ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչպես միանամ կուտակային կենսաթոշակին

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Ինչպե՞ս միանալ համակարգին, ինչպե՞ս ընտրել կառավարիչ, ինչպես նաև, որքա՞ն գումար է ամսական հատկացվում ձեր աշխատավարձից կգտնեք նյութում

Ինչ անեմ

Պետք է ընտրեք կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ: Իմացեք ավելին Ֆոնդերի և կառավարիչների մասին:

Իսկ ինչպես ընտրեմ ֆոնդի կառավարիչ

Դա կարող եք անել 2 եղանակով. 

  1. Հաշվի օպերատորներից Այն կառույցներն են, որոնց միջոցով կարող եք ընտրել ֆոնդ և կառավարիչ, ինչպես նաև հետագայում փոխել դրանք, հետևել կուտակումներին, ստանալ քաղվածք ցանկացած ժամանակահատվածի համար: որևիցե մեկի միջոցով: 
  2. epension.am կայքի Իմ հաշիվը հարթակի միջոցով: 
Ինչպես ընտրեմ հաշվի օպերատորի միջոցով

Քայլ 1. Անհրաժեշտ է այցելել հաշվի օպերատորներից Այն կառույցներն են, որոնց միջոցով կարող եք ընտրել ֆոնդ և կառավարիչ, ինչպես նաև հետագայում փոխել դրանք, հետևել կուտակումներին, ստանալ քաղվածք ցանկացած ժամանակահատվածի համար: որևէ մեկին՝ գլխամաս կամ մասնաճյուղ: Հաշվի օպերատորներն են՝

Անվանում Հեռախոս
Արարատբանկ +374 532 323
Արդշինբանկ +374 590 575
Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան  +374 515 000
Կոնվերս բանկ  +374 511 200
Հայբիզնեսբանկ  +374 592 020
ՎՏԲ-Հայաստան բանկ +374 8787
Հայփոստ +374 514 514

Քայլ 2. Այցելելիս անհրաժեշտ է ունենալ՝

  • նույնականացման քարտ (ID քարտ)
  • անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ),
  • հանրային ծառայությունների համարանիշ չունենալու դեպքում՝ այն չունենալու մասին տեղեկանք:

Քայլ 3. Տեղում լրացնել Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմումը:
Ի դեպ, այս դիմումը կարող եք ներկայացնել նաև, երբ ցանկանում եք փոխել նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ձեր օգտին կատարվող հետագա կուտակային հատկացումներն ուղղել նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի: Իմացեք ավելին Ինչպե՞ս փոխել ֆոնդը և կառավարչին:

Մեր երկրում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 տեսակի կենսաթոշակային ֆոնդ:

Ինչպես միանամ Իմ հաշիվը էլեկտրոնային հարթակին

Քայլ 1. Մուտք գործեք epension.am կայքի Իմ հաշիվը հարթակը: Դրա համար ձեզ անհրաժեշտ է

  • նույնականացման քարտ (ID քարտ),
  • նույնականացման քարտը -կարդացող սարք 
  • ակտիվացված PIN և PUK ծածկագրեր:

Ի դեպ, նույնականացման քարտը կարդացող սարքը անհատական չէ. դրանից միևնույն ժամանակ կարող են օգտվել մի քանի անձիք:Քայլ 2. Հարթակ մուտք գործելուց հետո կատարեք հետևյալ գործողությունները.

  • Նույնականացման քարտը կարդացող սարքը միացրեք համակարգչին և սարքի մեջ տեղադրեք նույնականացման քարտը:
  • Սեղմեք Նույնականացման քարտ կոճակը:
  • Մուտքագրեք ՊԻՆ ծածկագիրը, Գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել որևիցե համակարգում ձեր անունից գործառնություններ կատարելու համար: Այն գաղտնի է, ենթակա չէ որևէ մեկին տրամադրման: որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ:
  • Հաստատեք նույնականացման գործընթացի ժամանակ հայտնվող հաղորդագրությունը:
  • Իմ դիմումներ բաժնից ընտրեք Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության դիմումը և լրացրեք այն:
  • Ուշադիր եղեք, բացված պատուհանի առաջին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պատուհանը բացելու դեպքում կտեսնեք կառավարիչների կողմից առաջարկվող միայն պահպանողական ֆոնդերը: Եթե չեք ցանկանում ընտրել պահպանողական ֆոնդ, ապա մի լրացրեք առաջին վանդակը և միանգամից անցեք երկրորդին` Ընտրված կենսաթոշակային ֆոնդ. այստեղ ներկայացված են առաջարկվող բոլոր ֆոնդերի տեսակները` կառավարիչների անուններով:
  • Ֆոնդի տեսակը ընտրելուց հետո միայն սեղմեք Պահպանել կոճակը, այլապես, եթե ընտրություն չեք կատարում, համակարգը պատահականության սկզբունքով ձեր համար ընտրում է կառավարիչներից որևէ մեկի պահպանողական ֆոնդը: Իմացեք ավելին Ի՞նչ կլինի եթե ֆոնդ կամ կառավարիչ չընտրեմ
  • Այնուհետև դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմեք Ընդունել կոճակը: 

