«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2011 թվականին կտրամադրվի 300 վարկ ...
2011 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսների նախարարությանը հատկացնել 20 միլիոն դրամ` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար:
Ծրագրի շրջանակում մինչև 2010թ. դեկտեմբերի 28-ը տրվել է 223 վարկ, այս տարի նախատեսվել է տալ ևս 300 վարկ: Հատկապես կարևորվում է ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։