Ս.թ. հոկտեմբերի 18-ից Դուք արդեն կարող եք կնքել ԱՊՊԱ պայմանագրեր...
Ս.թ. հոկտեմբերի 18-ից ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները վաճառելու են ԱՊՊԱ պայմանագրեր:
Նշենք, որ մինչ ս.թ. դեկտեմբերի 31-ը բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը,
առքուվաճառքի պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող կողմը (օրինակ` նոտարական պայմանագրով ավտոտրանսպորտային միջոցը ձեռքբերող անձը), ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները,ավտոմեքենաները ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծող անձինք` անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելու հանգամանքից պետք է կնքեն ԱՊՊԱ պայմանագիր:
2011 թվականից հունվարի 1-ից հետո նշված անձիք ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում կտուգանվեն մինչև 50 000 դրամի չափով:
Շտապեք կնքել ԱՊՊԱ պայմանագիր հերթերց խուսափելու համար:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» առավել մարնամասն կարող եք իմանալ մեր կայքի ԱՊՊԱ էջում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 էլ-փոստ. կամ
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։