4 տարի շարունակ «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը գիտելիքների խորացման, հմտությունների ձևավորման և իրազեկման ամենամյա միջոցառումների արշավով զարգացնում է հանրության ֆինանսական կարողությունները: «Իմ ֆինանսների ամիսը» ունի շարունակական բնույթ և տարեցտարի ընդլայնվում է թե՛ միջոցառումների, թե՛ գործընկեր կառույցների և թե՛ մասնակիցների թիվը:
Միացի՛ր մեր թիմին: Արա՛ բոլորիս համար, սովորի՛ր քեզ համար
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։