Շուտով՝ հոկտեմբերի 31-ին, ողջ աշխարհում նշվելու է Խնայողությունների համաշխարհային օրը: Այս օրը բազմաթիվ երկրներում կազմակերպվելու են հետաքրքիր եւ բովանդակալից միջոցառումներ: Հայաստանը նույնպես միանում է աշխարհին եւ հոկտեմբերի 31-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում ժամը 11:00-ից 17:00-ը անցկացվելու է միջոցառումների մի ամբողջ շարք: Լինելու են մրցույթներ, նվերներ եւ այլ անակնկալներ:
Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, ՀՀ Բանկերի միությունը, առեւտրային բանկերը սպասելու են Ձեզ Հյուսիսային պողոտայում:
Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ լինելու են նաեւ այցելություններ բազմաթիվ դպրոցներ եւ բուհեր:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։