ՀՀ կենտրոնական բանկի կողմից նկարահանվել են ԱՊՊԱ-ի մասին նոր կարճամետրաժ տեսահոլովակներ...
Տեսահոլովակներում մանրամասն ներկայացվում են, թե ինչպես ստանալ ԱՊՊԱ հատուցում, որոնք են հատուցման եղանակները և հատուցվող վնասները, ինչպես ձևավորել դրական վարորդական պատմություն և որն է վերջինիս առավելությունը և այլն:
ԱՊՊԱ մասին տեսահոլովակները կարող եք դիտել մեր կայքի "ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE" բաժնում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։