Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մասին» (ԱՊՊԱ) հանրամատչելի գրքույկ և թերթոն...
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մասին» (ԱՊՊԱ) հանրամատչելի գրքույկ և թերթոն:
Գրքույկն ու թերթոնը պարունակում են անհրաժեշտ տեղեկություններ և օգտակար խորհուրդներ ԱՊՊԱ –ի մասին:
Գրքույկում մանրամասն ներկայացվում է ԱՊՊԱ –ի էությունը, մասնակիցներին, ԱՊՊԱ –ի համար կատարվելիք վճարները և տրվող հատուցումները: Նկարագրվում է, թե ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթար, ինչպես ստանալ հատուցումները և այլն:
Իսկ թերթոնում հակիրճ և պարզ տրվում են ԱՊՊԱ– ի վերաբերյալ ամենահաճախակի տրվող հարցերի պատասխանները:
Գրքույկն ու թերթոնը շուտով կբաշխվեն հանրությանը: Իսկ դրանց էլեկտրոնային տարբերակները տեղադրված են մեր կայքի ԱՊՊԱ էջում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61 կամ մեր համարներից 010 592 697, 010 592 698 էլ-փոստ. կամ մեր`
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։