ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգ. հարց ու պատասխան

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի համակարգը փետրվարի մեկից ամբողջապես անցում կկատարի միասնական տոմսային համակարգի։

Նոր տոմսային համակարգը վերաբերում է հանրային տրանսպորտի բոլոր տեսակներին՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, դեպի օդանավակայան ուղևորություններ։ 
Սպառողների կողմից հաճախակի տրված հարցերի պատասխանները ստացել ենք Երևանի քաղաքապետարանից:

Ի՞նչ փոփոխություն է սպասվում Երևանի տրանսպորտի կյանքում

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի համակարգը փետրվարի մեկից ամբողջապես անցում կկատարի միասնական տոմսային համակարգի։

Նոր տոմսային համակարգը վերաբերում է հանրային տրանսպորտի բոլոր տեսակներին՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, դեպի օդանավակայան ուղևորություններ։

Ժամանակակից աշխարհում հասարակական տրանսպորտից օգտվելու տարբեր համակարգեր գոյություն ունեն՝ քարտերիի վրա հիմնված (Card-based system), հաշվի վրա հիմնված (account-based system) համակարգեր և այլն։

Երևան քաղաքում փետրվարի մեկից սկսում է գործել հաշվի վրա հիմնված (account-based system) համակարգը։ Իսկ ի՞նչ համակարգ է սա։ Սա, պարզ ասած, նշանակում է, որ մեր ձեռք բերած ուղետոմսը գրանցվում է մեր հաշվի վրա, որը մենք կիրառում ենք տրանսպորտային քարտերի, բանկային քարտերի կամ QR կոդերի միջոցով։ Օրինակ, եթե դուք կորցրել եք ձեր տրանսպորտային քարտը, դուք այն կարող եք փոխարինել նոր քարտով՝ պահպանելով ուղետոմսի ձեր փաթեթը։

Ի՞նչ տարբերակներով է հնարավոր վճարել հասարակական տրանսպորտի համար

Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումներ հնարավոր է  իրականացնել 3 տարբերակով՝

  1. Տրանսպորտային քարտ

  2. Բանկային քարտ (Arca, Visa, Mastercard) 

  3. QR կոդ (Telcell հավելվածով կամ թղթային)

Այս տարբերակներն անվանում ենք կրիչներ, որոնց  միջոցով քաղաքացիները կարող են ձեռք բերած ուղետոմսերը կիրառել: Կարելի է ասել՝ այս կրիչները «բանալու» դեր են կատարում մեր գնած տոմսային պրոդուկտները կիրառելու համար։

Ուղետոմսերի ի՞նչ տեսակներ կան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար գործում է 8 տեսակի տոմս.

  • 90 րոպե
  • 1 oր
  • 7 օր
  • 30 օր
  • 90 օր
  • 365 օր
  • 10 ուղևորություն
  • «Զվարթնոց» օդանավակայան տոմս

Ուղետոմսերի սակագները և բնութագրերը

Այցելելով Yerevan Transport կայք՝ կարող ենք համեմատել առաջարկվող փաթեթները․ տրանսպորտի սակագներՏրանսպորտի սակագներիում շարունակաբար տեղի են ունենում բարելավումներ. նոր ուղևորատոմսեր են ավելանում, արժեքներն են փոփոխվում և այլն:Ավելանում է նոր ուղևորատոմս՝ «1 ուղևորություն», որի արժեքն է 150 դրամ:«10 ուղևորություն» ուղետոմսի արժեքը դառնում է 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարենԻսկ նախկին «30 օր», «60 օր» և «360 օր» ուղետոմսերի ակտիվացման ժամկերտը երկարում է ևս մեկ ամսով, այսինքն այս 3 տեսակի ուղետոմսերը գնելու դեպքում դուք դրանք նախորդ մեկ ամսվա փոխարեն կարող եք օգտագործել 2 ամիս:

Որտեղի՞ց ձեռք բերել տրանսպորտային քարտերը

Տրանսպորտային քարտ՝ ի՞նչ է դա

Երկարաժամկետ ուղետոմսերի համար («365 օր», «90 օր» և այլն) նպատակահարմար է ձեռք բերել տրանսպորտային քարտ: Այդ քարտը կարող եք պարբերաբար վերալիցքավորել և օգտագործել: Բուն քարտն արժե 500 դրամ: 

Որտեղի՞ց գնել տրանսպորտային քարտ

  1. Telcell տերմինալներից, սակայն ոչ բոլոր տերմինալներն ունեն քարտ տրամադրելու հնարավորություն, հատուկ տերմինալները տեղակայված են

    • Մետրոյին կից

    • Թաղապետարաններում

    • Բաղրամյան  պողոտա 2/5, Նալբանդյան փողոցի 2/1հասցեներում գտնվող Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին կից (այս կենտրոնի աշխատակիցները կօգնեն ձեզ քարտ ձեռք բերելու հարցում)

  2. Այցելելով մոտակա Telcell սպասարկման կենտրոն, որտեղ կենտրոնի աշխատակիցները կտրամադրեն ձեզ քարտը

Կից կարող եք տեսնել օգնող տեսանյութը՝ հպարապարկած Երևանի քաղաքապետարանի կողմից՝ https://youtube.com/shorts/FUAo2siFBVc?si=T1w2yB9kUCgupEN1 

Իսկ QR-նե՞րը, ինչպե՞ս ձեռք բերել դրանք

Իսկ կարճաժամկետ՝ «90 րոպե» տևողությամբ ուղետոմսը հասանելի է նաև QR կոդով, որը կարող եք ձեռք բերել՝

  1. Էլեկտրոնային QR-ը 

  • TelCell էլեկտրոնային դրամապանակի միջոցով։

  1. Թղթային QR-տոմսը

  • Վաճառվում է TelCell  տերմինալներից

  • Վաճառվում է Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերից

Ինչպե՞ս լիցքավորել կրիչը/ Ինչպե՞ս ակտիվացնել փաթեթը

Փաթեթը կարող ենք լիցքավորել հետևյալ ձևերով․

  1. Ինքնուրույն՝ այցելելով transport.yerevan.am կայք` ընտրելով նախընտրելի տոմսն ու լիցքավորելով ձեր կրիչը:

Ինքնուրույն լիցքավորելու ուղեցույց՝

  • Այցելել https://transport.yerevan.am/ կայք

  • Ընտրել ցանկալի տոմսը

  • Սեղմել «Գնել ուղետոմս»

  • Լրացնել լիցքավորվող քարտի համարը (16 նիշ, կարող է լինել, թե՛ տրանսպորտի քարտը, թե՛ բանկային քարտը) 

  • Քարտի տեսակի հաստատում

  • Լրացնել այն բանկային քարտի տվյալները, որից գանձելու է ուղետոմսի գումարը

  • Մեկանգամյա ծածկագիրը հաստատում (մի՛ տվեք մեկանգամյա ծածկագիրը ոչ ոքի)

Այսինքն, մենք նախ ընտրում ենք ուղետոմսի տեսակը, այնուհետև լիցքավորում կա՛մ տրանսպորտային քարտը, կա՛մ բանկային քարտը և այն օգտագործում մեր ակտիվացրած փաթեթի շրջանակներում։

  1. Telcell տերմինալով, կամ այցելելով մոտակա Telcell գրասենյակ:

  2. Այցելելով թաղապետարան:

  3. Մոտենալով Բաղրամյան պողոտա 2/5, Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում գտնվող Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ:

Ուղետոմսերը ֆիզիկակա՞ն են, թե՞ թվային

Այս բոլոր կրիչները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով՝ բջջային հեռախոսներում՝ Telcell հավելվածի միջոցով:

Ընդ որում, տոմսերը Telcell հավելվածով ձեռք բերելու դեպքում գործում են ավելի զեղչված սակագներ։ 

Սակագները կարող եք տեսնել ներքևում՝
ughetomser

Ո՞ր ուղետոմսը ո՞ւմ է ավելի հարմար

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի էջում առկա է հաշվիչ, որի օգնությամբ կարող եք հասկանալ, թե որ ուղետոմսն է ձեր կարիքներին լավագույնս համապատասխանում՝ ձեր երթերի քանակից կախված:

Հանրային տրանսպորտի հաշվիչի հղումը՝ https://transport.yerevan.am/calculator 

Ձեզ կարող է նաև օգնել այս տեսանյութը՝ https://fb.watch/xdYxJmC3xU/

Ինչպե՞ս օգտագործել բանկային քարտը՝ որպես կրիչ

Քանի որ տրանսպորտում տեղադրված սարքերը՝ Validator reader-ները, ունիվերսալ են, հետևաբար կարդում են թե՛ բանկային քարտ, թե՛ տրանսպորտային քարտ: Յուրաքանչյուր մարդ, ով ունի բանկային քարտ, կարող է այն վերածել միասնական տոմսային քարտի, եթե իհարկե քարտի վրա ունեք գումար: Դուք ունեք երկու հնարավորություն. կա՛մ բանկային քարտը վերածում եք տրանսպորտային քարտի, կա՛մ էլ պարզապես օգտագործում ենք մեկ անգամվա համար: Եթե ձեր քարտի տվյալներով եք ակտիվացրել փաթեթ, ապա բանկային քարտը դառնում է դուալ քարտ, և երբ ավտոբուսում կամ մետրոյում հպում եք սարքին ու վճարում: Բայց եթե չեք ակտիվացրել, կհաշվարկվի որպես մեկանգամյա վճար: 

Ուշադրություն. բանկային քարտի վրա լիցքավորված տրանսպորտային տոմսը կիրառելի է միայն տվյալ ֆիզիկական քարտի միջոցով: Տրանսպորտում տվյալ քարտի Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները դեռ հասանելի չեն։ Միայն ուշադիր եղեք, որ ձեր բանկային քարտն ունենա անհպում գործարքներ իրականացնելու հնարավորություն (NFC), շատերը դրան անվանում են wifi (չնայած որ դա կապ չունի wifi տեխնոլոգիայի հետ, միայն նշանն է նման):

Այս պահի դրությամբ ՀՀ ոչ բոլոր բանկերի քարտերն է հնարավոր կիրառել որպես  միասնական տոմսային քարտ: Մանրամասները ճշտե՛ք ձեր բանկից: 

Ինչպե՞ս անվտանգ օգտագործել բանկային քարտը

Պետք է պահպանել որոշ ֆինանսական  անվտանգության կանոններ:

  1. Տրանսպորտում բանկային քարտով վճարելիս քարտը պահե՛ք այնպես, որ ոչ ոք չտեսնի ձեր քարտի CVV կոդը (քարտի դարձերեսի երեք թիվը):

  2. Բանկային քարտը մի՛ տվեք ուրիշներին, որպեսզի կատարեն վճարում: Քարտը մի՛շտ պահեք տեսադաշտում:

  3. SMS-ով, էլեկտրոնային նամակներով ստացվող մեկանգամյա գաղտնաբառերը խիստ գաղտնի են: Պետք չէ դրանք տրամադրել ոչ ոքի, քանզի ձեր անունից կարող են գործարքներ հաստատել:

  4. Եթե առցանց գնումների կամ այլ գնումների համար պահում եք առանձին քարտ, ապա տրանսպորտի համար և՛ս կիրառեք այն, որպեսզի բարձրացնեք աշխատավարձային քարտի անվտանգությունը: 

  5. Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ բանկերը կամ էլեկտրոնային դրամապանակի ընկերությունները ձեզ հեռախոսով կամ էլեկտրոնային մեյլով գաղտնի տվյալներ չեն հարցնում: Մի՛ եղեք դյուրահավատ, մի՛ տրամադրեք անձնական տվյալներ: Զանգի կամ նամակի իսկությունը պարզելու համար կապվե՛ք պաշտոնական հեռախոսահամարով կամ այցելե՛ք գրասենյակ: 

Ովքե՞ր կարող են արտոնյալ պայմաններով ձեռք բերել ուղետոմսեր

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեն հետևյալ խմբերը` 

Վճարից արտոնություն`

  • 20% զեղչ՝ 8-17 (ներառյալ) տարեկան Երևան քաղաքի հիմնական և ավագ դպրոցների աշակերտներ,

  • 15% զեղչ՝ Երևան քաղաքի ուսումնարանների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ (սովորողներ),

  • 30% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուներ,

  • 20% զեղչ՝ Երևան քաղաքում հաշվառված անապահովության նպաստառուների համար:

Անվճար՝ 

  • մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ (առանց տրանսպորտային քարտի),

  • ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,

  • ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում և հաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի ունեցող անձինք,

  • Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողներ,

  • 5 և ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ),

  • Երևան քաղաքում հաշվառված ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,

  • Արցախյան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ (այրի, անչափահաս երեխաներ, ծնողներ),

  • նախկին ԽՍՀՄ հերոսներ,

  • բռնադատվածներ,

  • սաոցիալիստական աշխատանքի հերոսներ,

  • Հայաստանի ազգային հերոսներ,

  • մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,

  • հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք,

  • Երևանի պատվավոր քաղաքացիները։

Ինչպե՞ս ակտիվացնել արտոնությունը

Արտոնության դիմելու միջոցները

  • Transport.yerevan.am կայքի միջոցով,

  • «Թել-Սել» էլեկտրոնային դրամապանակի միջոցով,

  • Սպասարկման կենտրոնների միջոցով։

Transport.yerevan.am կայքի միջոցով

Արտոնության ստուգում՝ առանց գրանցման
Transport.yerevan.am կայքի գլխավոր էջում հնարավոր է մուտքագրել Հանրային ծառայությունների համարանիշը և ծննդյան ամսաթիվը՝ արտոնության խումբը ստուգելու համար։

Այս երեք հարցերի պատասխանները կարող եք գտնել տեսանյութում՝

  • ինչպե՞ս ստուգել արտոնությունը,

  • ինչպե՞ս մուտք գործել համակարգ,

  • ինչպե՞ս արտոնությամբ գնել տոմս: 

https://youtube.com/shorts/eM7xbeQ6RIU?si=25XiIgWK3EhVCJHF 

Եթե արտոնությունը բացակայում է, անհրաժեշտ է կապ հաստատել արտոնության տրամադրման համապատասխան մարմնի հետ՝ տվյալների շտեմարանում փոփոխություն իրականացնելու համար։

Արտոնությամբ տոմսի գնում՝ նույնականացմամբ

  • Անհրաժեշտ է այցելել Transport.yerevan.am կայքը և սեղմել «Մուտք»՝ մուտք գործելու կամ գրանցվելու Երևանի քաղաքապետարանի YID միասնական մուտքի համակարգում։

  • Անցնել նույնականացում՝ օգտագործելով YID համակարգում ինտեգրված «ԵՍԵՄ» ազգային նույնականացման հարթակը կամ կայքի KYC գործիքակազմը։

  • Մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի տվյալները։

  • Կատարել ինքնադիմանկար (selfie):

  • Ստուգել արտոնության հասանելիությունը նույնականացված օգտահաշվով։
    Համակարգն ինքնաշխատ կարգով կստուգի արտոնության առկայությունը։

Սպասարկման կենտրոնների միջոցով

Դիմողը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ,

  • ՀԾ համարանիշ:

Օպերատորը իրականացնելու է դիմողի նույնականացումը՝ լուսանկարելով նրան և օգտագործելով համակարգի գործիքակազմը։

Համակարգն ինքնաշխատ կարգով ստուգելու է դիմողի նույնականացումը և արտոնության իրավունքը։

Արտոնության իրավունքի հաստատման դեպքում իրականացվելու է տոմսի վաճառքը՝ արտոնությամբ։

Որտե՞ղ ձևակերպել արտոնություն 

Սպասարկման գրասենյակներ՝ վճարի արտոնության դիմելու համար.

Թել-Սել գրասենյակներ․

  • Մալաթիա մասնաճյուղ
    Երևան, Սեբաստիայի փող. 141/5 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Րաֆֆի մասնաճյուղ
    Երևան, Րաֆֆու փող. 55/1 շենք («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Ավան մասնաճյուղ
    Երևան, Հովհաննիսյան թաղամաս, 24/7 շենք («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:00

  • Կոմիտաս մասնաճյուղ
    Երևան, Կոմիտասի պող. 60/2 շենք («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Հրապարակ մասնաճյուղ
    Երևան, Տիգրան Մեծի պող. 10 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 00:00 - 23:59

  • Զեյթուն մասնաճյուղ
    Երևան, Ռուբինյանց փող. 15/5 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Բագրատունյաց մասնաճյուղ
    Երևան, Բագրատունյաց փող. 5/3 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Դավիթաշեն մասնաճյուղ
    Երևան, Տ. Պետրոսյան փող. 25/5 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

  • Մաշտոց մասնաճյուղ
    Երևան, Մաշտոցի պող. 5 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30 

  • Օհանով մասնաճյուղ
    Երևան, Օհանով փող. 26/9 («Երևան Սիթի» սուպերմարկետ)
    Երկուշաբթիից-Կիրակի՝ 10:00 - 21:30

Վարչական շրջաններ․

Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00

  • Աջափնյակ
    Երևան, Ա.Սարգսյան փող. 5

  • Ավան
    Երևան, Խուդյակովի փող․ 222

  • Արաբկիր
    Երևան, Ն․ Զարյան փող․ 27

  • Դավթաշեն
    Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․

  • Էրեբունի
    Երևան, Սասունցի Դավթի փող․ 87

  • Կենտրոն
    Երևան, Վ․ Տերյան փող․ 44

  • Մալաթիա-Սեբաստիա
    Երևան, Սեբաստիայի փող․ 32

  • Նոր Նորք
    Երևան, Գայի պող. 19

  • Նորք-Մարաշ
    Երևան, Ա․ Արմենակյան փող․ 272

  • Նուբարաշեն
    Երևան, Նուբարաշենի 9-րդ փող․ 4

  • Շենգավիթ
    Երևան, Գ․ Նժդեհի փող․ 26

  • Քանաքեռ-Զեյթուն
    Երևան, Դ․ Անհաղթի փող․ 11

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում