ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Վարկային պատմություն. հակիրճ ամենակարևորի մասին
Դուք ձեր պարտքը ժամանակի՞ն եք մարում...
Հայաստանի բնակչության պարտք ունեցողների 33%-ը ասում է, որ ոչ միշտ է ժամանակին մարում (ՀՀ ԿԲ՝ «ՀԲՖՈՒ 2014» հետազոտության արդյունքներ):
Երբ վարկ ստանալու ակնկալիքով դիմում եք վարկատու կազմակերպություն, այդ պահից սկսում է ձևավորվել ձեր վարկային պատմությունը: Նյութում կգտնեք վարկային պատմության վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցրերի պատասխանները:

ԻՆՉ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:

ԻՆՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  • Ձեր ստացած վարկերը, Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
  • Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
  • Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները,
  • ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները,
  • Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները,
  • Վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը: Ի դեպ կարող եք արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը կամ հակառակը:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ ՝

  • Ձեր էթնիկական պատկանելիությունը,
  • Քաղաքական հայացքները և այլ միություններին անդամակցությանը,
  • Նախասիրությունները, uոցիալական վիճակը, կրոնական հայացքները,
  • Ձեր առողջությանը վերաբերող տվյալներ

ՔԱՆԻ ՏԱՐՎԱ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՆԵՐԱՌՎԱԾ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:

Եթե ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2015 թվականի օգոստոսին, ապա ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2010 թվականի օգոստոսից սկսած:

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կամ վարկային կազմակերպությունը Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է փոխառություններ և տրամադրում վարկեր: մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Այն անձն է, ով ստանում է վարկ: Իմացեք նաև վարկ վերցնելու կանոնները: 

Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ ձեր պահանջած վարկը: 

ԻՆՉՊԵՍ ՁԵՎԱՎՈՐԵՄ ԼԱՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  • Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարեք ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
  • Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
  • Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
  • Ժամանակին կատարեք ձեր կոմունալ վճարները,(գազ, էլեկտրոէներգիա, ջուր, բջջային հեռախոս և այլ):
  • Բացեք և պատասխանատու կերպով կառավարեք բանկային հաշիվ:

ՈՒՆԵՄ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵՍ ԱՅՆ ԲԱՐԵԼԱՎԵՄ

Եթե արդեն ձևավորել եք «վատ» վարկային պատմություն, ապա միայն «նստել և սպասել», որ անցնի 5 տարի, և ձեր վարկային պատմությունը «մաքրվի» բավարար չէ։ Այդ ամբողջ ընթացքում հարկավոր է.

  • Բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները:
  • Լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց վարկային վճարների ուշացումները:
  • Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:

ՈՎ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՏԵՂԵԿԱՆԱԼ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • Դուք՝ անձը հաստատող փաստաթղթով,
  • Այլ անձիք՝ ձեր կողմից տրված լիազորագրով,
  • Բանկերը կամ վարկային կազմակերպությունները՝ ձեր գրավոր համաձայնությամբ: 

Իրավունք ունեք ձեր վարկային պատմության մասին զեկույցը ստանալ անվճար` միայն տարին 1 անգամ (առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ), մնացած դեպքերում ծառայությունը վճարովի է:

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԽԱԼ ԿԱ. ԻՆՉ ԱՆԵՄ

Ուր դիմեմ

Դիմեք ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։

Ինչպես դիմեմ

Ներկայացրեք գրավոր դիմում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրո:

ՈՐՏԵՂԻՑ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏՈՒԳԵԼ ԻՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հարցում կատարելով ԱՔՌԱ վարկային բյուրո:

ԱՔՌԱ վարկային բյուրոն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մասնավոր կառույց է, որը օրենքով թույլատրված շրջանակում հավաքագրում, մշակում, պահպանում և տրամադրում է տեղեկատվություն անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Թղթային տեսքով՝ այցելելով ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ.Հասցե՝ Մ. Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 
Հեռախոս՝ (374 10) 522 487

Էլեկտրոնային տեսքով՝ գրանցվելով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքում:Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչ անել, եթե խնդրել են երաշխավոր դառնալ
  2. Ուզում եմ վարկ վերցնել
  3. Որոնք են վարկի տեսակները
  4. Վարկավորման հատուկ ծրագրերը
  5. Հաշվարկել ձեր վարկը՝ Վարկային հաշվիչով
  6. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար վարկը
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում