունում և կատարում են վճարումներ՝ առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաև մատուցում են Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների հետ (օրինակ՝ ԿԲ թույլտվությամբ իրականացնել էլեկտրոնային փողի թողարկում): 

Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Արժութային շուկա

 Արժութային շուկայի մասնակիցներն են՝

  • արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք,
  • արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք,
  • արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք:
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում oրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը:

Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաuտանի Հանրապետության դրամով:Արտարժույթի առուվաճառքի uակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:Իմացեք նաև՝
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում