17.06.2011թ.-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոնում կատարված փոփոխությունները:
Համաձայն այդ փոփոխությունների` ավտոպատահարների ժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից հատուցվելու են նաև հետիոտների ոչ դիտավորյալ մեղքի առկայության դեպքում վերջիններիս պատճառված անձնական վնասները:
Կենտրոնական բանկի կողմից գրանցված փոփոխությունների նպատակն է հետիոտների շահերի պաշտպանությունը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։