«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացրել է «Քաղաքացի նախագիծ. ֆինանսաբանկային հիմնախնդիրների ուսուցման ծրագիրը»` Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերի և Երևանի շուրջ հիսուն դպրոցներում:
Ծրագրի սահմանված ձևաչափով աշակերտների կողմից վեր են հանվել իրենց համայնքներում ֆինանսական համակարգի հետ կապված խնդիրները և առաջադրվել են դրանց լուծման այլընտրանքային ուղիներ:
Դպրոցներում անցկացվեցին նաև ավարտական շնորհանդեսները:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։