Նկարահանվել
է Կենսաթոշակային բարեփոխումների մասին 5–րդ տեսահոլովակը, որը վերաբերվում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին:
Տեսահոլովակում
ներկայացվում է,թե ինչ է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, ում կողմից է այն կարգավորվում
և վերահսկվում, որքան գումար է գանձվելու ֆոնդի կառավարման համար, ինչուէ անհրաժեշտ ընտրել ֆոնդի կառավարիչ, ինչ է լինում կառավարիչ
չընտրելու դեպքում և այլն:
Կենսաթոշակային բարեփոխումների մասին տեսահոլովակները կարող եք դիտել մեր կայքի «Կենսաթոշակային բարեփոխումներ» բաժնի «Տեսաֆիլմեր» ենթաբաժնում, ինչպես նաև կայքի «Տեսաֆիլմեր ON-LINE» բաժնում:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։