ԱՊՊԱ-ի մասին ֆիլմի չորրորդ մասը արդեն պատրաստ է և տեղադրված է մեր կայքի տեսաֆիլմեր բաժնում: ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է նկարահանել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին ֆիլմ, որը բաղկացած է լինելու 8 մասերից:
Ֆիլմում մանրամասն ներկայացվում է ԱՊՊԱ -ի էությունը, մասնակիցներին, ԱՊՊԱ –իհամար կատարվելիք վճարները և տրվող հատուցումները: Նկարագրվում է, թե ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթար, ինչպես ստանալ հատուցումները և այլն:
Ֆիլմի առաջին "ԻՆՉ Է ԱՊՊԱ-ն" մասը, երկրորդ "Որքան պետք է վճարել և ինչպես կնքել պայմանագիր" մասը, երրորդ "Ինչ է համաձայնացվեցված հայտարարագիրը և ԱՊՊԱ կտրոնը" մասը և "Որոնք են հատուցվող և չհատուցվող վնասները" կարողեք դիտել նաև մեր կայքի տեսաֆիլմեր բաժնում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698
էլ-փոստ. կամ