Դեկտեմբերի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած Ֆինանսական կրթման ծրագրի Հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացվեցին «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» ազգային հետազոտության արդյունքները և վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կրթության ոլորտում իրականացված աշխատանքների ամփոփումը։ Նիստին ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Ֆինանսական կրթման ծրագրի Հանձնաժողովի անդամ գործընկերները. Նիստը վարում էր Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը: