Եղեք իրատես, սակայն իրատես լինելը չի նշանակում չլինել լավատես: Նոր կորոնավիրուսի նետած մարտահրավերը դիտարկե'ք որպես հնարավորություն և գտե'ք ու կիրառե'ք ստեղծված իրավիճակում ձեր անձնական ֆինանսների առավել արդյունավետ կառավարման, նոր եկամուտների աղբյուրների բացահայտման, ձեր բիզնեսի ծաղկման ու զարգացման լավագույն հնարավորությունները:
COVID19 իրավիճակում հարկավոր է մոբիլիզացնել ու օպտիմալացնել բոլոր ուժերը, կայացնել ծանրակշիռ և հեռատես որոշումներ:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։