Վարկ տրամադրելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները դիտարկում են Քո վարկային ՍՔՈՐ-ը։
Տեղեկացի՛ր ի՞նչ է ՍՔՈՐ-ը, քանի՞ տեսակ է լինում, ինչպե՞ս է հաշվարկվում և վարկ ստանալու համար ինչպե՞ս այն բարելավել:
“Ֆինանսական բուրգը խարդախ սխեմա է, որն ստեղծում է գերշահույթ ստանալու պատրանք: Մարդկանց առաջարկում են գումար ներդնել աներևակայելի բարձր տոկոսադրույքներով, խոստանում «երաշխավորված» եկամուտ”
Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը: Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Ապրիլի 13-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 19-րդ նիստը:
Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և այն վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:
Բանկային քարտերը գնումների եւ փոխանցումների համար հեշտ և հարմար միջոց են: Կարիք չկա պահել գումարը գրպանում, վճարում կատարելիս ժամանակ կորցնել մանրը հաշվելու վրա, կոմունալները վճարելու համար դուրս գալ մոտակա վճարային տերմինալի մոտ, բարեկամին փող փոխանցելու համար բանկ այցելել:
Բանկային քարտը հեշտացնում է քո աշխատանքը, խնայում ժամանակը, ապահովում գումարների անվտանգությունը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է ստանալ ժառանգված կենսաթոշակային միջոցները։
Կենսաթոշակային միջոցները ժառանգելու գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերով․
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։