Ս.թ. սեպտեմբերին Մեքսիկայում տեղի է ունեցել «Ֆինանսական ներթափանցման միության» (Alliance for Financial Inclusion-AFI) «Գլոբալ Քաղաքականության ֆորումը», որին միության հրավերքով ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Ֆորումի մասնակիցների կողմից բարձր է գնահատվել Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության և հանրության ֆինանսական իրազեկվածության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքները և կարևորվել է Հայաստանի փորձի կիրառումը անդամ երկրներում: AFI-ի ղեկավարության կողմից առաջարկվել է նաև գլխավորել միության ներքո ստեղծվող մի շարք աշխատանքային խմբեր:Ներկայումս Կենտրոնական բանկը ստանձնել է «Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության գծով միջազգային ստանդարտների ներդաշնակեցման» աշխատանքային խմբի ղեկավարումը:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։