Իմացեք նաև Ինչպե՞ս փոխել ֆոնդը/կառավարչին

Իսկ, եթե  ոչինչ չանեմ. պարտադիր է ընտրել

Երբ ինչ-ինչ պատճառներով չեք ընտրում ֆոնդ (օրինակ՝ չեք կողմնորոշվում), դա խնդիր չէ, քանի որ ձեր փոխարեն համակարգը պատահականության սկզբունքով կընտրի երկու կառավարիչներից մեկի միջին ռիսկայնության ֆոնդը (պահպանողական): Իմացեք նաև Ինչպիսի՞ ֆոնդերի տեսակներ կան;

Հիշե՛ք, որ ցանկացած պահի դուք ինքնուրույն կարող եք փոխել թե՛ կառավարչին, թե՛ ֆոնդը: 

Որքան է հատկացվելու իմ աշխատավարձից կուտակային կենսաթոշակին

Ամսական կուտակելու է ձեր աշխատավարձի 10%-ը, որից 7.5%-ը ձեր համար վճարելու է պետությունը, իսկ մնացած 2.5%-ը հատկացվելուէ ձեր աշխատավարձից:
500 000 ՀՀ  դրամից բարձր աշխատավարձ ունեցողների համար առկա է աշխատավարձից հատկացվող գումարի սահմանաչափ, 12 500 ՀՀ դրամի ( 500 000 ՀՀ դրամի 2,5%-ի) չափով: Ըստ կառավարության որոշման, այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը:
Ավելի պատկերավոր լինելու համար դիտարկենք օրինակով:

Եթե ձեր ամսական աշխատավարձը կազմում է 200 000 դրամ ապա ձեր աշխատավարձից ամսական կհատկացվի 5000 դրամ (2,5 %) իսկ պետությունը ձեր կուտակումը կեռապատկի վճարելով մնացած 15000 դրամը (7.5%), այսպիսով ապահովելով աշխատավարձի 10% կուտակում:

Եթե ձեր աշխատավարձը 600 000 դրամ է ապա ամսական աշխատավարձից կհատկացվի 12500 դրամ (500 000 դրամի 2,5%-ը) իսկ պետությունը կվճարի մնացած 37500 դրամը (500 000 դրամի 7,5%-ը):

Ինչպես ստուգեմ կենսաթոշակային հաշիվս

Կենսաթոշակային հաշիվը կարող եք ստուգել 3 եղանակով

Այս ամենից բացի, ամեն տարի ձեր նախընտրած եղանակով (էլեկտրոնային հասցեին կամ փոստով) դուք ստանալու եք տարեկան հաշվետվություն: Որտեղ մանրամասն նշված կլինեն թե ե՞րբ, ու՞մ կողմից եւ որքա՞ն կուտակումներ են կատարվել ձեր հաշվին, ֆոնդի եկամտաբերությունը Ներդրման դիմաց ստացվող ընդհանուր եկամտի տոկոսային արտահայտությունը: կատարված գործարքները:

Խորհուրդ ենք տալիս հաշվետվությունը ստանալ էլեկտրոնային հասցեով: Դա ավելի հարմար է, հասանելի ցանկացած ժամանակ եւ ձեզ զերծ կպահի փոստային հասցեի անճշտությունների հետևանքներից:

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ինչ է կուտակային կենսաթոշակը
  2. Ովքեր են մասնակիցները
  3. Ուր դիմել հարցերի դեպքում
  4. Ուզում են խնայել գումար. որքան և ինչպես
  5. Արագ և անվճար հաշվարկել ձեր կենսաթոշակը Կենսաթոշակային հաշվիչով
  6. Աշխատավարձի հաշվիչով արագ տեսնել  որքանն է ձեր աշխատավարձից հատկացվում կենսաթոշակին:

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

Ձեզ կարող է նաեվ հետաքրքրել
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում